Рубрика: Արատես

Արատեսի ամփոփում

Հուլիսի 21-ին, առավոտյան ժամը 9-ին հավաքվեցինք Սբ․ Երրորդություն եկեղեցու մոտ ու մեկնեցինք Արատես։ Անկեղծ ասած, մի քիչ լարված էի, որովհետև չգիտեի, թե ինձ ինչ է սպասվում։ Նայում էի ուրախ ու աշխույժ ընկերներիս, ովքեր արդեն սովորում էին կրթահամալիրում ու հասկանում, որ լարվածության կարիք չկա ու շաատ հավես է անցնելու։ Բացի այդ էլ արդեն հասցրել էի ծանոթանալ մյուս երեխաների հետ։

Սկզբից կանգ առանք գետի ափին՝ մի քիչ հանգստանալու համար։ Գետը վարար էր, օդը մաքուր, միակ անցանկալի հյուրը շունն էր (ես չեմ սիրում կենդանիներ)։

Մի փոքր հանգստանալուց հետո շարունակեցինք ճանապարհը, ուու հասանք Արատես։ Ընտրեցինք մեզ սենյակներ, որպեսզի տեղավորվենք։ Այնպես ստացվեց, որ ես մնում էի մի սենյակում ընկերուհիներիս հետ, իսկ կողքի սենյակում մյուս աղջիկերն էին, ու ինչպես արդեն նշել եմ ՝ հասցրել էինք ծանոթանալ։ Ճաշեցինք, հանգստացանք ու եկավ ժամանակը բարձրանալ Սմբատաբերդ։ Ես մտածում էի, որ ճանապարհը հոգնեցուցիչ կլինի, բայց ոգևորված էի։ Հավաքեցի բոլոր անհրաճեշտ իրերը ու ճամփա ընկանք։ Ես քայլելու մեեծ սիրահար եմ ու այդ պատճառով ես հաճույք էի ստանում, թեև հոգնում էի։ Բայց մեր տանջանքները արդարացվեցին ու հասանք բերդը։Ասել, որ ես ափշած էի, նշանակում է ոչինչ չասել։ Այնքան սիրուն բնություն ունեենք։

Մի հատ էլ շաատ սիրուն նկար եմ ուզում ցույց տալ, որ գրավել է իմ սիրտը։

Ծանոթացեք՝ Եվան է։ Մի մարդ ում հետ ամեեն վտագավոր տեղ կարելի է գնալ, որովհետեև գիտես ինքը քեզ հետ է։

Չգիտեմ ինչու որոշեցինք իջնել էս փոսը, բայց դե ինչու ոչ, եթե այո։

Իջնելուց ավելի դժվար էր, որովհետև դիքից էինք իջնում ու մի անգամ չէ, որ ընկնելուց ենք փրկվել։ Բայց մայրամուտը էնքաան սիրուն էր, որ միայն դրա համար արժեր մնալ էնտեղ։ Բերդը բարձրանալը իրոք դժվար էր ու հոգնած էինք։

Մի քիչ հանգստացանք, ընթրեցինք ու նստեցինք խարույկի շուրջ։ Մոռացա նաև նշեմ, որ մեզ էին միացել արցախցիները։ Իրանցից էնքան հաճելի աուրա էր գալիս։ Խոսեցինք գրքերից, ֆիլմերից։ Իսկ երբ արդեն քնելու ժամն էր, ընկերներիս հետ ընկեր Աննային խնդրեցինք մի փոքր էլ նստել խարույկի շուրջ։ Խոսում էինք, խոսում ու խոսում։ Ցավոք օրը հասավ ավարտին։

Երկրորդ օրը սկսվեց նախաճաշով, մարզանքով, պարով։ Եղանակը շատ հաճելի էր ՝ ոչ ցուրտ ու ոչ շոգ։ Սկզբից վոլեյբոլ խաղացինք, բատմինտոն։ Մի խոսքով շատ հաճելի միջավայր էր։

Եկան ԱԻՆ աշխատողները, բացատրեցին մի քանի անվտանգության կանոններ, հարցեր ուղղեցինք ու ստացաք պատասխանները։ Անկեղծ ասած, այդ ամենը այնքան էլ հետաքրքիր չէ, մինչև որ իրականում չես գործածում գիտելիքներդ։ Այդ պատճառով գնացինք գետի ափ, որտեղ աշխատակիցները ցույց տվեցին, թե ինչպես են վարար գետի ժամանակ անցկացնում մարդուն գետի մի ափից մյուս ափը։ Իսկ այդ ժամանակ, ես ու Անին որոշեցինք, որ պետք է նստենք գետի մեջ գտնվող քարի վրա։ Ի դեպ Անին էլ է Եվայի նման։ Մի քիչ նստեցինք, ձանձրացանք ու որոշեցինք կոշիկները հանել ու մտնել գետը։ Եվ կրկին․ ինչու ոչ, եթե այո։ Ջուրը իրոք սառն էր, բայց դա մեզ առանձնապես չէր խանգարում։ Ընկեր Աննան էլ մեզ միացավ։

Էդպես բացում արեցինք ու մյուս երեխաներն էլ ջուրը մտան։

Լիցքաթափվելուց հետո վերադարձանք, սկսեցինք մաքրություն անել, որովհետև մյուս օրը պետք է ուրիշ խումբ գար։ Ավարտեցինք ամեն ինչ, մեր իրերն էլ հավաքեցինք, որ առավոտը չտանջվենք։ Խորոված կերանք ու էլի վառեցինք խարույկը։ Նրա շուրջը նստած էնքան հանգիստ էր, որ ցանկություն առաջացավ ամբողջ գիշեր էդպես նստել։

Երեկոյան ժամերին ընկեր Աննան գալիս էր մեր սենյակ ու զրուցում էինք շատ անմիջական։

Էսպես էլ ավարտվեց երրորդ օրը։

Եկավ վերջին օրը, երբ առավոտյան պատրաստվեցիք ու ճանապարհ ընկանք դեպի Երևան։ Ճանապարհին գնացինք Ձորաց եկեղեցի։ Իհարկե ճանապարհին քիչ էր մնում կորեինք, բայց հոգ չէ։ Հետո էլ գնացինք Օրբելիների քարավանատուն, որտեղ շաատ տարօրինակ նամակ գտանք, որը ուղղված էր գրողի մայրիկին ու գրված էր բազմաթիվ տառասխալներով։

Ճանապարհին ընկերներով ինտերնետից հարցեր էինք գտնում, հերթով պատասխանում ՝ ավելի լավ ճանաչելով միմյանց։ Հասանք Հայրավանք, կանգ առանք, ձմերուկ ու եգիպտացորեն կերանք։Այնտեղ էլ հենց այդ ժամանակ հարսանիք էր։ Սիրեցի բոլորին շատ։

Իմ կյանքում սա առաջին ճամբարն էր, որը դեռ երկար ժամանակ կմնա հիշողությանս մեջ։