Рубрика: Քաղաքագիտություն

Այս ուրվական քաղաքի բնակիչները ապրում են․․․

Այս ուրվական-քաղաքների բնակիչները ապրում են՝ որպես ուրվական-քաղաքացիները արդեն գոյություն չունեցող մի երկրի, և չեն ուզում հավատալ այդ երկրի չգոյությանը: Եւ ամեն մի քաղաքականացված ստահակ, ասպարեզ գալով, իր պարտքն է համարում նյարդերի կծիկ դարձած այս մարդկանց հոգին տակնուվրա անել՝ ամեն անգամ խաբելով, թե հնարավոր է, որ այդ ուրվականները մի օր շունչ առնեն:
Մարդիկ հավատում են: Հետո դադարում են հավատալ: Հետո էլի հավատում են: Հետո դադարում են հավատալ…
Այսպես՝ մի կողմից մեռնում են, մի կողմից քոչում են ընտանիքներով: Իսկ լածիրակների նորանոր ու նորածիլ բանդաներ, որ այս երկրում կուսակցություններ են կոչվում, շարունակում են սնուցողին ու հարազատին կորցնելուց գլուխը կորցրած մարդկանց հոգին պղտորել: Այդ երկրի իշխողները, աճյուններ պղծելով, վերաթաղումները վերածել են ազգային-պետական ամենամյա ծեսի: Վերաթաղումների ծեսը այս երկրում այնպիսի
թափ է առել, որ վերաթաղողներին` հետը զոհ մատուցելու նման, գնդակահարում եւ թաղում են հին մեռյալների նոր գերեզմանների կողքին:Այս երկիրը մի անգամ ճակատամարտ է շահել եւ անսովորությունից ճակատամարտ շահելը շփոթել է հաղթանակի հետ ու չգիտի ինչպես վարվել: Այս երկիրը իր հաղթական բանակը զրկել է զորապետերից, գնդակահարել ու բանտարկել է, եւ էլի արյուն է ուզում, որովհետեւ ծարավը շփոթել է քաղցի զգացողության հետ: Այս երկրի բանակը պահում է միհողակտոր, որի վրա ավելի քիչ բնակիչ է մնացել, քան հողը պահող զորքի թիվն է: Այսերկիրը իրեն զրկում է վաղվա բանակից, որովհետեւ ինքն իրեն զրկում է սերունդըշարունակելու ընդունակ բնակչությունից: Այս երկրում ոչ թե ծնողներն են պահում երեխաներին, այլ դեռահաս աղջիկներն են մի կերպ պահում ծնողներին, իսկ տղաները
խաղաղ զորանոցներում զոհվում են նույն չափով, որքան ռազմաճակատում,
պատերազմի տարիներին: Այս երկիրը չորացնում է իր դուստրերի արգանդը, կոտրում էիր արու զավակների մեջքը, զրկում է իրեն ապագայից, բայց ձեռ չի քաշում իր եղերական անցյալից: Չի մոռանում այդ անցյալը, այլ որպես նվիրական դի կրում է շալակին, որպես երկանքի քար կախել է կրծքին եւ դաժանաբար շարունակում է դնել իր սերունդների, իր երեխաների վզին…

Վերլուծություն

Վանո Սիրադեղյանը հոդվածները միշտ էլ համառոտ են, բայց շատ մեծ իմաստ են պարունակում իրենց մեջ։ Կարծես նրա հոդվածները պատկանում են ներկայիս Հայաստանին՝ արդիական են։
<<Այս ուրվական քաղաքի բնակիչները ապրում են>> հոդվածում Սիրադեղյանը անդրադառնում է Հայաստանի ժողովրդին, ովքեր պատերազմներից ու զուր խոստումներից հոգնել են ու փորձում են ուշքի գալ։


Մարդիկ հավատում են: Հետո դադարում են հավատալ: Հետո էլի հավատում են: Հետո դադարում են հավատալ…

Շատ հստակ անդրադարձ է կատարում կուսակցություններին, ովքեր ամեն անգամ հույս են տալիս մարդկանց՝ ստիպելով հավատալ, որ ուրվականները նորից կարող են շունչ առնել։ Կարդալիս հասկանում ես նաև, որ Հայաստանը մի փոքր ճակատամարտ հաղթելով հանգիստ է վերցրել, չի փորձել զարգանալ ու հզորանալ։ Ինչի պտուղներն էլ մենք անկասկած հիմա ենք քաղում։ Տարիներ շարունակ զարգանալու փոխարեն, Հայաստանը կարելի է ասել հետ է գնացել, բանակին զրկել են բազմաթիվ գնդապետներից ու թուլացրել են։ Սիրադեղյանի այս հոդվածից տպավորություն է ստեղծվում կարծես երկրին բացարձակ չէր հետաքրքրում իր ժողովուրդը, նրանց կարիքներն ու հույզերը։ Կառավարիչների համար կարևոր էր միայն սեփական ես-ը, ինչը անդառնալի հետևանք է թողում երկրի վրա։
Իմ անձնական կարծիքով Հայաստանի ապագան հաջորդ սերնդի ձեռքում է, մենք չենք կարող կրկնել նախկին սերունդների սխալները, քանի որ ինքներս ենք տեսել արդյունքները։ Հիմա թիմային աշխատանքի ժամանակն է։ Ժողովրդի մեջ պետք է համախմբվածություն լինի, միանշանակ կարևոր է, որ լինի <<մենք>> բառը, այլ ոչ թե <<ես>>։

Оставьте комментарий