Рубрика: Հայոց լեզու

Հայոց լեզու (221-225)

5

221

Կատուն ու հավերը

Կատուն ասում է․-ապրեմ ես։Իմ ձեռքից մուկ չի փախչի:
Ապա Գնում,նստում է սեղանի մոտ,ասես,թե պետք է ճաշի:
-Իսկ ինչ ուտեմ հիմա,-ինքն իրեն ասում է։
Կատուն Վեր է կենում և սկսում է բացել պահարանի դարակները:
-Ոչինչ չկա ուտելու,մի բան պետք է մտածեմ:Ա՜խ հա,տիրուհին ասում էր հավերը հիվանդացել են,չգնա՞մ տեսնեմ,-մտածում է կատուն,ապա պահարանից հանում է ճերմակ խալաթը և հագնում։
-Գնամ բուժեմ հավերին,-որոշում է և դուրս գալիս։
Մյուս կողմից մտնում են հավերը,կողք կողքի տխուր նստում՝սպասելով ինչ-որ բանի։
Հավերից առաջինը ասում է,-Էս ո՞նց հիվանդացանք բոլորս։
-Տիրուհին էլ է անհանգստացել մեզ համար,-պատասխանում է երկրորդ հավը։
-Հա’,ես լսեցի,ասում էր.
«Հավերս հիվանդ են,եթե չլավանան կմորթեմ»,-շարունակում է երրորդ հավը:
Բոլոր հավերը հոգոց են հանում:
Մտնում է կատուն։

222

Ամբողջ օրը նախորդ օրվա արածն էր մտածում:

Ամբողջ օրը նախորդ օրվա արածն էր կշռադատում:

Պատմի՛ր կատարվածի մասին:

Հաղորդի՛ր կատարվածի մասին:

Վերջապես ամեն ինչ վերջացավ:

Վերջապես ամեն ինչ մեռավ:

Սայթակեց ու ինքն իրեն բարկացավ:

Գայթակղվեց ու ինքն իրեն բարկացավ:

Իր մազից հրաժարվել չէր ուզում:

Իր ծամից հրաժարվել չէր ուզում:

Իր վարսերից հրաժարվել չէր ուզում:

Իր բրդից հրաժարվել չէր ուզում:

223

Փոքր տարիքից երազում էի դառնալ հայտնի նկարչուհի։ Երբ որ փոքր էի ծնողներս ինձ լուրջ չէին ընդունում, կարծում էին, թե հասարակ մանկական երազանք է։ 5 տարեկանից սկսած մայրիկս սկսեց տանել նկարչության։ Ուրախությանս սահմաններ չկային։ Բայց երբ դարձա 12 տարեկան ու դեռ որոշումս չէի փոխել, հայրս ասաց որ պետք է ինձ համար ավելի հարմար մասնագիտություն գտնեմ, որ այդ ամենը ինձ ապագա չէ և չեմ կարող դրանով ինձ համար ապրուստի գումար վաստակել։ Բայց դա իրոք պարզապես մանկական երազանք չէր, ես վստահ էի որ ամեն գնով հասնելու իմ առջև դրված նմատակին։

Եկավ այն օրը, երբ վերջապես դարձա չափահաս, և կարող էի քիչ-քիչ բայց մոտենալ երազանքիս։ Սակայն․․․տեղի ունեցավ իմ կյանքի առաջին հիասթափությունը, երբ հայրիկս արգելեց հաճախել նկարչության։ Իմ աշխարհը փուլ եկավ։ Բայց ես որոշել էի, որ ինչ էլ լինի որոշումիցս հետ չեմ կանգնելու, և այդպես էլ եղավ։ Մեկնեցի արտասահման ընկերներիս օգնությամբ և սկսեցի ավելի մասնագիտանալ ընտրածս մասնագիտության մեջ։ Անցան տարիներ, և հայրիկիս ծննդյան օրը ու իմ նպատակը ի կատար ածելուց հետո, որոշեցի հետ վերադառնալ իմ հայրենիք։ Կարծում էի որ ծնողներս իմ կատարած քայլից հետո ինձ հետ չէին ընդունի, բայց․․․Ինձ տեսնելուն պես ծնողներս մոտեցան ինձ և ամուր գրկեցին։

