Рубрика: Հայոց պատմություն

Գլոբալիզացիա։ Գլոբալիզացման օրինակ

Գլոբալացում տերմինը ծագում է globalize բառից, որը վերաբերում է տնտեսական համակարգերի միջազգային ցանցի ի հայտ գալուն:

Գլոբալացում կամ համաշխարհայնացում` ապրանքների, կապիտալի, ծառայությունների, մարդկանց, տեխնոլոգիայի և տեղեկատվության ազատ տեղաշարժն է: Այն երկրների միջազգային ինտեգրման գործընթացն է, որը առաջանում է աշխարհայացքների, արտադրանքի, մտքերի և մշակույթի այլ տեսակետների հաղարդակցումից:

Գլոբալիզացիայի աղբյուրներն են`

▪Գիտատեխնոլոգիական զարգացում, մասնավորապես համացանցի զարգացում, որի շնորհիվ պետությունների միջև հեռավորությունը աննշան է դառնում: Այսօր մենք ունենք հնարավորություն ստանալ ինֆորմացիա և նույնիսկ առցանց կրթություն` գտնվելով աշխարհի ցանկացած կետում:

▪ Համաշխարհային առևտուրը, որ դարձել է ավելի ազատ:

▪ Մշակութային ավանդույթների միավորում:

Այն բազմակողմանի երևույթ է, որն իր մեջ ներառնում է իրար հետ
զուգակցվող, իրար փոխլրացնող, երբեմն միմյանց հակադրվող տնտեսական, քաղաքական և մշակութային գործընթացներ: Գոբալիզացիան տնտեսական, քաղաքական, սոցիալական և մշակութային հարաբերությունների
ինտենսիվացում է պետական սահմաններից դուրս

Մշակութային գլոբալացում

Մշակութային գլոբալացումը վերաբերում է գաղափարների, իմաստների և արժեքների համաշխարհային տարածմանը՝ նպատակ ունենալով ընդլայնել և ամրապնդել սոցիալական հարաբերությունները: Այս գործընթացը դրսևորվում է մշակույթների միասնական կիրառմամբ, որի տարածման աղբյուր է հանդիսացել համացանցը, փոփ մշակույթը, մեդիան և միջազգային ուղևորությունները։

Մշակույթի տարածումը մշակութային տարրերի՝ գաղափարների, նորաձևության, կրոնների, տեխնոլոգիաների, լեզուների և այլ ուղղությունների տարածումն է։ Մշակութային գլոբալացումը խթանել է միջմշակութային կապերի զարգացումը, սակայն կարող է հանգեցնել երբեմնի մեկուսացած համայնքների յուրօրինակության նվազեցմանը։

Օրինակ՝ սուշին տարածում է գտել Գերմանիայում և Ճապոնիայում, իսկ Դիսնեյլենդ Փարիզը, մարդկանց մեծ հոսքով, գերազանցում է Փարիզ քաղաք այցելողների թիվը, որն իր հերթին նվազեցնում է «իրական» ֆրանսիական հրուշակեղենի սպառումը:

Գլոբալացումը մեծապես ազդել է սպորտաձևերի վրա:: Օրինակ՝ ժամանակակից օլիմպիական խաղերին մասնակցում են մարզիկներ ավելի քան 200 երկրներից բազմասպորտային իրադարձություններում:

ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնությունը ամենաշատ դիտումներ և հետևորդներ ունեցող սպորտային իրադարձությունն է աշխարհում, որը նույնիսկ գերազանցում է Օլիմպիական խաղերին։ Մոլորակի ամբողջ բնակչության մեկ իններորդը դիտել է 2006թ. ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը:

Գլոբալացման գործընթացում, տնտեսական և մշակութային զարգացման հարցում, կարևորվում է երաժշտության դերը։ Երաժշտության մեջ այնպիսի ժանրեր, ինչպիսիք են՝ ջազը և ռեգին սկսել են զարգանալ տեղային մակարդակում, իսկ ավելի ուշ դարձել են միջազգային երևույթ։ Գլոբալացումը նպաստել է համաշխարհային երաժշտություն երևույթի ի հայտ գալուն՝ զարգացող երկրների երաժշտությունը հասանելի դարձնելով ավելի լայն լսարաններին:

Оставьте комментарий