Рубрика: Без рубрики, Գրականություն

Կոմիտասյան օրեր

«Թող ողջ մնա իմ ժողովուրդը, նրա սրտում ես երբեք չեմ մրսի: Ինձ համար չկա ուրիշ երկինք, քան իմ ժողովրդի հարազատ հոգին»:  Կոմիտաս

Հարցեր և առաջադրանքներ

1. Ծանոթացիր «Կոմիտաս» կայքէջին, կարդա որոշ նյութեր, գրավոր և բանավոր ներկայացրու՝ ինչ նոր տեղեկություններ իմացար Կոմիտասի մասին:

Բացառիկ հուշագրություն

Այստեղ պատմվում է այն մասին, Կոմիտասի մահվանից հետո նրա դին ուզում էին բերել, որպեսզի Հայաստանում թաղել։ Բայց ԽՍՀՄ պետական քաղաքական գործիչ Բերիան հայտնում է իր դժգոհությունը՝ հայտարարելով, որ նրանք <<ինչ որ տերտերի>> դին թաղելու գումար չունեն։

Այնուամենայնիվ, բոլոր դժվարություններից հետո հաջողվում է Կոմիտասին թաղել իր հայրենիքում։

2. Կոմիտասի մասին կարդա Ավ. Իսահակյանի,  Աղավնի Մեսրոպյանի հուշերը, լսիր նաև «Հուշեր Կոմիտասի մասին» ռադիոնյութը՝ ըստ այդմ ներկացնելով քո ճանաչած Կոմիտասին:

«Կոմիտասը ինձ համար հիմա լեգենդ է, հեռավոր առասպել, և նրա կյանքն ու փառապանծ գործը մի չքնաղ հրաշապատում»: Ավ. Իսահակյան

Կոմիտասը ինձ ժամանակակից մարդ էր. տարիներ ապրել ենք նույն հարկի տակ, խոսել, կատակել: Ճամփորդել ենք միասին հայ գյուղերն ու ուխտատեղիները (Սևան, Հառիճ), ուր նա երգեր էր հավաքում: Եղել ենք միասին Եվրոպայում, Ստամբուլում. բայց այս ամենը թվում է ինձ ո՛չ իրական: Կոմիտասը ինձ համար հիմա լեգենդ է, հեռավոր առասպել, և նրա կյանքն ու փառապանծ գործը մի չքնաղ հրաշապատում:

 Ինչո՞վ է արժանացել նա մեր ժողովրդի այս բարձր գնահատանքին: Նա ո՛չ օպերաներ է գրել, ո՛չ օրատորիաներ, թերևս մի քանի արիաներ կամ ռոմանսներ միայն: Բայց ավելի մեծ գործ է կատարել, քան այդ բոլորը: Նա հայտնագործել է մեր ազգային երգը, հայկական երաժշտությունը, ազգային մելոսը՝ ինքնուրույն, ինքնատիպ և անաղարտ: Նա հիմն է դրել ազգային երաժշտական կուլտուրայի:Կոմիտասը անխոջ աշխատասիրությամբ, իր հանճարի ուժով, իր զարմանալի ինտուիցիայի շնորհիվ, նաև իր տեսական լուրջ պատրաստությամբ ապացուցեց հակառակը, ապացուցեց հայ երաժշտության ինքնուրույն գոյությունը՝ բխած հայ ժողովրդի հոգուց և դարերի միջով մեզ հասած:

Իսահակյանը պատմում է մի գեղեցիկ օրվա մասին, երբ հյուր էր գնացել Էջմիածին Կոմիտասի մոտ:  Կոմիտասը նոր էր գտել «Մոկաց Միրզան» և մշակել էր այդ էպիկական հուժկու երգը: Շատ ոգևորված և երջանիկ էր զգում իրեն այդ գյուտով:Կատարեց արվեստի բացարձակ կատարելությամբ: Իսահակյանը հիացած էր ու երջանկացած։

