Рубрика: Էկոլոգիա

Էկոլոգիա։ Շրջակա միջավայր

Շրջապատող միջավայր, մարդու բնակության և արտադրական գործունեության միջավայր։ Մարդու գործունեությունը շրջակա միջավայրի վրա տալիս է թե՛ դրական, թե՛ բացասական հետևանքներ։ Չորացվել և օգտագործվել են միլիոնավոր հեկտար ճահիճներ ու գերխոնավ հողատարածություններ, որի շնորհիվ խիստ կրճատվել են հիվանդությունները, ոռոգվել են անապատային հողերը, զգալի քանակով անապատներ, ձորեր ու լեռնալանջեր կանաչապատվել ու անտառապատվել են, քաղաքներում, գյուղերում ու ավաններում ստեղծվել են անտառագոտիներ։

Հայաստանի նման փոքր երկրում դժվար է ենթադրել, որ հնարավոր են շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ խնդիրներ, սակայն, փաստացի երկրի ընդերքը հարուստ է երկաթով, պղինձով, մոլիբդենով, ցինկով, ոսկով և այլ մետաղներով ու հետևաբար, հանքարդյունաբերողների կողմից շրջակա միջավայրի աղտոտումը բավական արդիական խնդիր է դարձել։ Հանքերի շահագործումը ՀՀ-ում բավական աղետալի կերպով է կազմակերպված ու դա հանգեցնում է շրջակա միջավայրի աղտոտմանն ու բնակիչների՝ վաղ տարիքում զանազան առողջական խնդիրներ ունենալուն։ Հանքերի շահագործման արդյունքում անտառահատման քանակը նկատելիորեն աճել է, իսկ վարելահողերի տարածքը՝ կրճատվել։

Բացի հանքերի շահագործումից եկող խնդիրներից, Հայաստանում նաև առկա են անտառահատման, աղտոտման հետ խնդիրներ։ Կարծում եմ, եթե բոլորս փորձենք՝ կկարողանանք դրական ազդեցություն ունենալ բնության վրա, թեկուզ և աննշան։

Հետևելով ամենամանր բնապահպանական կանոններին՝ իմացե՛ք, որ ինչ որ բանով օգնում եք բնությանը։