Рубрика: Հայոց լեզու

Գործնական քերականություն(246-250)

246.

Ա)անհյուրընկալ–ան+հյուր+ընկալ(բարդ ածանցավոր) զրուցընկեր–զրույց+ընկալել(բարդ) դյուրընկալ–դյուր+ընկեց(բարդ) գահընկեց–գահ+ընկեց(բարդ) անընդհատ–ան+ընդ+հատ(պարզ ածանցավոր) համընթաց–համ+ընթաց(բարդ)

Բ)միջօրե–միջ+օր+ե(պարզ ածանցավոր) հանապազօրյա–հանապազ+օր+յա(բարդ) ոսկեզօծ–ոսկի+զ+օծել(բարդ) ապօրինի–ապ+օրինի(պարզ ածանցավոր) առօրյա–առ+օր+յա(բարդ) բացօթյա–բաց+օդ+յա(բարդ) բարօրություն–բարի+օր+ություն (պարզ ածանցավոր) զօրուգիշեր–զօր+ու+գիշեր(բարդ)

Գ)մանրէ(պարզ) վայրէջք–վայր+իջնել+ք (բարդ ածանցավոր) հնէաբան–հին+էաբան (բարդ) որևէ (պարզ) երբևէ (պարզ)

247.Այդ հսկայից վախեցավ, քարացած կանգնեց քաղաքի հրապարակում:

Քարացած կանգնեց քաղաքի հրապարակում, որպեսզի հիանա հրապարկի գեղեցկությամբ:

Վերջին այցելուն ուշադիր նայում էր այդ նկարին, քանի որ նկարը նրան շատ էր դուր եկել:

Արտակը հարգալից բարևեց բոլորին ու մոտեցավ հորը։ Նա արդեն մի շնորհալի երիտասարդ էր դարձել։
Հասմիկը հիմա, հավանաբար, հասուն օրիորդ է։ Ճիշտ եմ հիշում դստերդ անունը։
Զարմացած երեխան մոտեցավ արջուկին։ Ինչպես էին փայլում նրա մեծ աչուկները։
Մագաղաթյա մատյանը մատյանը դրված էր սեղանին։ Նա բոլորովին չէր սպասում այդպիսի վախճանի։

249.
Այս տարի ուզում եմ հանգստի մեկնել:-Այս տարվա ցանկություններիցս է հանգստի մեկնելը:
Շուտով Աննան կգա Հայաստան:-Շուտով Աննան Հայաստանում կլինի:
Մեր խոսակցությունը Մարիամի մասին էր:-Մենք խոսում էինք Մարիամի մասին:
Այսօր շատ ցուրտ ու մռայլ օր է:-Այսօր եղանակը լավ չէ:
Անին զբաղված է դասերով:-Անին դաս է անում:

250.Խուճապահար թռչունի նման: Մի աղջիկ մոտեցավ հավաքվածներին:-Մի աղջիկ՝խուճապահար թռչունի նման,մոտեցավ հավաքվածներին:
Վերջալույսի շողերով օծված: Լեռն առասպելական մի նահապետ էր կարծես:-Լեռն՝վերջալույսի շողերով օծված,առասպելական մի նահապետ էր կարծես:
Կարկաչուն ու հստակ ձայնը գլուխը գցած: Զանգը բոլորին հավաքում էր եկեղեցում:-Զանգը՝կարկաչուն ու հստակ ձայնը գլուխը գցած,բոլորին հավաքում էր եկեղեցում:

Рубрика: Հայոց պատմություն

Պատմություն

Արշակունյաց պետական կառավարման համակարգը ՝

Թագավորը երկիրը կառավարում էր արքունիքի միջոցով, որը տեղակայված էր մայրաքաղաքում։ Արքունիքի հետ անմիջական կապ են ունեցել՝ վարչական, զինվորական, տնտեսական և դիվանագիտական աշխատողներ։ Երկրի կառավարումը թագավորի կողմից կատարվում էր գործակալությունների միջոցով, որոնցից կարևորները հազարապետության, սպարապետություն, մարդպետության, մաղխազության, թագակապ ասպետության,արքունի դատավարության, արքունի սենեկապետության գործակալություններն էին։

Արքունի ենթակա հիմնարկություններից էր դիվանը, որը վարում էր արքունիքի գրագրությունը։ Հատուկ պաշտոններն են համարվել՝ թագավորի ախոռապետը, տակառապետը,  որսապեսը,  զինակիրը և դրոշակիրը։

Ժամանակակից պետական կառավարման համակարգը՝

Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:

Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեuված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:

Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա:

Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն և իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ:

Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ:

Ազգային ժողովը կազմված է առնվազն հարյուր մեկ պատգամավորից: Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով: Խորհրդարանական վերջին ընտրությունները, որոնք արտահերթ էին, տեղի են ունեցել 2018 թվականի դեկտեմբերի 9-ին

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է:

Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում և իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը:

Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների:

Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից և նախարարներից: