Рубрика: Գրականություն

Հրանտ Դինք   «Երկու մոտ ժողովուրդ, երկու հեռու հարևան»

«Ինձ համար աշխարհում ու Թուրքիայում Հայոց ցեղասպանության ընդունումից շատ ավելի կարեւոր է Հայաստանի կայունությունն ու հզորացումը: Ցեղասպանության զոհ դարձած իմ պապերի ոսկորները կհանգստանան միայն այն ժամանակ, երբ Հայաստանը դառնա ուժեղ, ամուր երկիր»

Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունների բացակայության գլխավոր պատճառները պատմությունը և պատմությունից մնացած համապատասխան հոգեվիճակներն են: Իրականում երկու կողմի՝ միմյանց նկատմամբ ունեցած վերաբերմունքը անառողջ է ու անհանագիստ: Ինչքան էլ դժվար լինի, պետք է խոստովանել, որ հայերն իրենց հոգեխեղմամբ, իսկ թուրքերն էլ իրենց մտագարությամբ կլինիկական հիվանդության կրողներ են: Երկուսի ինքնության մեջ էլ հակառակ կողմը «խորթ է», և այդ «խորթությունը» մի տեսակ անխուսափելի գոյավիճակ է: Այդ պատճառով առանց վերլուծելու հայկական ինքնության մեջ «թուրքի», իսկ թուրքի ինքնության մեջ՝ «հայի» անժխտելի դերը, բավականին դժվար է աղջամիտ առաջարկներ անել հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ:

Թուրքիան համարվում է տարածաշրջանի ամենահզոր պետություններից մեկը, ինչը մեկ անգամ ևս գալիս է փաստելու, որ մենք մեր դիվանագիտության շնորհիվ կարող ենք օգուտներ քաղել Թուրքիայից։ Թուրքերը չեն եղել ու չեն էլ լինի մեր <<եղբայրները>>, ես խոսում եմ սերտ տնտեսական կապերի մասին։ Օգտագործելով թուրքերին մեր իսկ օգուտի համար, կարծում եմ, կլինի ճիշտ քաղաքականություն։

Оставьте комментарий