Рубрика: Без рубрики, Գրականություն

Կոմիտասյան օրեր

«Թող ողջ մնա իմ ժողովուրդը, նրա սրտում ես երբեք չեմ մրսի: Ինձ համար չկա ուրիշ երկինք, քան իմ ժողովրդի հարազատ հոգին»:  Կոմիտաս

Հարցեր և առաջադրանքներ

1. Ծանոթացիր «Կոմիտաս» կայքէջին, կարդա որոշ նյութեր, գրավոր և բանավոր ներկայացրու՝ ինչ նոր տեղեկություններ իմացար Կոմիտասի մասին:

Բացառիկ հուշագրություն

Այստեղ պատմվում է այն մասին, Կոմիտասի մահվանից հետո նրա դին ուզում էին բերել, որպեսզի Հայաստանում թաղել։ Բայց ԽՍՀՄ պետական քաղաքական գործիչ Բերիան հայտնում է իր դժգոհությունը՝ հայտարարելով, որ նրանք <<ինչ որ տերտերի>> դին թաղելու գումար չունեն։

Այնուամենայնիվ, բոլոր դժվարություններից հետո հաջողվում է Կոմիտասին թաղել իր հայրենիքում։

2. Կոմիտասի մասին կարդա Ավ. Իսահակյանի,  Աղավնի Մեսրոպյանի հուշերը, լսիր նաև «Հուշեր Կոմիտասի մասին» ռադիոնյութը՝ ըստ այդմ ներկացնելով քո ճանաչած Կոմիտասին:

«Կոմիտասը ինձ համար հիմա լեգենդ է, հեռավոր առասպել, և նրա կյանքն ու փառապանծ գործը մի չքնաղ հրաշապատում»: Ավ. Իսահակյան

Կոմիտասը ինձ ժամանակակից մարդ էր. տարիներ ապրել ենք նույն հարկի տակ, խոսել, կատակել: Ճամփորդել ենք միասին հայ գյուղերն ու ուխտատեղիները (Սևան, Հառիճ), ուր նա երգեր էր հավաքում: Եղել ենք միասին Եվրոպայում, Ստամբուլում. բայց այս ամենը թվում է ինձ ո՛չ իրական: Կոմիտասը ինձ համար հիմա լեգենդ է, հեռավոր առասպել, և նրա կյանքն ու փառապանծ գործը մի չքնաղ հրաշապատում:

 Ինչո՞վ է արժանացել նա մեր ժողովրդի այս բարձր գնահատանքին: Նա ո՛չ օպերաներ է գրել, ո՛չ օրատորիաներ, թերևս մի քանի արիաներ կամ ռոմանսներ միայն: Բայց ավելի մեծ գործ է կատարել, քան այդ բոլորը: Նա հայտնագործել է մեր ազգային երգը, հայկական երաժշտությունը, ազգային մելոսը՝ ինքնուրույն, ինքնատիպ և անաղարտ: Նա հիմն է դրել ազգային երաժշտական կուլտուրայի:Կոմիտասը անխոջ աշխատասիրությամբ, իր հանճարի ուժով, իր զարմանալի ինտուիցիայի շնորհիվ, նաև իր տեսական լուրջ պատրաստությամբ ապացուցեց հակառակը, ապացուցեց հայ երաժշտության ինքնուրույն գոյությունը՝ բխած հայ ժողովրդի հոգուց և դարերի միջով մեզ հասած:

Իսահակյանը պատմում է մի գեղեցիկ օրվա մասին, երբ հյուր էր գնացել Էջմիածին Կոմիտասի մոտ:  Կոմիտասը նոր էր գտել «Մոկաց Միրզան» և մշակել էր այդ էպիկական հուժկու երգը: Շատ ոգևորված և երջանիկ էր զգում իրեն այդ գյուտով:Կատարեց արվեստի բացարձակ կատարելությամբ: Իսահակյանը հիացած էր ու երջանկացած։

Կոմիտասն ասում էր, որ դա հին երգ է, դեռևս հեթանոսական դարերից։ Մեր բարձր լեռներից, շառաչուն ջրերից, խոժոռ ժայռերից են ծագում առել:Մեր քաջ նահատակների հոգուց է բխել այս առնական երգը: Այնքա՜ն հին է նա, որ անշուշտ Ձենով Օհանը երգել է, Սասունցի Դավիթը լսել…

Ուր որ հայ կա, այնտեղ է և Կոմիտասի երգը: Նրա երգով մեր ժողովուրդը ավելի գիտակցաբար զգաց իրեն, ավելի կապվեց իրար հետ, ինքնաճանաչեց: Հայ հասարակությունը զգաց աշխատավոր ժողովրդի վիշտն ու հրճվանքը, նրա աշխատանքի պաֆոսը, նրա սերը դեպի իր հայրենի բնությունը:

Ավ. Իսահակյան, 1949թ.

3. Կարդա  «Բժշկություն երաժշտությամբ» և «Հայր Կոմիտասի հետմահու Գողգոթան» նյութերը և բանավոր ներկայացրու դասարանում: