Արտաշես Առաջին ՝

Արտաշեսը իր առջև խնդիր է դնում վերամիավորել հայրենիքը։ Նրա օրոք Հայաստանը դարձավ ընդարձակ, ուժեղ պետություն։ Անհապաղ ձեռնամուխ եղավ տնտեսության, մշակույթի, ռազմական, վարչաքաղաքական և այլ բնագավառներում բարեփոխումների իրականացմանը։

Արտաշեսը կառուցել է մոտ Ք․ա․ 185 թ․ Արարատյան դաշտում՝ Երասխ և Մեծամոր գետերի ջրկիցում Արտաշատ քաղաքը։ Կառուցել է նաև Զարեհավանը, Զարիշատը։

Հողային բարեփոխում ՝

Ագարակատերերը զավթում էին հողեր, բնականաբար հողազուրկ գյուղացին այլևս չէր կարող հարկ վճարել պետությանը։ Արտաշեսը հրատարակում է հրամանագիր հողային բարեփոխումների վերաբերյալ, ըստ որի ՝ մասնավոր հողային տնտեսությունները հստակորեն սահմանազատվում են համայնքին պատկանող հողերից։

Ռազմավարչական և այլ բարեփոխումներ ՝

Ստեղծեց հայկական կանոնավոր բանակ։ Հյուսիսում նշանակեց Զարեհին, հարավում՝ Սմբատին, արևելքում՝ Արտավազդին, արևմուտքում ՝ Տիրանին։

Ամբողջ երկրի տարածքը բաժանեց 120 գավառների։ Կարգավորվել էին նաև արքունի գործակալությունները (սպարապետություն, հազարապետություն):

Սահմանել է հարևան հելլենիստական պետությունների օրինակներով թագավորի և նրա նախնիների պաշտամունքը։

Արտաշատում կառուցել է Անահիտ աստվածուհու տաճարը։ Կարգադրեց ճշգրտել հայկական օրացույցը, կազմակերպել նավագնացություններ և այլն։

Տիգրան Մեծ՝

Տիգրան 2-րդը եղել է հին աշխարհի քաղաքական, պետական և ռազմական գործիչներից, Հայկական աշխարհակալ տերության ստեղծողը, հելլենիզմի դարաշրջանի վերջին մեծ տիրակալը:

Տիգրանն իր գահակալության երկրորդ տարում Մեծ Հայքին է միացրել Ծոփքի թագավորությունը և դուրս եկել Եփրատի ափերը: Մ. թ. ա. 94 թ-ին Արտաշատում կնքել է հայ-պոնտական դաշինքը: Պոնտոսի թագավոր Միհրդատ VI Եվպատորն այդ առթիվ իր դուստր Կլեոպատրային կնության է տվել Տիգրանին: Հավատարիմ այդ դաշնագրին՝ մ. թ. ա. 93–91 թթ-ին Հայոց արքան վճռականորեն պայքարել է Կապադովկիայում հռոմեական տիրապետության հաստատման դեմ:

Հայկական հողերը միավորելու հաջորդ քայլը պետք է լիներ Փոքր Հայքի միացումը, բայց դա իրագործվել չհաջողվեց, քանի որ Ք.ա. 112թ. Փոքր Հայքը միացվել էր Պոնտոսին և այնտեղ թագավոր էր Միհրդատ 6-ը։ Նա ստեղծել էր ուժեղ պետություն Սև ծովի ավազանում և նպատակ ուներ Հռոմին դուրս մղելու Փոքր Ասիայից ու Հունաստանից։ Հայոց արքայի ծրագրերը կապվում էին Հայաստանից արևելք, հարավ և հարավ-արևմուտք ընկած տարածքների հետ, իսկ Միհրդատը ծրագրում էր արշավել դեպի Արևմուտք։ Այս դեպքում երկու երկրներին էլ անհրաժեշտ էր ոգնենալ ամուր թիկունք, մանավանդ, որ նրանք բախվելու էին այնպիսի գերտերությունների հետ, ինչպիսիք էին Հռոմն ու Պարթևստանը։

Ք.ա. 87թ. Տիգրան Մեծն արշավեց Պարթևստանի վրա ՝ ջախջախելով պարթևական զորքերը, հասնելով Պարթևստանի մայրաքաղաք Էքբատան և պաշարեց այն։ Խուճապահար պարթևական արքունիքը Տիգրան Մեծին զիջեց ոչ միայն նրա գրաված տարածքները, այլև շնորհվեց «Արքայից արքա» տիտղոսը և պարթևներն ընդունեցին նրա գերիշխանությունը։ Հայ-պարթևական պատերազմի արդյունքում Տիգրան Մեծը ոչ միայն վերադարձրեց հայկական տարածքները, այլև ստեղծեց մեծ տերություն, որի հարավային սահմանը հասնում էր Միջերկրական ծովից Սև ծով, Սև ծովից Կասպից ծով։

Արտաշես Առաջին և Տիգրան Մեծ համեմատություն