Рубрика: Գրականություն

Կոմիտասյան օրեր

1. Ծանոթացիր «Կոմիտաս» կայքէջին, կարդա որոշ նյութեր, գրավոր և բանավոր ներկայացրու՝ ինչ նոր տեղեկություններ իմացար Կոմիտասի մասին:

Բացառիկ հուշագրություն

Մի օր, գիշերվա ուշ ժամի, Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի քարտուղար Աղասի Խանջյանը Ալազանին իր մոտ կանչեց։ Մի ժամից նա տուն վերադարձավ և պատմեց, որ պայծառ Կոմիտասը մահացել է ու նրա պետք է բերեն Հայաստան։ Երբ Բերիային ասացին նա չափազանց զայրացավ՝ ասելով, որ նրանք փող չունեն <<հայկական տերտերի>> թաղել։ Ալազանը չափազանց վրդովվեց և հեռագիր ուղարկեց, րո չբերեն Կոմիտասին, բայց նավը արդեն Միջերկրական ծովում էր ու էլ չէի կարող հետ ուղարկել։ Դա շատ լավ լուր էր, բայց ինչու են Կոմիտասին անվանում<<հայկական ինչ-որ տերտեր>>։ Կոմիտասը զուտ տերտեր չէր հայ ժողովրդի վրա։ Խանջյանը զայրանում է անխելք ժողովրդի վրա։
Վերջապես Կոմիտասի դին հասավ Երևան։ Կազմվեց նրան ընդունող և թաղող հանձնաժողով, որի կազմում ընդգրկված էին՝ Գրողների միության կողմից՝ Ալազան, Լուսավորության մինիստրության կողմից՝ Արտո Եղիազարյան, Ներքին գործոց մինիստրության կողմից՝ Բերիայի ներկայացուցիչը, և այլ մինիստրությունների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Ցերեկվա ժամը 12-ին հանձնաժողովի անդամների հետ ուղևորվեցինք դեպի Կուլտուրայի տուն։ Աբովյան փողոցում մեզ միացավ նաև Չարենցը։ Մտանք Կուլտուրայի տան դահլիճ։ Բեմի վրա դրված էր Կոմիտասի գեղեցիկ, խնամքով պատրաստված դագաղը, որի գլխամասում կար ապակեպատ մի պատուհանիկ, որտեղից երևում էր Կոմիտասի պայծառ դեմքը։ Բոլորը լուռ, տխուր և գլխահակ խոնարհվում էին Կոմիտասի առջև։ Այդ ժամանակ Բերիայի գործակալը իր ճամպրուկից հանեց լոմիկ ու կացին, բացեց դագաղի կափարիչը և սկսեց շոշափել Կոմիտասի կողքերն ու գրպանները։ Այս արարքը բոլորիս սաստիկ հուզեց ու զայրացրեց։ Չարենցը հուզմունքից իրեն զսպել չկարողացավ և ուղղակի գոռալով հարցրեց, թե արդյոք ինչ որ բան գտավ, նույնիսկ հանգուցյալին հանգիստ չե թողնում ու դուրս եկավ։ Նրա հետևից բոլորը դուրս եկան ու մնաց միայն Կոմիտասը։

2․ Ծանոթացիր «Արխիվային բացահայտումներ» և «Վիլ-Ժուիֆ հոգեբուժարանի արխիվները» նյութերին, փորձիր վերաբերմունք արտահայտող տեքստ գրել:

Ֆրանիսայում գործում է օրենք առ այն, որ  հոգեկան հիվանդի ծնունդից 150 տարի պետք է անցնի, որպեսզի նրա հիվանդություն թղթածրարը հնարավոր լինի օգտագործել: Սակայն շնորհիվ Վազգեն Ա. կաթողիկոսի միջամտության, հնարավոր էր դարձել թույլտվություն ստանալ՝ ուսումնասիրելու Վիլ-Ժուիֆ հոգեբուժարանի Կոմիտասի արխիվները:

1991 թվականի նոյեմբերին Ֆրանսիայի Գիտությունների ակադեմիային կից փարիզյան բժշկական համալսարանում Փարիզի երկու հոգեբուժարանների առաջատար մասնագետ, բժշկագիտության դոկտոր Լուիզ Ֆով-Հովհաննիսյանը Կոմիտասի հիվանդության եւ մահվան թեմայով դիսերտացիա պաշտպանեց` ապացուցելով, որ կոմպոզիտորը հոգեկան հիվանդ չի եղել եւ չի տառապել մտագարությամբ:

Երբ գիտության եւ մշակույթի ութ գործիչների հետ Կոմիտասը վերադարձավ Թուրքիայի հարավից` աքսորից, նա գտնվում էր հոգեբանորեն խիստ ճնշված վիճակում: Կոմպոզիտորի մոտ հիվանդության ախտանիշներ չէին նկատվում։
Սակայն, վերադարձից հետո կոմպոզիտորի մոտ սկսեց նկատվել անկումային վիճակի խորացում: 1916 թվականի գարնանը նրա առողջությունը մի փոքր լավացավ. Կոմիտասը, նույնիսկ, վերսկսեց իր կոմպոզիտորական գործունեությունը` ստեղծելով դաշնամուրային մի քանի պար: Ցավոք, աշնանը նա կրկին ընկավ դեպրեսիայի մեջ, եւ նրան տեղափոխեցին Կոստանդնուպոլսի թուրքական զինվորական հոսպիտալ, իսկ 1919 թվականին` Փարիզի Վիլ-Էվրարի հոգեբուժարան: Այնուհետեւ, 1922 թվականի օգոստոսին Կոմիտասին տեղափոխեցին Վիլ-Ժուիֆ հոգեբուժարան, որտեղ պայմաններն ավելի համեստ էին, իսկ բուժման ծախսերը` քիչ: Այստեղ էլ, 1935 թվականին կոմպոզիտորը կնքեց իր մահկանացուն:
Լուիզ Ֆով-Հովհաննիսյանի կարծիքով, թե` Կոստանդնուպոլսում, թե` Փարիզում Կոմիտասին խաբեությամբ են տեղափոխել հոգեբուժարան: Թուրքական կառավարության իրականացրած կոտորածը տեսնելուց հետո նա ընկնում է հիվանդանոց, որտեղ բուժվում է թուրք բժշկի մոտ։ Արդեն իսկ այդ փաստը բավական էր, որպեսզի նրա վիճակը վատթարանար: Ասում են, որ Կոմիտասին խաբեությամբ են տարել հոգեբուժարան։
Փարիզյան հիվանդանոցում ուսումնասիրում էին կոմպոզիտորի ջղային համակարգը, վերջինիս գրգռվածության աստիճանը: Կոմիտասը ոչինչ չէր խնդրում, չէր պահանջում:
Կոմիտասի հիվանդության պատմության մեջ անճշտություն կա: Այնտեղ ասվում է, որ Կոմիտասը առաջին անգամ հոգեբուժարան է ընկել դեռեւս 1898 թվականին: Սա չի կարող համապատասխանել իրականությանը, քանի որ ըստ վավերագիր տվյալների, այդ շրջանում նա սովորում էր Գերմանիայում:
Իրականում Կոմիտասին հոգեբուժարան են տեղափոխել քառասունութ տարեկանում, իսկ շիզոֆրենիան այդ տարիքում գրեթե չի զարգանում:
Կոմիտասի վարքագծում չափից ավելի լռակյացությունը մտորելու տեղիք էր տալիս: Բժիշկ Մորիս Դյուկոստեի կարծիքով, վարդապետի լռությունը հիվանդության ախտանիշ չէր: Նա ոչ թե լռում էր, այլ չէր ցանկանում խոսել: Կոմիտասն ինքն էր որոշում` խոսե՞լ այցելուի հետ, թե՞ ոչ:
Բացի դրանից, կոմպոզիտորը դժվարությամբ էր արտահայտվում ֆրանսերեն, իսկ հոգեբուժությունում հիվանդի եւ բժշկի միջեւ լիակատար հաղորդակցությունը պարտադիր էր: Ահա թե ինչով էր արդարացվում բժշկական անձնակազմի եւ հիվանդների հետ նրա շփման բացակայությունը:
Հայտնի է նաեւ, որ Օգնության կոմիտեի պահանջով առանց իրենց թույլտվության ոչ ոք չպետք է այցելեր Կոմիտասին:
Այս փաստը Լուիզ Ֆով-Հովհաննիսյանին դրդեց մտորելու. ի՞նչ իրավունքով եւ ինչի՞ց էին խուսափում կոմիտեի ներկայացուցիչները, եթե համոզված էին, որ կոմպոզիտորն հոգեկան հիվանդ էր:
Մինչեւ կյանքի վերջ Կոմիտասը չբաժանվեց հոգեւորականի իր փարաջայից:
Տարիներ շարունակ լինելով մեկուսացած, չընթերցելով թերթեր, չօգտվելով ժամացույցից եւ օրացույցից` նա անվրեպ կերպով կռահում էր պահքի սկիզբը եւ հետեւողականորեն պահում այն:

