Рубрика: Հասարակագիտություն

Խրախուսում և պատիժ

Խրախուսանք

Խրախուսումը ինչ որ մեկի դրական վերաբերմունքն է մյուսի վարքի հանդեպ։ Այսինքն անելով այն՝ ինչ մարդիկ ակնկալում են ստանալ կամ տեսել մյուսը ստանում է խրախուսանք։

Գոյություն ունեն խրախուսման տարբեր ձևեր։ Նախադպրոցական տարիքի երեխաների նկատմամբ հիմնականում կիրառվում է բանավոր ձևը, դպրոցում օգտագործվում են բանավոր, գրավոր, ինչպես նաև անհատական և կոլեկտիվ ձևերը։ Պետք է միշտ պահպանել մանկավարժական տակտը, լինել հիմնավորված և արդարացի, խրախուսել ոչ միայն ձեռք բերած հաջողությունները, այլև երեխայի ջանասիրությունը, աշխատասիրությունը, նախաձեռնությունը և այլն։

Խրախուսման հետևանքները երկուսն են՝ ոգևորություն (մոտիվացիա) և ավարտ: Մարդուն խրախուսելուց հետո տվյալ մարդը կարող է ոգևորվել ու ավելի շատ փորձել առաջ գնալ և կարող է լինել հակառակը։ Մտածի, որ ամեն ինչ բավական է ու այլևս չշարունակի։

Պատիժ

Պատիժը ինչ որ մեկի բացասական վերաբերմունքն է մյուսի վարքի հանդեպ։ Անելով այն, ինչ չի համապատասխանում մարդկանց բարոյական սկզբունքներին մարդը կստանա բացասական արձագանք։

Շատ հաճախ պատիժը չի ուղղում երեխայի վարքը, այլ միայն արտաքին փոփոխության է բերում. հնարավոր է առաջանա ծնողի հանդեպ թշնամանք, երեխան վախենում է կորցնել նրա սերը և դառնում է կամազուրկ, ցուցադրում իրենից սպասվող վարք:

Оставьте комментарий