Рубрика: Без рубрики, Էկոլոգիա

Հողի էրոզիա

Ինչ է հողի էրոզիան՝

Հողի էրոզիան համատարած բնույթ է կրում և մեծ վնաս հասցնում գյուղատնտեսությունը: Հայաստանի հողային տարածության շուրջ 75%-ը, իսկ լեռնային շրջանների վարելահողերի ավելի քան 50-60%-ը ենթարկվում են ջրային հոսանքների քայքայիչ գործունեութունը: Էրոզիայի ենթարկված հողերում ստացվում է 3-4 անգամ պակաս բերք:

Պայքարը էրոզիայի դեմը՝

Հողի էրոզիայի դեմ պայքարելու գործում կարևոր նշանակություն ունի տարածքի ճիշտ կազմակերպումն ու գյուղատնտեսական մշակաբույսերի տեղաբաշխումը: Վարելահողերում էրոզիայի դեմ պայքարի կարևոր ագրոտեխնիկական միջոցառում է  համարվում լանջի թեքությամբ ուղղությամբ վարի արգելումը:

Լեռնալանջերում սովորաբար տեղ են գտնում նվազ հզորության հողեր, ուստի հերկի ժամանակ պետք է աշխատել, որ մակերես չհանվեն հողի ստորին, սակավաբեր և կրով հարուստ շերտերը: Հողերը ջրային և քամու էրոզիայից պաշտպանելու, դաշտերի բերրիությունը բարձրացնելու արդյունավետ միջոցը է հողապաշտպան, հողմակարգավորիչ անտառաշերտերի և անտառապտղային տնկարկների ստեղծումը:

Անտառաշերտերը կանոնավորում են ձյան շերտի բաշխվածությունը և համաչափ հալոցքը, նպաստում ջրերի արագ ներծծմանը, որի շնորհիվ կանխվում է մակերեսային հոսքերի գոյացումը:

Оставьте комментарий