Կոմիտասն ասում էր, որ դա հին երգ է, դեռևս հեթանոսական դարերից։ Մեր բարձր լեռներից, շառաչուն ջրերից, խոժոռ ժայռերից են ծագում առել:Մեր քաջ նահատակների հոգուց է բխել այս առնական երգը: Այնքա՜ն հին է նա, որ անշուշտ Ձենով Օհանը երգել է, Սասունցի Դավիթը լսել…

Ուր որ հայ կա, այնտեղ է և Կոմիտասի երգը: Նրա երգով մեր ժողովուրդը ավելի գիտակցաբար զգաց իրեն, ավելի կապվեց իրար հետ, ինքնաճանաչեց: Հայ հասարակությունը զգաց աշխատավոր ժողովրդի վիշտն ու հրճվանքը, նրա աշխատանքի պաֆոսը, նրա սերը դեպի իր հայրենի բնությունը:

Ավ. Իսահակյան, 1949թ.

3. Կարդա  «Բժշկություն երաժշտությամբ» և «Հայր Կոմիտասի հետմահու Գողգոթան» նյութերը և բանավոր ներկայացրու դասարանում:

Рубрика: Հայոց լեզու

Առաջադրանքներ (201-205)

201.

Օրերից մի օր մեքենայով ճանապարհորդում էինք ու հանկարծ մեքենայի անիվներից մեկը վնասվեց։ Մոտակայքում ոչ ոք և ոչինչ չկար։ Ես ու հայրս դուրս եկանք մեքենայից, որպեսզի խանութ գտնենք՝ նոր անիվ ձեռք բերելու համար։ Արդեն մթնում էր, իսկ ճանապարհը անցնում էր անտառի միջով։ Քայլելիս տարօրինակ ձայն լսեցինք, որը միաժամանակ և՛ բարձր էր, և՛ սարսափեցնող։ Ես շրջվեցի ձայնի ուղղությամբ ու հեռվում տեսա մի մեծ ստվեր, որը շատ մեծ արագությամբ շարժվում էր դեպի մեր կողմը։ Սկսեցինք վազել՝ թաքնվելու հույսով։ Քիչ անց, երբ կարողացանք թաքնվել, ձայնը դադարեց։ Բայց հանկարծ անսպասելի նա հայտնվեց հենց մեր առջև ու ես վախից ձեռքիս տակ ընկած հաստ փայտի կտորով հարվածեցի նրան։ Հրեշը սկսեց ցնցվել ու վերջապես այդ հրեշը մի վերջին անգամ ցնցվեց ու կանգ առավ։ Փրկված ենք։

202․

Լավ ձին կերը կավելացնի, վատ ձին էլ կերը կքչացնի

Խելոքին՝ մեկ ասա, անխելքին հազար ու մի

Արդար մազը չի կտրվի, անարդարը կկտրվի:

Մեկ՝ խոսիր, հազար լսիր:

Բոյը՝երկար, խելքը կարճ

203.Բեն-1..Բենն ասել է․<<Ամեն ինչ արվեստ>> : 2.-Ամեն ինչ արվեստ է,- ասել է Բենը: 3. Ամեն ինչ-ասել է Բենը,- արվեստ է:

Ճիշտ ճանապարհն անցնում է ճոպանի վրայով,որը ոչ թե բարձրության վրա են ձգել,այլ՝համարյա գետնի:Կարձես ավելի շատ սայթաքում են ,քան անցնում դրա վրայով: Ֆրանց Կաֆկա 1.Ֆրանց Կաֆկան ասել է․<< Ճիշտ ճանապարհն անցնում է ճոպանի վրայով,որը ոչ թե բարձրության վրա են ձգել,այլ՝համարյա գետնի:Կարձես ավելի շատ սայթաքում են ,քան անցնում դրա վրայով>>։ — Ճիշտ ճանապարհն անցնում է ճոպանի վրայով,որը ոչ թեբարձրության վրա են ձգել,այլ՝համարյա գետնի:Կարձես ավելի շատ սայթաքում են ,քան անցնում դրա վրայով ,- ասել է Ֆրանց Կաֆկան: Ճիշտ ճանապարհն անցնում է ճոպանի վրայով- ասել է Ֆրանց Կաֆկան- ,որը ոչ թեբարձրության վրա են ձգել,այլ՝համարյա գետնի: Կարձես ավելի շատ սայթաքում են ,քան անցնում դրա վրայով

