Рубрика: Արվեստ

Քրիստոնեություն

Ըստ քրիստոնեական ուսմունքի՝ Աստված իր Միածին Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, մարդու կերպարանքով ուղարկեց աշխարհ՝ ճշմարտությունը հայտնելու մարդկությանը և նրան ազատագրելու մեղքից: Հիսուս Քրիստոսը դրա համար չարչարվեց, խաչվեց, մեռավ խաչի վրա, հոգով իջավ դժոխք և ազատեց հոգիներին, երրորդ օրը հարություն առավ, 40 օր հարություն առած մարմնով երևաց աշակերտներին, նրանց նախապատրաստեց ապագա առաքելության համար, համբարձվեց երկինք: Քրիստոսի երկրորդ գալուստով բոլոր մեռելները հարություն կառնեն, և արդարների համար երկրի վրա կստեղծվի հավիտենական կյանք:

Քրիստոնեական աստվածաբանության համաձայն՝ Հայր Աստվածը, Որդի Աստվածը և Սուրբ Հոգի Աստվածը միասնական՝ մեկ Աստվածության 3 անձեր են՝ Սուրբ Երրորդություն: Նիկիայի տիեզերական ժողովն ամրագրեց Սուրբ Երրորդության Անձերի համագոյությունը, այսինքն՝ նույն բնությանը պատկանելը:

Արարչագործության գլխավոր նպատակը մարդն է, որն արարչության կենտրոնն է և ստեղծվել է Աստծու պատկերով և նմանությամբ: Ադամական մեղքի պատճառով խզվել է մարդու հետ Աստծու ճշմարիտ հարաբերությունը: Մարդը զրկվել է Աստծու հետ լինելու կատարյալ երանությունից և արտաքսվել դրախտից: Պատվիրանազանցությունը հանգեցրել է մարդու երկակի մահվան՝ հոգևոր և մարմնավոր։

Հոգևոր մահն աշխարհ մտավ Ադամի անկման միջոցով (Մովսես 6.48): Չար մտքերով, խոսքերով և գործերով մահկանացու մարդիկ հոգով մահացած են, չնայած որ ֆիզիկապես ապրում են երկրի վրա (Ա Տիմ. Ե.6): Հիսուս Քրիստոսի քավության և ավետարանի սկզբունքներին ու արարողություններին հնազանդվելու միջոցով, տղամարդիկ և կանայք կարող են մաքրվել մեղքերից և հաղթահարել հոգևոր մահը:

Հոգևոր մահը լինում է նաև մահկանացու մահից հետո: Թե՛ հարություն առած էակները, թե՛ դևն ու նրա հրեշտակները պիտի դատվեն: Նրանք, ովքեր գիտակցաբար ապստամբել են ավետարանի լույսի և ճշմարտության դեմ, հոգևոր մահ կապրեն: Այդ մահը հաճախ անվանվում է երկրորդ մահ (Ալմա 12.16Հել. 14.16–19ՎևՈՒ 76.36–38):

Բայց Տիրոջից հեռացած մարդկությանն Աստված չզրկեց իր արարչական խնամքից և փրկեց Որդու՝ Հիսուս Քրիստոսի փրկագործությամբ: Քրիստոսը նոր Ադամն է, որ աշխարհ եկավ և նորոգեց մեղքով ապականված ու մահվան դատապարտված մարդկությանը:

Քրիստոնեական դավանաբանության եզրափակիչ մասը Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստյան, մեռելների համընդհանուր հարության, ահեղ դատաստանի և երկնային արքայության մասին է. մեղավորները դատապարտվելու են դժոխքի տանջանքների, իսկ արդարները հարություն են առնելու՝ հավիտենական երանությունը վայելելու համար։

Оставьте комментарий