Рубрика: Ամառային ճամբար

Ամառային ճամբար

Ամփոփում

Երկար սպասված ամառային ճամբարը հրաշալի անցավ։ Մթնոլորտը ջերմ ու ընկերական էր, քանի որ դեռևս ձմեռայի ճամբարից գրեթե բոլորս միմյանց ճանաչում էինք։

Ճամբարային երկու շաբաթները լի էին մեր կողմից սիրված ինտելեկտուալ խաղերով, մարզական պարապմունքներվ ու զրույցներով։ Ամեն օր ճամբարային գործունեությոնը ավարտելուց հետո խաղում էինք զանազան ու հետաքրքիր խաղեր՝ էլ ավելի լավ ճանաչելով միմյանց։

Ճամբարի ժամանակ դիտեցինք նաև «Մեռած պոետների համայնքը» ֆիլմը, որը մեծ ազդեցություն ունեցավ մեր վրա՝ ստիպելով երկար մտածել որոշակի հարցերի շուրջ։

Իսկ վերջում իրականացրեցինք ավանդույթ դարձած խոհանոցային նախագիծը՝ պատրաստելով համեղ կեսադիյա։ Նաև վայելեցինք թարմ մոխիտոն՝ պատրաստված ընկեր Էմանուելի կողմից։

Այսքանով ավարտեցինք ամառային ճամբարը։ Դե ինչ, կհանդիպենք ռազմամարզական ճամբարի ժամանակ։

Оставьте комментарий