Իսկական հակառակոռդն անսահման արիություն է ներշնչում: Ֆրանց Կաֆկա; Ֆրանց Կաֆկան ասել է. << Իսկական հակառակորդն անսահման արիություն է ներշնչում>>: — Իսկական հակառակոռդն անսահման արիություն է ներշնչում,-ասել է Ֆրանց Կաֆկան: Իսկական հակարակորդն-ասել է Ֆրանց Կաֆկան-անսահման արիություն է ներշնչում:

Ճշմարտությունը կփոխի արվեստը: Բենը ասել է․<< Ճշմարտությունը կփոխի արվեստը>>: — Ճշմարտությունը կփոխի արվեստը, — ասել է Բենը: Ճշմարտությունը- ասել է Բենը- կփոխի արվեստը:

 Փոքրասիական Եփեսոս քաղաքում հարյուր քսան տարի շարունակմի տաճար էին կառուցում՝ բուսականության և պտղաբերության աստվածուհի Արտեմիսի տաճարը:Այդ գործին մասնակցում եին փոքրասիական բոլոր պետությունները: Լիդիական Կրեսոս թագավորից՝ օրինակ Արտեմիսի տաճարը սյուներ էին ստացել: Աստվածների պատկերներով մարդահասակ բարձրաքանդակները զարդարում էին սյուները:Կրեսոսը Եփեսոյան Արտեմիսին մի ուրիշ բարձր արժեք ունեցող նվեր էլ էր ընծայել՝ կովերի՝ ոսկեձույլ դրոշմապատկերներ: Երբ աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը համարվող այդ տաճարի շինարարությունն ավարտվեց , զարմանք ու հիացմունք առաջացրեց բոլոր նրանց մեջ, ում վիճակվեց տեսնել մարմարակերտ, նրագեղ շինությունը: Բայց դա հարյուր տարուց ավելի չկանգնեց: Մ․թ.ա. 356թ. Եփեսոսի բնակիչ ոմն Հրեստրասոս, ցանկանալով իր անունն անմահացնել. հրդեհեց նշանավոր սրբավայրը; Նրա հանցագործությունը բոլորին զայրացրեց: Փոքրասիական բոլոր պետությունները միասին որոշեցի մոռանալ Հրեստրասոսի անունը:Պատմագիրները նույնիսկ տաճարի հրդեհի մասին գրելիս իրավունք չունեին հրդեհողի անունը նշելու: Բայց հին աշխարհի որոշ հեղինակներ, այնուամենայնիվ, պահեցին ոճրագործ անունը:

Մեր նախնիները երևի շատ դառը փորձերից այն եզրակացության էին եկել,որ ձուկ ուտելիս չի կարելի երկաթե դանակ գործածել: Այդ կանոնը արհամարհող մարդիկ հիվանդանում էին ու մահանում : Հիմա արդեն հասկացել ենքլ ,թե ինչից է.երկաթը հեշտ քայքայվող սպիտակուցների հետ (ձկան մսի մեջ շատ կա) ռեակցիայի մեջ է մտնում, որի հետևանքով առաջանում է թունավոր նյութ: Այսօր արդեն կենցաղում երկաթե դանակ չի օգտագործվում. Նախնադարից ստեղծվել է չժանգոտվող պողպատ, որը կարեյի է առանց վախենալու օգտագործել: Բայց գյուտն ուշացել էր. սովորությունն մնացել էր: Հիմա ընդհանուր կարծիքն այն է,որ ձուկը դանակով ուտել չի կարելի:
Рубрика: Без рубрики, Հայոց լեզու

