Рубрика: Հայոց լեզվի քերականություն

26․09․2023

Դուրս գրե՛ք բոլոր գոյականներն ու ածականները՝ իրենց հատկանիշներով։

Իրիկնապահին՝ Արթին պապիս նստելու տեղը կամարակապ դարբասի նիշն էր, որի ներքևի մասը, գետնից մետրաչափ բարձր, կոկիկ տաշած էր, քարե աթոռի պես սարքած։

Կնստեր իր տեղը, կկռթներ հոնի կարմիր մահակին, գլուխը մի կողմի վրա կթեքեր, և եթե զրույցընկեր չունենար, ինքն իրեն կխոսեր ու քթի տակ կժպտար։ Երբ նա ժպտում էր, նրա կապույտ աչքերը փոքրանում էին, և աչքերի տակ շարվում էին բարակ կնճիռներ։

իրիկնապահին- հասարակ գոյական, եզակի թիվ, ոչ անձ, վերաց․, տր․ հոլով, ի հոլովում
Արթին- հատուկ գոյական, անձն․, եզակի թիվ, թանձր․, հայց․ հոլով, ի հոլովում
պապիս- հաս․ գոյական, եզ․ թիվ, անձ․, թանձր․, սեռական հոլով, ի հոլովում
տեղը- հաս․ գոյ․, եզ․ թիվ, ոչ անձ, թանձր․ ուղղ․ հոլով, ի հոլովում
կամարակապ- հարաբերական ածական
դարբասի- հաս․ գոյ, եզ․ թիվ, ոչ անձ, թանձր․, սեռական հոլով, ի հոլովում
ներքևի — հաս․ գոյ, եզակի թիվ, ոչ անձ, վերաց․, սեռական հոլով, ի հոլովում
մասը, հաս․ գոյ․, եզ․ թիվ, ոչ անձ․, թանձր․, ուղղ․ հոլով, ի հոլովում
գետնից- հաս․ գոյ․, եզ․ թիվ, ոչ անձ․ թանձր․, բաց․ հոլով, ի հոլովում
բարձր- որակական ածական, դրական աստիճան

Читать далее «26․09․2023»