Рубрика: Без рубрики, Գրականություն

Կոմիտասյան օրեր

«Թող ողջ մնա իմ ժողովուրդը, նրա սրտում ես երբեք չեմ մրսի: Ինձ համար չկա ուրիշ երկինք, քան իմ ժողովրդի հարազատ հոգին»:  Կոմիտաս

Հարցեր և առաջադրանքներ

1. Ծանոթացիր «Կոմիտաս» կայքէջին, կարդա որոշ նյութեր, գրավոր և բանավոր ներկայացրու՝ ինչ նոր տեղեկություններ իմացար Կոմիտասի մասին:

Բացառիկ հուշագրություն

Այստեղ պատմվում է այն մասին, Կոմիտասի մահվանից հետո նրա դին ուզում էին բերել, որպեսզի Հայաստանում թաղել։ Բայց ԽՍՀՄ պետական քաղաքական գործիչ Բերիան հայտնում է իր դժգոհությունը՝ հայտարարելով, որ նրանք <<ինչ որ տերտերի>> դին թաղելու գումար չունեն։

Այնուամենայնիվ, բոլոր դժվարություններից հետո հաջողվում է Կոմիտասին թաղել իր հայրենիքում։

2. Կոմիտասի մասին կարդա Ավ. Իսահակյանի,  Աղավնի Մեսրոպյանի հուշերը, լսիր նաև «Հուշեր Կոմիտասի մասին» ռադիոնյութը՝ ըստ այդմ ներկացնելով քո ճանաչած Կոմիտասին:

«Կոմիտասը ինձ համար հիմա լեգենդ է, հեռավոր առասպել, և նրա կյանքն ու փառապանծ գործը մի չքնաղ հրաշապատում»: Ավ. Իսահակյան

Կոմիտասը ինձ ժամանակակից մարդ էր. տարիներ ապրել ենք նույն հարկի տակ, խոսել, կատակել: Ճամփորդել ենք միասին հայ գյուղերն ու ուխտատեղիները (Սևան, Հառիճ), ուր նա երգեր էր հավաքում: Եղել ենք միասին Եվրոպայում, Ստամբուլում. բայց այս ամենը թվում է ինձ ո՛չ իրական: Կոմիտասը ինձ համար հիմա լեգենդ է, հեռավոր առասպել, և նրա կյանքն ու փառապանծ գործը մի չքնաղ հրաշապատում:

 Ինչո՞վ է արժանացել նա մեր ժողովրդի այս բարձր գնահատանքին: Նա ո՛չ օպերաներ է գրել, ո՛չ օրատորիաներ, թերևս մի քանի արիաներ կամ ռոմանսներ միայն: Բայց ավելի մեծ գործ է կատարել, քան այդ բոլորը: Նա հայտնագործել է մեր ազգային երգը, հայկական երաժշտությունը, ազգային մելոսը՝ ինքնուրույն, ինքնատիպ և անաղարտ: Նա հիմն է դրել ազգային երաժշտական կուլտուրայի:Կոմիտասը անխոջ աշխատասիրությամբ, իր հանճարի ուժով, իր զարմանալի ինտուիցիայի շնորհիվ, նաև իր տեսական լուրջ պատրաստությամբ ապացուցեց հակառակը, ապացուցեց հայ երաժշտության ինքնուրույն գոյությունը՝ բխած հայ ժողովրդի հոգուց և դարերի միջով մեզ հասած:

Իսահակյանը պատմում է մի գեղեցիկ օրվա մասին, երբ հյուր էր գնացել Էջմիածին Կոմիտասի մոտ:  Կոմիտասը նոր էր գտել «Մոկաց Միրզան» և մշակել էր այդ էպիկական հուժկու երգը: Շատ ոգևորված և երջանիկ էր զգում իրեն այդ գյուտով:Կատարեց արվեստի բացարձակ կատարելությամբ: Իսահակյանը հիացած էր ու երջանկացած։

Կոմիտասն ասում էր, որ դա հին երգ է, դեռևս հեթանոսական դարերից։ Մեր բարձր լեռներից, շառաչուն ջրերից, խոժոռ ժայռերից են ծագում առել:Մեր քաջ նահատակների հոգուց է բխել այս առնական երգը: Այնքա՜ն հին է նա, որ անշուշտ Ձենով Օհանը երգել է, Սասունցի Դավիթը լսել…

Ուր որ հայ կա, այնտեղ է և Կոմիտասի երգը: Նրա երգով մեր ժողովուրդը ավելի գիտակցաբար զգաց իրեն, ավելի կապվեց իրար հետ, ինքնաճանաչեց: Հայ հասարակությունը զգաց աշխատավոր ժողովրդի վիշտն ու հրճվանքը, նրա աշխատանքի պաֆոսը, նրա սերը դեպի իր հայրենի բնությունը:

Ավ. Իսահակյան, 1949թ.

