Рубрика: Без рубрики

Հայոց լեզու(235-240)

236.

 Դուք ինչ-որ երերուն տախտակի վրա ամրացրիք այդ վանդակը:(ի՞նչ արեցիք)

Ինչո՞ւ դու քո հոտն իմ դաշտում արածացրիր:(ի՞նչ արեցիր)

Հավերը երկարացրին վզները դեպի ներքև, նայեցին դես ու դեն:(ի՞նչ արեցին)

Նա իր ձիուն մեծացրեց չամչով ու գարիով:(ի՞նչ արեց)

Ես հավանաբար ձանձրացրի ունկնդիրներին:(ի՞նչ արեցի)

Մենք անզգուշորեն թռցրինք արևկող անող թռչուններին:(ի՞նչ արեցինք)

237. 

Վերջերս մի տխուր,բայց միևնույն ժամանակ շատ իմաստալից ու բովանդակալից պատմության հանդիպեցի գիրք կարդալիս:
Պատմությունը մի աղջկա մասին էր,ով բավական ազդեցիկ և կայացած մարդ էր,նրան քաղաքում բոլորը ճանաչում և սիրում էին:Նա ուներ մեծ և կայացած ընկերություն,որը ուներ բազմաթիվ մրցակիցներ և նրանք բոլորը պայքարում էին մի միջազգային մրցույթում հաղթելու համար:Ամեն ինչ գնում էր դեպի հաղթանակը,բայց հանկարծ սկսվեց բարդ և կորստալի շրջանը:Նա պարտվեց մրցույթում,կորցրեց աշխատանքը,ընկերությունը,կորցրեց նաև այն բոլոր ընկերներին,որոնց մտերիմ ու կարևոր էր համարում,նրան լքեցին իր ընկերները քանի որ այլևս ոչինչ չուներ նա:Մի երեկո,երբ հուսահատված և շատ վատ վիճակում քայլում էր այգով մի ողբերգալի տեսարանի հանդիպեց:Նա ականատես եղավ մի չարաբաստիկ վթարի,որի ժամանակ մի աղջիկ կորցրել էր իր ծնողներին և եղբորը:Այդ ամենից հետո նա հասկացավ,որ ինչ էլ լինի կյանքը հրաշալի է,քանի որ նրա կողքին են իր ծնողները և քույրը:Նա վերադարձավ տուն և ամուր գրկեց նրանց և վճռեց ամեն ինչ սկսել նորից:

Ի՛նչ էլ լինի, կյանքը հրաշալի է:

238

.Ա.Անցած տարիները կնճռոտել էին կնոջ դեմքը: Բ.Կնոջ դեմքը կնճռոտվել էր անցած տարիներից:

Ա.Դահլիճը լավ կահավորել էին: Բ.Դահլիճը լավ կահավորվել էր նրանց կողմից:

Ա.Մեր ժողովուրդը մշակութային շատ արժեքներ է ստեղծել: Բ.մեր ժողովրդի կողմից մշակութային շատ արժեքներ է ստեղծվել:

239.

Գետը զայրանում է, երբ կամուրջը նրա հոսանքը բաժանում է ճյուղերի:

Գետը զայրանում է թե չէ, կամուրջը նրա հոսանքը բաժանում է ճյուղերի:

Գետը զայրանում է, որ կամուրջը նրա հոսանքը փոխում է:

240.

Այդ ձայնը՝ սրտաբուխ ու մտերիմ, ուշքի բերեց նրան:

Մի ժպիտ՝ գարնան երեկոյի նման գգվող, թառել էր դեմքին:

Ձեռքերը՝ կոշտուկնորով պատած ու հողաբույր, հարգանք էին ներշնչում:

Մի աղջիկ՝ անտառային հավերժահարսի նման, հանկարծ փայտահատին մոտեցավ:

Մի կին՝ երկարոտ ու նրբակազմ, անցնում էր մեր փողոցով:

Գազանիկը մարդու ձեռքերին նմանվող թաթեր ուներ՝ երկար, բարակ ու ոսկրոտ մատներով: