Рубрика: Գրականություն

Անկախության և ազատության մասին

9-րդ դասարանում պատմության դասի ժամանակ ուսուցիչս հարցրեց ազատության ու անկախության մասին։ Ինչպես ենք ընկալում անկախություն բառը ու ինչ է այն մեզ համար նշանակում։ Շատերը անգիր արած ասացին, որ անկախությունը շատ կարևոր բան է, նույնիսկ չհասկանալով իրենց ասածի իմաստը։ Իրականում անկախությունը իրոք ամենակարևոր երևույթներից է, որին պետք է պետությունը ձգտի, բայց դա մեկ-երկու օրվա գործ չէ ու ամենևին էլ հեշտ չէ դրան հասնելը։ Հազարմայակներ տևած պայքարների միջոցով է Հայաստանը հասել իր անկախությանը, կարողացել դուրս գալ նվաճողների ազդեցության տակից։

Անկախություն ու ազատություն ասելով շատերը հասկանում են ներքին գործերը ինքնուրույն կառավարելը։ Բայց չէ որ անկախությունը նաև ազատ ստեղծագործելու կարողությունն է, բողոքն ու կարծիքը առանց վախ արտահայտելու հնարավորությունն է, ընտրություններին մասնակցելու իրավունքն է, երկար կարող եմ թվարկել։ Չենք կարող մոռանալ խորհրդային ժամանակների մղձավանջը, այդ ժամանակ չկար ոչ մի տեսակի անկախություն։

Հիմա Հայաստանի համար դժվար ժամանակներ են, ինչպես եղել են միշտ։ Հայաստանը միշտ եղել է պայքարի մեջ, մեծ տերությունների քաղաքավարության թատերաբեմում։ Ու ասեմ Հայաստանին ոչ մեկը չի փրկելու միայն <<սիրուն աչքերի>> համար։ Յուրքանչյուր պետություն հաստատում է մյուսի հետ սերտ փոխշահավետ կապեր։ Հայաստանին դա է պակասում։ Կարողնաալ օգտագործել մեծ տերությունների ինքդ հզորանաու համար շատ բարդ գործ է։

Оставьте комментарий