Рубрика: Հայոց լեզու

Հայոց լեզու (235-240)

236. Փակագծում դրված բայերն այնպես գրի՛ր, որ ի՞նչ արեց (ի՞նչ արեցի, արեցիր, արեցինք, արեցիք, արեցին) հարցին պատասխանի։

Դուք ինչ-որ երերուն տախտակի վրա ամրացրեցիք այդ վանդակը։

Ինչո՞ւ դու քո հոտն իմ դաշտում արածեցրեցիր։

Հավերը երկարացրեցին վզները դեպի ներքև, նայեցին դես ու դեն։

Նա իր ձիուն մեծացրեց չամչով ու գարիով։

Ես հավանաբար ձանձրացրեցի ունկնդիրներին։

Մենք անզգուշորեն թռցրեցինք արևկող անող թռչուններին։

238. Օրինակի Ա և Բ նախադասությունների տարբերությունները գտի՛ր։ Մնացած նախադասություններն ըստ օրինակի փոխի՛ր (կրավորական դարձրու)։

Ա և Բ բոլոր նախադասությունների գործողություն կատարողը, այսինքն ենթական, փոխվում է։

Կնոջ դեմքը կնճռոտվել էր անցած տարիներից։                                                                       Դահլիճը լավ կահավորված էր։                                                                                                       Շատ մշակութային արժեքներ են ստեղծվել մեր ժողովրդի կողմից։

239. Զույգ նախադասությունները տրված շաղկապական բառերից յուրաքանչյուրով միացրո՛ւ, բարդ նախադասություն դարձրու։ Փակագծում գրի՛ր, թե ի՞նչ, հարցի է պատասխանում այն նախադասությունը, որի մեջ ավելացրել ես կապող բառը։

ա) Գետը զայրանում է, երբ կամուրջը նրա հոսանքը բաժանում է ճյուղերի։

բ) Կամուրջը նրա հոսանքը բաժանում է ճյուղերի թե չէ, գետը զայրանում է։

գ) Գետը զայրանում է, որ կամուրջը նրա հոսանքը բաժանում է ճյուղերի։

240. Նախադասություններն ըստ տրված օրինակի փոփոխի՛ր։ Կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու։

Այդ ձայնը՝ սրտաբուխ ու մտերիմ, ուշքի բերեց նրան։                                                                Ուշքի բերեց նրան այդ ձայնը՝ սրտաբուխ ու մտերիմ։

Մի ժպիտ՝ գարնան երեկոյի նման գգվող, թառել էր դեմքին։                                                     Թառել էր դեմքին մի ժպիտ՝ գարնան երեկոյի նման գգվող։

Ձեռքերը՝ կոչտուկներով պատած ու հողաբույր, հարգանք էին ներշնչում։                         Հարգանք էին ներշնչում ձեռքերը՝ կոչտուկներով պատած ու հողաբույր։

Մի աղջիկ՝ անտառային հավերժահարսի նման, հանկարծ փայտահատին մոտեցավ։       Հանկարծ փայտահատին մոտեցավ մի աղջիկ՝ անտառային հավերժահարսի նման։

Մի կին՝ երկարոտն ու նրբակազմ, անցնում էր մեր փողոցով։                                                       Մեր փողոցով անցնում էր մի կին՝ երկարոտն ու նրբակազմ։

Գազանիկը՝ երկար, բարակ ու ոսկրոտ մատներով, մարդու ձեռքերին նմանվող թաթեր ուներ։ Մարդու ձեռքերին նմանվող թաթեր ուներ գազանիկը՝ երկար, բարակ ու ոսկրոտ մատներով։

Ընգծված բառակապցությունները պատասխանում են ինչպիսի՞ հարցին։

Оставьте комментарий