Рубрика: Ֆրանսերեն

Complétez les phrases avec mon, ma ou mes

  1. Mon chat est gris et ma chatte est rousse.
  2. Ma sœur est petite et mes frères sont grands.
  3. Mon père est ingénieur et ma mère est couturière.
  4. Voici mon maillot (m) de bain et mes sandales. Oups ! j’oubliais ma serviette (f) de plage.
  5. J’apporte mes crayons et mon cahier (m) en plus de mon étui (m) à crayons.
  6. J’ai écris mon numéro (m) de téléphone et mon adresse (f) sur le papier

Complétez les phrases suivantes avec son, sa ou ses

  1. le chat de Sophie : son chat
  2. le vélo de l’étudiant : son vélo
  3. la sœur de Julie : sa soeur de Julie
  4. le dictionnaire de Paul : son dictionnaire
  5. le sac de Lucie : son sac
  6. les notes du professeur : ses notes
  7. l’amie d’Émilie : son amie
  8. le chapeau du jardinier : son chapeau

Complétez les phrases suivantes avec ton, ta ou tes. Chére Angélique.

  1. Je suis fou d’amour de toi. J’aime ton joli visage (m) ta bouche (f) en cœur et ton charmant sourire. J’aime aussi tes beaux cheveux blonds et tes grands yeux bleus. Quand je regarde ton corps (m),
    Je vois ta belle silhouette et tes belles grandes jambes. Tout me plaît chez toi, ma douce Angélique.
Рубрика: Հայոց լեզվի քերականություն

30.11.2023

Գտեք սխալները և ուղղեք։

125. 2) Այս տարի եվրոպական շատ երկրներում մեծ ցույցեր եղան։
126. 4) Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպանը մեկնել է Լոնդոն։
127. 1) Երկրաշարժից տուժած բոլոր ընտանիքներին պետությունը մեծ նպաստներ է տրամադրել։

Գտիր տրված բարդ նախադասությունների ստորադասական նախադասությունների բնույթը։

76. 3
77. 2
78․ 4

26․ 4
27․ 4
28․

Կատարել ձևաբանական, շարահյուսական վերլուծություն․

Ես քաջերից չեմ, ապրել եմ խոհեմ, և տագնապահար կլինեի, եթե հենց սկզբից չզգուշացնեին, որ իմ ներկայությունը անհրաժեշտ է ուրիշի քրեական գործով: 

Рубрика: Քաղաքագիտություն

Նոյեմբեր 27- դեկտեմբերի 1

Պատրաստվե՛ք դաս-քննարկման
Թեմա 11՝ Արտաքին քաղաքականության կառավարումը
ա/ Խորհրդարանի արտաքին քաղաքական լիազորությունները
բ/ Արտաքին քաղաքականության կառավարման գործադիր մարմինները
գ/ Դիվանագիտությունը և Հյուպատոսությունը
Դասագիրք՝ Հասարակագիտություն-11, էջ 213-216
Կարող եք օգտվել նաև՝ «Քաղաքագիտություն, ուսումնամեթոդական ձեռնարկ /Է․ Օրդուխանյան, Հ․ Սուքիասյան/

Առաջադրանք
Որո՞նք են՝

1․ Խորհրդարանի լիազորությունները արտաքին ոլորտում։
խորհրդարանական վերահսկողություն
կասեցնել միջազգային պայմանագրեր

Читать далее «Նոյեմբեր 27- դեկտեմբերի 1»
Рубрика: Անգլերեն

November 27

  • How much free time do you usually have?
  • How important is time to you?
  • If you had more free time, what would you do?
  • «Time is money.» Do you agree or disagree? Why?
  • How do you feel about time that is wasted?
  1. I don’t have much spare time as I’m preparing fro my exams.
  2. Time is the most important resource that people take for granted.
  3. I would dedicate it to my research paper
  4. I agree
  5. I regret about time that I waste doing absoultely nothing.
Рубрика: Հայոց պատմություն

Հայ ազգային կուսակցությունները

1877-1878 թթթ-ի ռուս- թուրքական պատերազմից հետո ծավալվեց հայ ազգային ազատագրական պայքարը:
Այս պայքարը ղեկավարելու և ուղղորդելուն էր միտված հայ ազգային կուսակցությունների ստեղծումը:

