Рубрика: Без рубрики, Նախագծեր, Գրականություն

«Սիրադեղյանական օրեր» նախագիծ

Սիրելու տարիք

Սիրադեղյանը պատմում է մի տղայի մասին, ով հանդուրժում է ամեն ինչ, երբեք կռվի չի մատնվում; Եթե սկսում է կռիվ անել, ապա չի կարողանում առաջինը հարվածել։ Մեջի մարդկությունը չի թույլատրում, մարդու աչքերի մեջ նայելով հարվածել առաջինը։

Բայց անցնում է ինչ որ ժամանակ ու տղան սիրահարվում է։ Իսկ աղջկան վատ բաներ են ասում։ Գիտենք, թե դրան ինչ պետք է հետևի․ կռիվ։ Չէ որ տղան պետք է իր սիրած աղջկա պատիվն ու արժանապատվությունը պահի։

Եվ ահա մի օր, տղան, ով սիրում էր բանաստեղծություններ գրել, որոշում է դա մի կողմ դնել ու գնալ կռվի աղջկա համար։ Մտածում է, թե ինչպես նա հասավ դրան, ինչպես պետք է միայնակ կռվի այն մարդկանց հետ, ովքեր միշտ ,,ոհմակով՛՛ են կռվում։

Բայց կշեռքի նժարին իր սիրած էակի արժաապատվությունն էր, ուստի նա ուրիշ տարբերակ չուներ։

<<Պարտուսի գերին>> պատմվածքը կարդալիս ինձ մոտ խղճահարություն առաջացավ դեպի Հենդոն, չնայած որ նրա մեջ կար մարդկանց ամենամեծ թերություններից մեկը ՝ ալարկոտությունը։ Բայց մյուս կողմից էլ մի գուցե Հենդոն ուղղակի ընդունակ չէր ու չէր կարողանում մնացած առարկաներից դասերը պատշաճ կերպով անել ու ներկայացնել։

Չնայած դրան՝ Հենդոն միշտ ֆիզիկական աշխատանք էր անում ու օգնում էր դպրոցին․

3