Рубрика: Էկոլոգիա

Բնական գազ, ածուխ, նավթ

Բնական գազ ՝

 Երկրի ընդերքում բնական գազը գտնվում է միայն գազային վիճակում, պարունակվում է ապարների շերտերում` հաճախ զուգակցված ածխի կամ նավթի հետ:
Բնական գազը հանածո վառելանյութերից ամենամաքուր այրվողն է և ամենահարմարը արտահանելու և օգտագործելու համար։

Զարգացող երկրների արդյունահանման փոքր ծավալների շնորհիվ արդյունահանման համար անհրաժեշտ հետազոտված պաշարները կբավարարեն մոտ 150 տարի, զարգացած երկրներինը մոտ 40 տարի: Բնական գազի պաշաներով հարուստ երկրներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Սաուդյան Արաբիան, Կանադան, Նիդեռլանդները, Իրանը, Չինաստանը, Նորվեգիան, Ինդոնեզիան:

 Ներկայումս գազի տեղափոխման հիմնական միջոցը խողովակաշարերն են: 75 մթնոլորտ ճնշման տակ այն հեշտությամբ տեղափոխվում է մինչև 1.4 մ տրամագիծ ունեցող խողովակներով:

Բնական գազը հսկայական դեր ունի ինչպես կենցաղում, այնպես էլ արդյունաբերության մեջ: ՋԷԿ-երում օգտագործվող  վառելիքների շարքում այն զիջում է միայն ածխին: Սակայն այս ոլորտում գազի դերը անընդհատ աճում է: Բնական գազը մեծ ծավալներով օգտագործվում է մետաղամշակման ոլորտում:

 Բնական գազը որպես ավտոմեքենային վառելիք աշխարհում սկսկել է ավելի մեծ դեր ունենալ, քանի որ համեմատաբար էժան է նավթից,բենզինից և էկոլոգիապես ավելի մաքուր է։ Կա նաև մի տեսություն, որտեղ հստակ ապացուցված է, որ երկրներում, որտեղ ավտոմեքենաները աշխատում են գազով այնտեղ օդը ավելի մաքուր է, իսկ այն երկրներում, որտեղ ավտոմեքենաները աշխատում են բենզինով, այդտեղ օդը համեմատաբար աղտոտված է։ 

Բնական գազը որպես ավտոմեքենայի վառելիք լայնածավալ օգտագործելու դեպքում, էականորեն կնվազի մոնոլորտի ջերմոցային էֆեկտը, որոշ հետազոտողների կարծիքով մինչև  20%:

Ածուխ ՝

 Ածուխը ածխածնով հարուստ այրվող օգտակար հանածո է, որն առաջացել է միլիոնավոր տարիների ընթացքում` բուսական զանգվածի քայքայման հետևանքով:

Ածուխը երեք հիմնական հանածո վառելիքներից (նավթ և գազ) ամենաէժան, ամենատարածված, ամենաառատ և շրջակա միջավայրի համար ամենավտանգավորն է, այրվելով այն ինտենսիվորեն աղտոտում է մթնոլորտը:

Կախված հանքի խորությունից ածխի արդյունահանումը կարող է  կատարվել երկու եղանակով` ստորգենյա և բաց եղանակով: Երկու դեպքում էլ մեծ վնաս է հասցվում բնությանը:

Ստորգետնյա եղանակով ածխահանության ժամանակ գետնի տակ առաջանում են ստորգետնյա դատարկություններ, որոնք ժամանակի ընթացքում դառնում են փլուզումների պատճառ:

Բաց եղանակով ածուխ արդյունահանում են, երբ ածխի պաշարները գտնվում ե զգալի խորության վրա: Այս դեպքում ածխի շերտին հասնելու համար հսկայական տարածությունների վրա փորում, հեռացվում է երկրի կեղևի վերին հողաշերտը: Հսկայական տարածք վերածվում է ոչ պիտանի տարածքի:

Զգալի են նաև Հնդկաստանում եղած ածխի պաշարները: Զարգացած արդյունաբերական երկրներից ածխի պաշարներով հարուստ են` ԱՄՆ-ը, ՌԴ-ն, Ավստրալիան, Կանադան, Լեհաստանը, Ուկրաինան։ Ածուխը էներգիայի հիմնական աղբյուր է Լեհաստանում, Չեխիայում և Սլովակիայում: Բուլղարիայում արդյունաբերությունը հիմնված է գլխավորապես ածխի վրա: Մի շարք երկրներում բնակարանները ջեռուցելու համար օգտագործվում է ածուխ (Չինաստան, Հունգարիա, Լեհաստան, Բոիլղարիա, Չեխիա,): 

 Ածխի համաշխարհային ընդհանուր պաշարները գնահատվում են 13,5 տրիլիոն տոննա, որից 51,5%-ը քարածուխն  է, 48,5%-ը՝ գորշ ածուխը։ Ածուխները հրաշալիվառելանյութ են, օգտագործվում են նաև որպես հումք մետաղաձուլության և քիմիական արդյունաբերության մեջ

Նավթ ՝

Նավթը երկրի նստվածքային թաղանթում տարածված այրվող, յուղանման, յուրահատուկ հոտով հեղուկ է, կարևորագույն օգտակար հանածո, արժեքվոր բնական պաշար:

 Նավթն առաջացել է միլիոնավոր տարիների ընթացքում` բարձր ջերմաստիճանի և ճնշման պայմաններում` ջրային բույսերի, կենդանիների ու միկրոօրգանիզմների մնացորդների քայքայումից: Վառելիքային ռեսուրսներից նավթը համարվում է ամենակարևորը, քանի որ նավթի վերամշակումից են ստանում բոլոր տեսակի տրանպորտային միջոցներին անհրաժեշտ վառելիքի մեծ մասը: Նավթամթերքների վերամշակումից են ստանում ասֆալտ, իսկ մազութը օգտագործում են ՋԷԿ-երում:

Սկզբնական շրջանում նավթը հայթայթել են բաց եղանակով։Նավթը արդյունահանվում է երկրի կեղևում գտնվող նավթաբեր շերտերից, որոնց հասնելու համար խորը հորատանցքներ են փորվում: Այդ հորատանցքները փորվում են ինչպես ցամաքի, այնպես էլ ծովի հատակին, եթե հանքը գտնվում է ծովի շերտի տակ:

Ներկայումս նավթի համաշխարհային ծավալները գնահատվում են շուրջ 140 մլրդ տոննա: Սպառման ներկայիս տեմպերի պահպանման դեպքում այն մարդկությանը կբավականացնի մոտ 40 տարի:

Նավթ արդոյւնահանվում է աշխարհի շուրջ 70 երկրներում, սակայն առաջատար են հետևյալ երկրները` Սաուդյան Արաբիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Իրանը, Չինաստանը, Կանադան, , Քուվեյթը, Իրաքը:

Оставьте комментарий