Рубрика: Արվեստ

Հերակլես

Հերակլես (հին հուն․՝ Հերկուլես), հունական դիցարանի հերոս, Զևս աստծո և Ամփիտրիոնի կին Ալկմենեի որդին։ Ի ծնե անունը եղել է Ալկիդես, որի մասին բազմիցս հիշատակվում է «Իլիականում»:Հերակլեսի բազմաթիվ լեգենդներից առավել հայտնի են 12 սխրանքները, որոնք նա գործել է միկենյան արքա Էվրիսթևսի մոտ ծառայելիս։Հերակլեսի պաշտամունքը մեծ ժողովրդականություն էր վայելում Հունաստանում, որտեղից հույն գաղութաբնակների միջոցով տարածում գտավ նաև Իտալիայում, որտեղ Հերակլեսին անվանում էին Հերկուլես։ Հյուսիսային կիսագնդի երկնքում կարելի է տեսնել Հերկուլես համաստեղությունը:

Читать далее «Հերակլես»
Рубрика: Հայոց լեզու

Հայոց լեզու (231-235)

231. Ա շարքի ածանցներից յուրաքանչյուրը բոլոր հնարավոր ձևերով բաղադրի՛ր (բաղադրյալ բառեր կազմիր) Բ շարքի բառերի հետ։

Հակակարծիք, համակարծիք, հակահարված, անդրադարձնել, արտագրել, արտազգեստ, համազգեստ, նախադասել, վերդարձնել, վերագրել, վերնազգեստ, գերադասել, տարակարծիք

232. Քո սիրած վայրի մասին պատմի՛ր (ինչպիսի՞ տեղ է, ո՞վ է լինում այդտեղ, ի՞նչ են անում, ի՞նչն է քեզ հետաքրքրում)։

Մեր շենքից փոքր ինչ ներքև կա ֆուդկորտ, որտեղ ես ու քույրս շատ ենք սիրում ժամանակ անցկացնել։ Մենք գնում ենք այնտեղ սնվելու, նաև առանձնանալու, որպեսզի քննարկենք ինչ որ բան։ Այդ վայրը հարազատ է դարձել, քանի որ նաև ընկերներիս հետ եմ գնում ժամանակ անցկացնելու։ Այնքան շատ ենք գնացել, որ աշխատողերը մեզ արդեն ճանաչում են։

233. Տրված բայերը կրավորակա՛ն դարձրո՛ւ։ Ինչի՞ օգնությամբ դարձրիր։

գրվել, գրավվել, ծեծվել, թրջվել, թխվել, աղացվել, տաշվել, վրդովվել, կապվել, սպանվել, նկարվել, կեղտոտվել

234. Նախադասությունների արտահայտած մտքերի տարբերությունը գտի՛ր՝ ուշադրություն դարձնելով թվականներին։

Առաջին նախադասություններում թվականների սովորական են, իսկ երկորդ նախադասություններում դառնում են բաշխական թվականներ, այսինքն ավելի շատ ածականների նման։

235. Տեքստի բարդ նախադասություններից յուրաքանչյուրը պարզեցրո՛ւ՝ նրա մեջ եղած նախադասություններից մեկը հանելով (ուշադիր եղիր, որ տեքստը պահպանվի)։

Գոյություն ունեն հսկա որդեր։ Այդ հսկաներից մեկը՝ մեգասկոլիդեսը, ապրում է իր փորած ստորերկրյա շավիղներում։ Հողից հանելիս իսկույն խեղճանում է։