Արմենակյան կուսակցությունը:
Այս կուսակցության գաղափարական հիմնադիրը Մկրտիչ Փորթուգալյանն էր:
Փորթուգալյանը 1885թ-ի մարդին վտարվեց Վանից, որտեղ հիմնել էր Կեդրոնական վարժարանը:
Փորթուգալյանը հաստատվեց Մարսելում, որտեղ 1885թ-ի հուլիսից սկսեց հրապարակել «Արմենիա» թերթը:
Այս թերթի տպաքանակի 2/3 սպառվում էր Ռուսաստանում և Արևմտյան Հայաստանում:
Փորթուգալյանի աշխատանքը տվեց իր պտուղները և 1885թ-ի աշնանը հիմնադրվեց Արմենական կուսակցությունը` Վան քաղաքում:
Հիմնադիրներն էին հանդիսանում Մկրտիչ և Գրիգորիս Թերլեմեզյան եղբայրները, Ռուբեն Խանջյանը:
Որոշ ուսումնասիրողների կարծիքով Արմենակյանների համար ծրագիր է հանդիսացել Ռաֆայել Պատկանյանի «Վարդապետարան Հայաստանի ազատության» գրքույկը:
Այլ մասնագետներ գտնում են, որ կուսակցությունն ունեցել է իր ծրագիրը և այն գաղթնազերծվել է II համաշխարհային պատերազմից հետո:
Այս ծրագրով ի տարբերություն ավելի ուշ հանդես եկած Հնչակյանների և Դաշնակների, Արմենականները գտնում էին, որ ազատագրական պայքարում չարժե դաշնակցել օտար ազգերի հետ:
Ո’չ քրդերը, ո’չ թուրքերը միևնույն մշակութային-կրթական մակարդակի վրա չեն, քան հայերը և այս ժողովուրդները ունեն տրամագծօրեն հակառակ շահեր:
Արմենական կուսակցության ղեկավար Մկրտիչ Թերլեմեզյանը (Ավետիսյան) ճիշտ էր համարում կուսակցության գոյության առաջին շրջանում թուրքական իշխանությունների դեմ բացահայտ հանդես չգալ, այլ զենք կուտակել, ստեղծել զինված ջոկատներ և միայն հարմար պահին համընդհանուր ապստամբություն բարձրացնել:
Սակայն 19-րդ դարի 90-ական թթ-ին սկիզբ առած զանգվածային կոտորածները ստիպեցին Արմենականներին ժամանակից շուտ բացահայտ գործել:
1986թ-ի Վանի պաշտպանությունը գլխավորեցին արմենականները:
Վերջիններս նյութական և մարդկային ծանր կորուստեր կրեցին ու ստիպված էին ազատագրական պայքարում իրենց ղեկավար դերը զիջել հնչակյանների և Դաշնակների ցանկություններին:

