Рубрика: Հայոց պատմություն

Ռասայական և ենթառասայական տիպեր

Ռասաներն ընդհանուր ծագմամբ, ինչխես նաև ժառանգաբար փոխանցվող արտաքի հատկանիշներով իրար նման մարդկանց պատմականորեն ձևավորված խմբեր են։

Տարբեր արտաքին հատկանիշներ ունեցող մարդկանց ընդունված է խմբավորել 4 մեծ ռասաներում ՝

1․ Եվրոպեոիդ

Տվյալ ռասայի ներկայացուցիչներին բնորոշ են սպիտակ կամ թուխ մաշկը, միջին կամ բարձր հասակը, խարտյաշ մազերը, աչքերի լայն կտրվածքը, բարակ կամ չափավոր հաստ շրթունքները։ Բնակվում են հիմնականում Եվրոպայում, Հարավային և Հարավարևմտյան Ասիայում, Ամերիկայում և Հյուսիսային Աֆրիկայում։

Հնարավոր է, որ նախապատմական ժամանակաշրջանում Եվրոպայում գոյություն ունեցած լինեն ուրիշ ենթառասաներ։ Օրինակ՝ Հյուսիսային Աֆրիկայում ընդհուպ մինչև վերջին սառցապատումները բնակվել են մեխտոիդները։

Արևմտյան, Կենտրոնական, Հարավային Եվրոպայում և Հյուսիսային Աֆրիկայում.

  • Նորդիկներ
  • Ալպիական տիպ
  • Ֆալսիական տիպ
  • Բալկանակովկասյան ռասա
  • Դինարական տիպ
  • Միջերկրածովյան ռասա
  • Արևելյան ռասա
  • Բորրեբյու
  • Բրյունն
  • Պոնտոսյան ենթատեսակ

2․ Մոնղոլոիդ

Բնորոշ են սև, կոշտ և ուղիղ մազերը, մաշկի թուխ, հաճախ դեղնավուն գույնը, տափակ դեմքը, խիստ արտահայտված այտոսկրերը, աչքի նեղ բացվածքը, վերին կոպի խիստ զարգացած ծալքը։ Բնակվում են Արևելյան, Հաևավարևելյան Ասիայում, Ամերիկայում։

3․ Նեգրոիդ ռասա

Բնորոշ են մաշկի մուգ գույնը, գանգուր մազերը, լայն քիթը, հաստ շրթունքները, փոքր դեմք, փոքր այտոսկրեր, խոշոր ատամներ, ձգված մարմնակազմվածք, ձեռքի բարակ դաստակներ և ոտնաթաթեր։ Տարածված են Կենտրոնական և Հարավային Աֆրիկայում։

Նեգրոիդ ռասայի կազմում առանձնացվում են նեգրական, կենտրոնաաֆրիկյան և հարավաֆրիկյան փոքր ռասաները։

4․ Ավստրալոիդ ռասա

Առանձնանում են մուգ գույնի մաշկով, հաստ շուրթերով, լայնանիստ քթով, զարգացած մազածածկույթով, կարճ վզով, երկար վերջույթներով;