Рубрика: Без рубрики, Արվեստ

Հունական դիցաբանություն

Հունական դիցաբանությունը (Հին Հունաստանի դիցաբանություն), հին հույների առասպելաբանությունն ու դիցաբանությունն է, նրանց հավատալիքների, ծիսակատարությունների, աստվածների և աստվածությունների մասին բազմազան պատմությունների ամբողջությունը: Այն մեծ ազդեցություն է գործել հին աշխարհի մշակույթի վրա, սկիզբ է դրել մարդու, հերոսների, աստվածների վերաբերյալ շատ պատկերացումների: Հունական դիցաբանության հնագույն փուլը հայտնի է Եգեյան մշակույթի սալիկներից: Այս շրջանի համար բնորոշ է աստվածների սակավությունը, որոնցից շատերը այլաբանական անուններ ունեն, ոմանք էլ՝ կանացի համարժեքներ: Արդեն կրետե-միքենյան շրջանում հայտնի են Զևսը, Աթենասը, Դիոնիսոսը և այլք, սակայն նրանց աստիճանակարգը (հիերարխիա) կարող էր տարբերվել հետագա վիճակից:

Զևս օժտված էր ոչ միայն ուժով և արիությամբ, նա կարող էր ցանկացած ժամանակ փոխել իր արտաքին տեսքը և վերափոխվել ամեն ինչի։

  • Օձի կերպարով նա գայթակղեց Դեմետրային, հետագայում Պերսեփոնեին։
  • Ցուլի և թռչունի կերպարով գայթակղեց Եվրոպային։
  • Ցուլի տեսքով — Իոին։
  • Արծվի վերափոխված առևանգում է Հանիմեդին։
  • Կարապի կերպարով գայթակղեց Նեմեսին կամ Լեդային։
  • Լորի կերպարով՝ Լետոին։
  • Մրջնի կերպարով՝ Էվրիմեդոնդեին։
  • Աղունիկի կերպարով՝ Փթիին։
  • Հրե տեսքով՝ Էգինեին։
  • Ոսկե անձրևի տեսքով՝ Դանային։
  • Սատիրի կերպար ընդունելով՝ Անտիոպեին։
  • Հովիվի կերպար ընդունելով՝ Մնեմոսինեին։

Նրա խորհրդանիշերն էին՝ կայծակ, արծիվ, ցուլ, վահան, երկկողմանի կացինը (լաբրում) և կաղնի։ Ի հավելումն իր հնդեվրոպական ժառանգմանը, դասական «ամպ-ստեղծողին, հավաքողին», նաև ստանում է որոշակի սրբապատկերային հատկանիշներ հնագույն Մերձավոր Արևելքի մշակույթներից, ինչպիսիք օրինակ՝ գավազանը ձեռքին։ Զևսը հաճախ պատկերված էր լինում հունական արվեստագետների մեջ մեկ կամ երկու կեցվածքով. կանգնած, առաջ քայլելիս, կայծակը իր աջ ձեռքում, կամ վեհ նստած։

Оставьте комментарий