Читать далее «Հայ ազգային կուսակցությունները»
Рубрика: Գրականություն

Մխիթարի վերջին հիվանդությունը-Կտակը

Մայրամուտ էր արդեն գնալով ավելի էր նվազում արևի պայծառությունն ու ջերմությունը, երևում էր, որ հոգնած է և հանգստի կարիք ունի։ Հակառակ Մխիթարի, ով իր կյանքի վերջին մայյրամուտն էր ապրում, բայց ցույց չէր տալիս ու աշխատում էր ինչպես երեսուն տարի առաջ՝ նույն եռանդով ու կորովով։
Մխիթար Սեբաստացին իր կյանքի վերջին տարիներին շատ հիվանդություններ է ունեցել, որոնք սաստիկ տանջանքներ են պատճառել նրան։ 1739 թվականի Հոկտեմբերին, ամբողջ ձմեռը հիվանդ անցկացրեց, և հաջորդ գարնանը հազիվ առողջացավ, բայց չստացավ մարմնի նախկին ուժը: Մի քանի տարի անց, 1746 թվականին, նույն հիվանդությունը կրկնվեց՝ այս անգամ շատ բարձր ջերմի և թանչ կոչվող հիվանդության հետ միասին: Դեղերն առանձնապես օգուտ չէին տալիս, ցավերը մի փոքր մեղմանում, ապա դարձյալ սաստկանում էին: Ամբողջ Միաբանությունը տագնապի մեջ էր. միաբաններն իրենց Աբբահոր առողջության համար աղոթքներով դիմում էին Աստծուն: Մխիթարը քառասուն օր անընդհատ ծանր ցավերի մեջ անցկացրեց, անքուն և առանց ուտելու, միայն մի քիչ արգանակ էր կարողանում խմել: Երկու-երեք քահանա միշտ հսկում էին նրա մոտ, ծառայում էին, և նրա համար զանազան հոգևոր գրքեր էին կարդում: Այդ ընթերցումն էր միայն, որ մի փոքր սփոփում և մեղմում էր նրա ցավերը:
Որոշ ժամանակ անց կարողացավ քիչ թե շատ առողջանալ, նույնիսկ կարողացավ պատարագ մատուցել։ Բայց այդ նույն օրվա երեկոյան ցավը դարձյալ սաստկացավ, և բժիշկը պատվիրեց, որ կրկին անկողին մտնի և նույնպես քառասուն օր առանց կերակուրի անցկացնի, պարզ մսի արգանակով միայն: Գրեթե ամբողջ տարին անդադար ցավերի ու տառապանքների մեջ անցկացրեց, հազիվ մի քանի շաբաթ միայն ցավերից ազատ մնալով: Երեք տարի այդպես անցկացրեց, մերթ հիվանդ և մերթ առողջ։
1749 թվականին կրկին հիվանդացավ իր սովորական հիվանդությամբ, այս անգամ նախկին անգամներից շատ ավելի սաստիկ կերպով, որի ճիրաններից այս անգամ չէր կարողանալու ազատվել: Արդեն սովորական դարձած հիվանդության վրա ավելացան նաև լյարդի պնդությունը, սաստիկ հազն ու թոքերի մշտատև բաբախումը. նման իրավիճակի դիմաց՝ ամենաճարտար բժիշկներն անգամ հուսահատվեցին: Աննկարագրելի է միաբանների ցավն ու տագնապը, որոնք աղոթքից բացի ուրիշ որևէ ձև չէին կարող օգնել իրենց հորը: Աբբահայրը հասկանալով, որ այդ ընթացքով այլևս անվերադարձ գնում էր դեպի մահը, շտապեց հոգևոր նախապատրաստությունները տեսնել: Առանձին կանչեց իր ատենադպիր Հայր Մատթեոս Եվդոկիացուն և նրան գրել տվեց իր նախապես պատրաստած հոգևոր կտակը, պատվիրելով, թե իր մահից հետո ինչպես էին կատարելու իր թաղումը և հրահանգներ տալով նախ ժամանակավոր Փոխանորդի, իսկ հետո նաև հաջորդ Աբբայի ընտրության վերաբերյալ: Ուրիշ շատ խրատներ և հորդորներ էլ տվեց, որպեսզի շարունակեին ապրել սիրով ու միաբանությամբ, համբերելով և միմյանց նկատմամբ։ Կտակը գրելուց հետո այն դրեց իր բարձի տակ ու հորդորեց ոչ ոքի չասել դրա մասին, մինչև իր մահը։

Աղբյուր՝

Рубрика: Հայոց պատմություն

Հայ ազատագրական պայքարը

Ազգայինազատագրական պայքարի նախադրյալները։ 1878 թ. Սան-Ստեֆանոյի նախնական հաշտության և Բեռլինի վեհաժողովի դաշնագրով ըստ էության միջազգայնացվել էր Հայկական հարցը։ Բայց շատ չանցած պարզ դարձավ, որ դիվանագիտական ճանապարհով այդ հարցը չի լուծվելու։ Իր հերթին սուլթանական կառավարությունը ձեռնարկեց Հայկական Հարցի յուրովի լուծում: Եթե Բեռլինի վեհաժողովին հաղորդած առաջին տասնամյակում դա առավելապես արտահայտվում էր ժողովրդագրական, վարչատարածքային և հարկային քաղաքականության իրականացումով, որի նպատակն էր հայաթափել Արևմտյան Հայաստանը, ապա 1890-ական թթ. սկզբներից արդուլհամիդյան վարչակարգը՝  ձգտելով կանխել ուժգնացող հայ ազատագրական շարժումը, դիմում է Հայկական Հարցի լուծման ավելի արմատական միջոցի՝ Հայաստանի բնիկ բնակչության ֆիզիկական բնաջնջման։

 Իր հերթին՝ Բեռլինի վեհաժողովից հետո միջազգային դիվանագիտությունից հիասթափված հայկական ազատագրական շարժման գործիչները կանգնեցին պայքարի մարտավարությունը փոխելու անհրաժեշտության առաջ՝ Հայկական Հարցի լուծման հույսը գլխավորապես կապելով զինված պայքարի հետ։

Читать далее «Հայ ազատագրական պայքարը»
Рубрика: Քաղաքագիտություն

Նոյեմբեր 20-24

Պատրաստվե՛ք դաս-քննարկման
Թեմա 10՝ Միջազգային իրավունք
ա/ Միջազգային իրավունքի ընդհանուր հիմունքները
բ/ Միջազգային իրավունքի աղբյուրները և սկզբունքները
էլ․ դասագիրք՝ Հասարակագիտություն-11, էջ 205-212
Կարող եք օգտվել նաև՝ «Քաղաքագիտություն, ուսումնամեթոդական ձեռնարկ /Է․ Օրդուխանյան, Հ․ Սուքիասյան/