Ելնելով այս փաստարկներից` Լուիզ Ֆով-Հովհաննիսյանը Կոմիտասի հիվանդությունն ախտորոշում է որպես պոստ-տրավմատիկ խանգարում, որն հնարավոր է բուժել կոմպոզիտորին նորմալ միջավայր վերադարձնելով, վերականգնելով նրա կյանքի ռիթմը, ստեղծագործական աշխատանքը, շփումը հասարակության հետ:
Կոմիտասի մահվան պատճառ է հանդիսացել ոսկրաբորբը: Բանը նրանում է, որ հոգեբուժարանի հիվանդներն հագնում էին կոպիտ ոտնամաններ: Դա նպաստեց կոմպոզիտորի ոտքի բորբոքմանը` առաջացնելով ոսկրաբորբ: Իսկ հակաբորբոքային միջոցները ստեղծվեցին 1948-1950-ական թվականներին: Ուրեմն Կոմիտասը չուներ ոչ մի փրկություն…

3Կոմիտասի մասին կարդա Ավ. Իսահակյանիհուշերը, 

Ավետիք Իսահակայանն իր հուշերում գրում է, որ Կոմիտասը շատ մեծ գործ է արել մեր ժողովրդի համար բացահայտելով ազգային երգը, դրել է ազգային երաժշտական մշակույթի հիմքը։ Նա հայկական ժողովրդական երգերը վերցրեց հենց հայ շինականներից, աշխատավորներից, սովորական մարդկանցից, ովքեր հին ժամանակներից եկած ու շատ տարիների ընթացքում փոխանցված երգերն էին երգում։ Հետո մշակեց ու Հայաստանի ազգային երգը ներկայացրեց աշխարհին։ Ավետիք Իսահակյանի հուշերից նաև երևում է, որ Կոմիտասն այդ գործը սիրով էր անում։ Անձնական ձևով հասկանում էր ու ներապրում էր այդ երգերը։ Կարծում եմ, որ սա կարևոր գործ է եղել, քանի որ նրա շնորհիվ պահպահնվել է հայկական պատմության ու մշակույթի մի կարևոր մասը։

4․ Կոմիտասի մասին կարդա Աղավնի Մեսրոպյանի հուշերը

Իր հուշերում Աղավնի Մեսրոպյանը պատմում է Կոմիտասի գերազանց լսողության մասին։ Մի օր Կոմիտասը գանց դպրոց իր՝ «Գուսան» երգչախմբի համալրման համար աղջիկների ձայները լսելու։ Կոմիտասը ունակ էր միայն մի քանի բառ փոխանակելով որոշել մարդկաց ձայնը պիտանի էր երգելու համար, թե ոչ։
Զարմանալի էր, երբ մի օր Կենտրոնականի գավառացի ուսանողների ձայները փորձելու ժամանակ, որևէ նոտայի կրկնությունից հետո, Կոմիտասը հասկանում էր նրանց, թե Տաճկահայաստանի ո՛ր գավառից էին: Յուրաքանչյուր գավառացու հետ Կոմիտասը սկսեց ազատորեն խոսել նրա հատուկ գավառաբարբառով՝ պահելով այդ բարբառների առանձնահատուկ առոգանությունն ու ոճը:
Կոմիտասը կարողանում էր մեկ օրում 40 անդամ ընտրել իր երգչախմբի համար։

Читать далее «Կոմիտասյան օրեր»