3. Կարդա  «Բժշկություն երաժշտությամբ» և «Հայր Կոմիտասի հետմահու Գողգոթան» նյութերը և բանավոր ներկայացրու դասարանում:

Рубрика: Без рубрики, Հայոց լեզու

Հայոց լեզու (216-219)

1)Գոհացնել

գոհացրեցի գոհացրեցինք

գոհացրեցիր գոհացրեցիք

գոհացրեց գոհացրեցին

2)Վստահեցնել

վստահեցրի վստահեցրինք

վստահեցրիր վստահեցրիք

վստահեցրեց վստահեցրին

3) Փակցնել

փակցրի փակցրինք

փակցրեցիր փակցրիք

փակցրեց փակցրին

4) Թթվեցնել

թթվեցրի թթվեցրինք

թթվեցրիր թթվեցրիք

թթվեցրեց թթվեցրին

5) Դարձնել

դարձրի դարձրինք

դարձրիր դարձրիք

դարձրեց դարձրին

1․ հավաքում է

2․թռչկոտում ես

3․ունեցար

4․ տեսնում եմ

5․հափշտակում ես

6․բերում ես

7․ ունես

8․ ցույց է տալիս

9․չեն աշխատում

10․չեն հասնում

218 Նեղ ճանապարհները,որոնք տանում են դեպի այգիներ,առաջանում են փողոցի ծայրի բաժանումից։

Նրանք լսում էին ջրերի ձայնը,քանի որ զրույցը լռում էր։

Գուցե այդպիսին է եղել աշխարհը այն ժամանակ,քանի որ քարածուխի հսկա շերտեր են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր։

Որսորդը վեր բարձրանալիս զգաց,որ մեկը հետևում է իրեն։

Ծիրանի ոչ մի ծառ չկա այնտեղ,բայց անունը Ծիրանի տափ է։

Ժամանակին հսկաներ են ապրել,և,իհարկե այդ ձորերը նրանց համար առուներ են եղել։

Քարափի գլխի հովը դուր եկավ շինականին,որովհետև Կալին կալսածը հեշտ կլիներ քամուն տալ։

219.Կարգադրությամբ-ըստ կարգադրության,կարգադրության համաձայն

Նախասիրություններով-ըստ նախասիրությունների,նախասիրությունների համաձայն

Որոշմամբ-ըստ որոշման, համաձայն որոշման

Պատասխաններով-ըստ պատասխանների,պատասխանների համաձայն

Դիմումով-ըստ դիմումի,դիմումի համաձայն

Պատմածով-ըստ պատմածի,պատմածի համաձայն

Խնդրանքով-ըստ խնդրանքի, համաձայն խնդրանքի

Рубрика: Без рубрики, Թարգմանություններ․ նախագիծ

Գրականության նախագիծ

Նախագծի վերնագիր ՝ օտարալեզու առակներ

Նախագծի նպատակ ՝ հայալեզու համացանցին ներկայացնել առակների հայալեզու տարբերակները

Նախագծի հեղինակ՝ Էլֆրիդա Բրուտյան

Գայլերն ու ոչխարները

Գայլերի ոհմակը թաքնվեց ոչխարների հոտի մոտակայքում։ Բայց շները նրաց պահում էին ապահով հեռավորության վրա, և ոչխարները ապահով արածում էին։ Հանկարծ ոչխարները հրաշալի ծրագիր մտածեցին, թե ինչպես հիմարեցնեն ոչխարներին։

—Ինչու է մեր մեջ հավերժ թշնամություն, — հարցրին գայլերը։

—Եթե չլինեին այդ շները, ովքեր միշտ խնդիրներ են ստեղծում,մենք վստահ ենք, որ ծատ լավ լեզու կգտնեինք, — ավելացրին նրանք։ Ասացեք, թող հեռանան ու կտեսնեք, թե ինչքան լավ ընկերներ մենք կդառնանք։

Ոչխարները շատ հեշտ հավատացին ու ստիպեցին շներին հեռանալ։

Այդ երեկո գայլերը ունեցան իրենց կյանքի ամենալավ ընթրիքը։

Առակը ինչ կցուցանե

Չհավատալ այն մարդկանց, ում հետ երկար ժամանակ թշնամիներ եք եղել։ Չհրաժարվել ընկերներից ՝ տրվելով խաբկանքին։

Հղում