Հայոց լեզու (216-219)

1)Գոհացնել

գոհացրեցի գոհացրեցինք

գոհացրեցիր գոհացրեցիք

գոհացրեց գոհացրեցին

2)Վստահեցնել

վստահեցրի վստահեցրինք

վստահեցրիր վստահեցրիք

վստահեցրեց վստահեցրին

3) Փակցնել

փակցրի փակցրինք

փակցրեցիր փակցրիք

փակցրեց փակցրին

4) Թթվեցնել

թթվեցրի թթվեցրինք

թթվեցրիր թթվեցրիք

թթվեցրեց թթվեցրին

5) Դարձնել

դարձրի դարձրինք

դարձրիր դարձրիք

դարձրեց դարձրին

1․ հավաքում է

2․թռչկոտում ես

3․ունեցար

4․ տեսնում եմ

5․հափշտակում ես

6․բերում ես

7․ ունես

8․ ցույց է տալիս

9․չեն աշխատում

10․չեն հասնում

218 Նեղ ճանապարհները,որոնք տանում են դեպի այգիներ,առաջանում են փողոցի ծայրի բաժանումից։

Նրանք լսում էին ջրերի ձայնը,քանի որ զրույցը լռում էր։

Գուցե այդպիսին է եղել աշխարհը այն ժամանակ,քանի որ քարածուխի հսկա շերտեր են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր։

Որսորդը վեր բարձրանալիս զգաց,որ մեկը հետևում է իրեն։

Ծիրանի ոչ մի ծառ չկա այնտեղ,բայց անունը Ծիրանի տափ է։

Ժամանակին հսկաներ են ապրել,և,իհարկե այդ ձորերը նրանց համար առուներ են եղել։

Քարափի գլխի հովը դուր եկավ շինականին,որովհետև Կալին կալսածը հեշտ կլիներ քամուն տալ։

219.Կարգադրությամբ-ըստ կարգադրության,կարգադրության համաձայն

Նախասիրություններով-ըստ նախասիրությունների,նախասիրությունների համաձայն

Որոշմամբ-ըստ որոշման, համաձայն որոշման

Պատասխաններով-ըստ պատասխանների,պատասխանների համաձայն

Դիմումով-ըստ դիմումի,դիմումի համաձայն

Պատմածով-ըստ պատմածի,պատմածի համաձայն

Խնդրանքով-ըստ խնդրանքի, համաձայն խնդրանքի

Рубрика: Էկոլոգիա

Էկոլոգիա։ Շրջակա միջավայր

Շրջապատող միջավայր, մարդու բնակության և արտադրական գործունեության միջավայր։ Մարդու գործունեությունը շրջակա միջավայրի վրա տալիս է թե՛ դրական, թե՛ բացասական հետևանքներ։ Չորացվել և օգտագործվել են միլիոնավոր հեկտար ճահիճներ ու գերխոնավ հողատարածություններ, որի շնորհիվ խիստ կրճատվել են հիվանդությունները, ոռոգվել են անապատային հողերը, զգալի քանակով անապատներ, ձորեր ու լեռնալանջեր կանաչապատվել ու անտառապատվել են, քաղաքներում, գյուղերում ու ավաններում ստեղծվել են անտառագոտիներ։

Հայաստանի նման փոքր երկրում դժվար է ենթադրել, որ հնարավոր են շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ խնդիրներ, սակայն, փաստացի երկրի ընդերքը հարուստ է երկաթով, պղինձով, մոլիբդենով, ցինկով, ոսկով և այլ մետաղներով ու հետևաբար, հանքարդյունաբերողների կողմից շրջակա միջավայրի աղտոտումը բավական արդիական խնդիր է դարձել։ Հանքերի շահագործումը ՀՀ-ում բավական աղետալի կերպով է կազմակերպված ու դա հանգեցնում է շրջակա միջավայրի աղտոտմանն ու բնակիչների՝ վաղ տարիքում զանազան առողջական խնդիրներ ունենալուն։ Հանքերի շահագործման արդյունքում անտառահատման քանակը նկատելիորեն աճել է, իսկ վարելահողերի տարածքը՝ կրճատվել։