Առաջադրանք
1․ Ի՞նչ հատկանիշներով են տարբերվում ազգային և միջազգային իրավունքը
Ամեն պետություն ունի իր տարբերվող ներքին իրավունքները, բայց միջազգային իրավունքները մեկն են բոլորի համար։ Միջազգային իրավունքը, պետությունների, ազգերի և կազմակերպությունների միջև ընդունված վարքագծի կանոնների ամբողջությունն է։ Տարբերվում է ազգային իրավական համակարգերից նրանով, որ միջազգային իրավունքը կապ չունի ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ, փոխարենը՝ վերահսկում է կազմակերպությունների և պետությունների հարաբերությունները։ Միջազգային իրավունքը կոչված է ապահովելու պետական և հասարակական հարաբերությունների կայունությունը։
2․ Ներկայացրե՛ք միջազգային քաղաքական և նյութական պատասխանատվության տեսակները։
Միջազգային իրավական քաղաքական պատասխանատվության ձևերն են՝ ռեսորսիա, ռեպրեսալիա, սատիսֆակցիա և ռեստորացիա։ Իսկ նյութական պատասխանատվության ձևերն են՝ ռեպարացիա, ռեստիտուցիա, սուբստիտուցիա։
3․ Թվարկե՛ք միջազգային իրավունքի հիմնական սկզբունքները 

Միջազգային իրավունքհիմնական սկզբունքներն են՝ պետությունների ինքնիշխան հավասարությունը, պետական սահմանների անքակտելիությունը, տարածքային ամբողջականությունը, ազգերի և ժողովուրդների ինքնորոշման անօտարելի իրավունքը, միջազգային վեճերի խաղաղ լուծումը և այլն

Рубрика: Իրավագիտություն

Աշխատանքային օրենսդրությունը և դրանով կարգավորվող հարաբերությունները

1․ Գործատու կարող են լինել ինչպես իրավաբանական անձինք, այնպես էլ ֆիզիկական անձինք։ Ինչպես նաև գործատու կարող է համարվել Հայաստանի Հանրապետությունը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, Հայաստանի Հանրապետությունում հաշվառված հիմնարկները։

2․ Եթե գործատուն չի հանդիսանում անհատ ձեռներեց, նոտար չհանդիսացող անձ է, ապա նրա աշխատավայր է համարվում նրա մշտական բնակության վայրը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ պետական գրանցամատյանում գրանցված ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հասցեն։

3.Գործատուն իրավունք ունի իմանալ գործադուլի մասին արհեստակցական միության կողմից գործադուլը սկսելուց առնվազն յոթ օր առաջ։

4. Ծանուցման ժամկետը լրանալու դեպքում աշխատողն իրավունք ունի դադարեցնելու աշխատանքը, իսկ գործատուն պարտավոր է ձևակերպել աշխատանքային պայմանագրի լուծումը և կատարել վերջնաժամկետ։

5.Ֆիզիկական անձ գործատուի մահվան դեպքում աշխատանքային պայմանագիրը համարվում է լուծված մահը փաստոծ լիազոր մարմնի փաստաթղթում նշված մահվամ օրվա հաջորդ օրվանից

6.Աշխատանքային տարին սկսում է աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքի անցնելու օրվանից և ավարտվում է հաջորդ օրացուցային տարվա համապատասխան ամսին ու ամսաթվին։

7. Գործատուի համաձայնությամբ օտարերկրյա ուսումնական հաստատություններում իր մասնագիտական որակավորումը բարձրացնելու կամ աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված նոր գիտելիքներ ձեռք բերելու կամ դրանք զարգացնելու համար աշխատողին կարող է տրամադրվել ուսումնական արձակուրդ ուսման ողջ ժամանակահատվածում, բայց ոչ ավելի, քան երկու տարի

8. Գործատուն պարտավոր է աշխատավարձի ուշացման դեպքում վճարման կետանցված յուրալանչյուր օրվա համար վճարել տուժանք աշխատավարձի 0.15%ի չափով։

9. Գործատուն իրավունք ունի իր մոտ կազմակերպել աշխատանքային պրակտիկա՝ կնքելով մինչեւ երկու ամիս ժամկետով պայմանագիր աշխատանքային պրակտիկա անցնող անձի հետ։ Բայց այն չի կարող լինել ոչ ավելի, քան մեկ անգամ` առանց երկարաձգման իրավունքի:

10. Գործատուի մոտ փորձնակների թիվը չի կարող գերազանցել տվյալ պահին աշխատողների տասը տոկոսը։