Рубрика: Թարգմանություններ․ նախագիծ

Եգիպտական դիցաբանություն։ Հաթոր

Հաթորը եգիպտական սիրո, ամուսնության և մայրության աստվածուհին էր: Ինչպես շատ երկար ժամանակ պաշտվող աստվածներ, նա կատարել է բազմաթիվ առասպելական դերեր, այդ թվում՝ կոտորել Ռայի թշնամիներին, բուժել Հորուսին և սնուցել մահացածներին հանդերձյալ կյանքում:

Մոտ 5000 տարվա ծագում ունեցող Հաթորը եգիպտական պանթեոնի ամենահին աստվածուհիներից մեկն էր: Թեև Հաթորը սիրո, մայրության, ծննդյան, ուրախության և երաժշտության աստվածուհին էր, նա կատարում էր նաև այլ դերեր։ Իր ամենավաղ օրերում նա մոլեգնում էր ամբողջ երկիրը՝ ոչնչացնելով բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեին ծաղրել իր հորը: Նրա տարբեր կողմերը ցույց տվեցին եգիպտական տիեզերագիտության և՛ հետևողականությունը, և՛ փոփոխականությունը:

Թեև Իսիսը ի վերջո կփոխարինի Հաթորին իր ավանդական դերերից շատերում, աստվածուհու պաշտամունքը շարունակվեց մինչև հունահռոմեական ժամանակաշրջանը՝ սկզբից ավելի քան 3000 տարի անց:

Ընտանիք
Թոթի և Անուբիսի նման, Հաթորը եգիպտական առասպելների հիմնական կերպարը չէր, փոխարենը կենսական դեր էր խաղում Եգիպտոսի հիմնական կրոնական ճյուղերում: Եգիպտական կրոնը տարասեռ էր, չորս հիմնական պաշտամունքներով, որոնք գերիշխում էին աստվածապետական սպեկտրում. Իր անսովոր դիրքի պատճառով Հաթորը յուրահատուկ և երբեմն հակասական հարաբերություններ ուներ իր հավատակից աստվածների հետ։ Տարբեր պաշտամունքների և դարաշրջանների ընթացքում նրան նկարագրել են հետևյալ կերպ.

Ռայի և Նութի դուստրը

Ռա-Հորախտի մայրը

Հորուս Ավագի մայրը

Էդֆուի Հորուսի կինը

Աղբյուրը՝

Оставьте комментарий