Բացի հանքերի շահագործումից եկող խնդիրներից, Հայաստանում նաև առկա են անտառահատման, աղտոտման հետ խնդիրներ։ Կարծում եմ, եթե բոլորս փորձենք՝ կկարողանանք դրական ազդեցություն ունենալ բնության վրա, թեկուզ և աննշան։

Հետևելով ամենամանր բնապահպանական կանոններին՝ իմացե՛ք, որ ինչ որ բանով օգնում եք բնությանը։

Рубрика: Հայոց պատմություն

Ռասայական և ենթառասայական տիպեր

Ռասաներն ընդհանուր ծագմամբ, ինչխես նաև ժառանգաբար փոխանցվող արտաքի հատկանիշներով իրար նման մարդկանց պատմականորեն ձևավորված խմբեր են։

Տարբեր արտաքին հատկանիշներ ունեցող մարդկանց ընդունված է խմբավորել 4 մեծ ռասաներում ՝

1․ Եվրոպեոիդ

Տվյալ ռասայի ներկայացուցիչներին բնորոշ են սպիտակ կամ թուխ մաշկը, միջին կամ բարձր հասակը, խարտյաշ մազերը, աչքերի լայն կտրվածքը, բարակ կամ չափավոր հաստ շրթունքները։ Բնակվում են հիմնականում Եվրոպայում, Հարավային և Հարավարևմտյան Ասիայում, Ամերիկայում և Հյուսիսային Աֆրիկայում։

Հնարավոր է, որ նախապատմական ժամանակաշրջանում Եվրոպայում գոյություն ունեցած լինեն ուրիշ ենթառասաներ։ Օրինակ՝ Հյուսիսային Աֆրիկայում ընդհուպ մինչև վերջին սառցապատումները բնակվել են մեխտոիդները։

Արևմտյան, Կենտրոնական, Հարավային Եվրոպայում և Հյուսիսային Աֆրիկայում.

  • Նորդիկներ
  • Ալպիական տիպ
  • Ֆալսիական տիպ
  • Բալկանակովկասյան ռասա
  • Դինարական տիպ
  • Միջերկրածովյան ռասա
  • Արևելյան ռասա
  • Բորրեբյու
  • Բրյունն
  • Պոնտոսյան ենթատեսակ

2․ Մոնղոլոիդ

Բնորոշ են սև, կոշտ և ուղիղ մազերը, մաշկի թուխ, հաճախ դեղնավուն գույնը, տափակ դեմքը, խիստ արտահայտված այտոսկրերը, աչքի նեղ բացվածքը, վերին կոպի խիստ զարգացած ծալքը։ Բնակվում են Արևելյան, Հաևավարևելյան Ասիայում, Ամերիկայում։

3․ Նեգրոիդ ռասա

Բնորոշ են մաշկի մուգ գույնը, գանգուր մազերը, լայն քիթը, հաստ շրթունքները, փոքր դեմք, փոքր այտոսկրեր, խոշոր ատամներ, ձգված մարմնակազմվածք, ձեռքի բարակ դաստակներ և ոտնաթաթեր։ Տարածված են Կենտրոնական և Հարավային Աֆրիկայում։

Նեգրոիդ ռասայի կազմում առանձնացվում են նեգրական, կենտրոնաաֆրիկյան և հարավաֆրիկյան փոքր ռասաները։

4․ Ավստրալոիդ ռասա

Առանձնանում են մուգ գույնի մաշկով, հաստ շուրթերով, լայնանիստ քթով, զարգացած մազածածկույթով, կարճ վզով, երկար վերջույթներով;