Рубрика: Հայոց լեզու

Հայոց լեզու (225-230)

226. Նախադասության բառերը քանի ձևով հնարավոր է վերադասավորի՛ր, որ ամեն անգամ մի բան կարևորի։

Դելֆինները, որոնք ձանձրացել էին կենսաբանների փորձերից,հացադուլ հայտարարեցին:

Դելֆինները դանդաղ լողում էին դեպի ազատություն բաց ակվարիումից:

Մթության մեջ տեսնող և հաչող շունը պատրաստել է գերմանացի մի կոնստրուկտոր:

«Ծովատառեխի անձրևի» բազմիցս ականատես են եղել Շոտլանդիայի և Նորվեգիայի բնակիչները:

Ութ հարյուր լեզվով ու բարբառով են խոսում հնդկաստանի բնակիչները:

Բժշկության մեջ շատ արժեքավոր է օձի թույնը:

Ճապոնիայում թողարկում են ծայրին փոքրիկ լամպ ունեցող ինքնահաններ:

227Ընդգծված ժամանակաձևերն ուղղի՛ր։

 1891թ. Սիամում (Թաիլանդ) ծնվեցին աշխարհին (գոնե գիտությանը) մինչև այդ անծանոթ արատով երկվորյակներ, որոնք մարմնով իրար կպած էին: Ֆիզիկական բոլորովին նույնատիպ արատը նրանց դարձրել էր անբաժանելի:

Մասնագետները, թերթերը գրեցին այդ չտեսնված ու չլսված երևույթի մասին, և հիվանդությունը քաղաքի անունով էլ կոչվեցին՝ «Սիամի երկվորյակներ»: Սակայն հարցը դրանով չփակվեց: Բժշկական արտահայտությունը դարձավ նաև զանազան համեմատությունների ու փոխաբերությունների հիմքը: Ընդհանրապես, երբ Հարկ է լինում նշելու երկու արարածների հար և նմանությունը, իսկույն ասում են. «կարծես Սիամի երկվորյակներ լինեն»:

228․ Տեքստն ընդարձակ փոխադրի՛ր ՝ նկարագրություն, բնութագրում, վերաբերմունք արտահայտող բառեր, բառակապակցություններ կամ նախադասություններ ավելացնելով։

Բարձրիկ սարի սպիտակած լանջից ջինջ ու մաքուր ջուրը գոչգոչալով իջնում էր դեպի սարի ստորոտը։

Մի ցածրահասակ ծերունի․ կարծես օտարական լիներ․ կուշտ սառը ջուրը խմեց, հովացավ-զովացավ, ապա ասաց․

— Խշխշան ձայնդ ականջ է տանում, այն չլիներ՝ իրոք որ, ավելի լավ չէ՞ր լինի։

— Ինչ-ինչ-ի՞նչ,-զարմացավ ջուրը։

— Ահա, տեսա՜ր,- պատասխանեց մարդը,- խշխշան ձայնդ խանգարեց, նույնիսկ խոսքս քեզ չհասավ։

— Մինչև անգամ հասա՛վ, ու շա՛տ լավ հասավ, ո՛վ կարճամիտ,- ասաց ջուրը։ — Իրավ որ, ամեն բան, որ շարժվում է, ձայն պետք է հանի։

229. Հականիշ բառակապակցություններ կազմի՛ր ՝ տրված բառերը գործածելով հարուստ և աղքատ (կամ զուրկ) բառերի հետ։

 Հումքով հարուստ-աղքատ հումքով

հարուստ խելքով-խելքից զուրկ

անտառներով հարուստ-անտառներից զուրկ

գետերով հարուստ-զուրկ գետերով

հանածոներով հարուստ- աղքատ հանածոներվ

կենդանիներով հարուստ-կենդանիներից զուրկ

230. Կետերի փոխարեն պահանջված ձևով նա կամ ինքը բառերը տեղադրի՛ր։

Ի՞նչ առյուծ, այդ վախկոտը նրա ստվերից էլ է վախենում:

Այդ վախկոտը ինքն իր ստվերից էլ է վախենում:

Որսորդն իր հրացանն էր թփի տակ պահել:

Որսորդը խուսափում էր հարևանին հանդիպելուց. ախր նրա հրացանն էր թփի տակ թողել:

Պապն իր երկար կյանքի ընթացքում այդպիսի գեղեցկություն չէր տեսել:

Նա հյուրերին ողջունեց իր իմացած բոլոր լեզուններով, բայց նրան կարծես թե նորից չհասկացան:

Գնչուն ասում էր, որնրան ամբողջ աշխարհում ման է եկել:

Հայրը որդու մասին ասում էր, որ նա իր տեսած ամենախելացի երիտասարդն է:

Երգչի մասին ասում էր, որ իրեն շատ վաղուց է ճանաչում, նա իր մանկության ընկերն է եղել:

Ճանապարհորդի մտքով չէր անցնում, որ ինքն անցնում է Մագելանի անցած ճանապարհով, որ չորսուկես հարյուրամյակ առաջ այստեղով նրա նավերն են անցել: