Рубрика: Հայոց լեզվի քերականություն

17.10.2023

Ուղղակի խոսքը վերածեք անուղղակի խոսքի։

  • -Պատրաստվեք գնալու-դիմելով մեզ` ասաց տանտերը,-ձեր կառքն արդեն պատրաստ սպասում է մեր իջևանատան բակում:
    Տանտերն ասաց, որպեսզի մենք պատրաստվենք գնալու․ մեր կառքը արդեն պատրաստ սպասում է իրենց իջևանատան բակում։
  • -Թշնամին ձեզ հետ հաշտության կգնա միայն այն ժամանակ, երբ դուք նրան մի լավ ջարդ տաք-ասաց բանախոսը ներկաներին։
    Բանախոսն ասաց ներկաներին, որ թշնամին նրանց հետ հաշտության կգնա միայն այն ժամանակ, երբ նրանք նրան մի լավ ջարդ տան։
  • -Դուք պետք է համոզեք նրանց,-ասաց ինձ Լևոնը.- նրանք ինձ չեն հավատում, բայց Ձեզ կհավատան:
    Լևոնը ասաց ինձ, որ ես պետք է համոզենք նրանց․ նրանք իրեն չեն հավատում, բայց ինձ կհավատան։
  • Դասամիջոցին պրոֆեսորը մոտեցավ ինձ և ասաց.
    -Լավ կլինի, որ կարդաս իմ հոդվածը. այնտեղ օգտակար նյութ կգտնես:
    Դասամիջոցին պրոֆեսորը մոտեցավ ինձ և ասաց, որ լավ կլինի, որ ես կարդամ իր հոդվածը․ այնտեղ օգտակար նյութեր կգտնեմ։
  • -Դու այնպես ես խոսում, կարծես մենք երեկ ենք ծանոթացել,-հանդիմանում էր Հրանտը Աշոտին:
    Հրանտը Աշոտին հանդիմանում էր, որ նա այնպես է խոսում, կարծես իրենք երեկ են ծանոթացել։
  • -Նկատի՛ունեցիր, որ ակադեմիական թատրոնն արդեն բեմադրել է իմ պիեսը,- ակնոցն ուղղելով՝ ասաց երիտասարդը:
    Երիտասարդն ակնոց ուղղելով ասաց, որ նկատի ունենա, որ ակադեմիական թատրոնն արդեն բեմադրել է իր պիեսը։
  • -Ես տեսնում եմ,- ասաց Աստղիկը երիտասարդին,- դու նույնիակ մեր թաղը կարգին չես ճանաչում:
    Աստղիկն ասաց երիտասարդին, որ ինքը տեսնում է, որ նա նույնիսկ իրենց թաղը կարգին չի ճանաչում։
  • — Կարդալ չգիտեմ, զորավա՛ր,- մեղավոր ձայնով ասաց շինականը,- բայց գիտեմ, որ այդ գրքի մեջ մեր պատմությունն է:
    Մեղավոր ձայնով շինականը ասաց զորավարին, որ ինքը կարդալ չգիտի, բայց գիտի, որ այդ գրքի մեջ իրենց պատմությունն է։
Читать далее «17.10.2023»
Рубрика: Էկոլոգիա

Էկոտուրիզմ

Նորվեգիան հայտնի է իր հիասքանչ բնական լանդշաֆտներով, որոնք այն դարձնում են էկոտուրիզմի հայտնի վայր: Նորվեգիայի ամենահայտնի էկոտուրիստական վայրերից մի քանիսը ներառում են.

Читать далее «Էկոտուրիզմ»