Վերադարձս բոլորի համար անսպասելի էր։ Բայց նրանք մի պահ քարացան ու հանգիստ շարունակեցին պարել։

224

  1. Հաստ գլուխ
  2. Կից-զինակից, թղթակից
  3. խաղբան, բանասեր
  4. աստղացույց, ցուցամատ
  5. Տեր-պարտքատեր, տիրամայր
  6. Կին-քեռակին,կնամեծար
  7. տիեզերագնաց, գնացավար
  8. Լույս-աչքալույս, լուսահոգի
  9. մահ հար
  10. նրբագեղ, գեղագետ
  11. լի կալ
  12. լի հաչ
  13. Միտք-երկայնամիտ, մտամոլոր
  14. Լույս-լուսացայգ, լուսաբաց

225

Այլմոլորակայինների հետ շփումներ հաստատելու մասին առաջին տեղեկությունները ֆրանկների թագավոր Կարլոս Մեծի ժամանակներին են վերաբերվում(ութերորդ դար):
1938 թվականին չինացի մի երկրաբան Տիբեթի լեռներում քարանձավ է հայտնաբերել,որի պատերին սկաֆանդրներով մարդկանց ուրվանկարներ կային,ինչպես նաև Արևի,Երկրի,Լուսնի պատկերները,որոնք ինչ-որ կետերով իրար էին միացված։Երկրաբանը պատկերների տակ փոքրամարմին մարդանման էակների կմախքներ է գտել:Քարանձավից գրանիտե յոթ հարյուր տասնվեց սկավառակ է հանվել:Գտածոները ձայնասկավառակ էին հիշեցնում.կենտրոնում անցք կար,ու անծանոթ գրերը կենտրոնից ձգվում էին դեպի եզրերը:
Մի գիտնական փորձել է այդ գրերը վերծանել։Նա հայտնում է,որ տեքստում տիեզերանավի մասին է խոսվում,որը տասներկու հազար տարի առաջ երրորդ մոլորակում,այսինքն Երկրում,վթարի է ենթարկվել:Անձնակազմը նոր տիեզերանավ կառուցելու և հեռանալու հնարավորություն չի ունեցել։Եկվորները տեղաբնակների հետ բարեկամանալու փորձեր են արել,սակայն վերջիններս թշնամաբար են վերաբերվել նրանց,հետապնդել են,մի մասին սպանել։Կենդանի մնացածները քարանձավում են թաքնվել։
Արձանագրություններում հիշատակվում է,որ Լիոնում օրը ցերեկով,բազմաթիվ մարդկանց ներկայությամբ,<<օդային նավերից երեք տղամարդ ու մեկ կին իջան և հավաքվածներին պատմեցին,որ զարմանալի կախարդներ իրենց հափշտակել էին ու անլուր հրաշքներ ցույց տվել>>:Բոլորին մեղադրեցին,թե կախարդ են,ու ցանկացան չորսին էլ կենդանի այրել,սակայն Լիոնի արքեպիսկոպոսի հրամանով ազատ արձակեցին:
Մի պրոֆեսոր ռադիոաստղագետ հաշվել է,որ միայն մեր գալակտիկայում տասը միլիարդ մոլորակ կա,որի վրա կյանքի գոյությունը հնարավոր է:
Եթե ավելացնենք,որ տեսանելի տիեզերքում ութսունութ գալակտիկա է,պատկերը պարզ կլինի:Դժվար է հավատալ,որ այս անհուն տիեզերքում երկրացիներս,որպես բանական էակներ,բացառություն ենք:Իսկ,եթե չենք,ապա կարելի է հուսալ,որ վաղ թե ուշ մեր բանական եղբայրներին հանդիպելու ենք։
ՉԹՕ-ների մասին ուղղակի և անուղղակի բազմաթիվ վկայություններ կան:Գուցե դրանք այնքա՞ն էլ երևակայական չեն,որքան թվում են:

Оставьте комментарий