Рубрика: Իրավագիտություն

Սովորողի իրավունքներն ու պարտականությունները

Սովորողը իրավունք ունի՝

  1. ստանալ լիովին կրթություն՝ կարողանալով ազատ օգտվել ներդպրոցական գրականությունից և ունենալով դասավանդողի օգնությունը։
  2. դուրս գալ դասարանից/ դասավանդվող վայրից առանձնապես կարևոր պատճառներով, առանց դասավանդողի թույլտվության
  3. բարձրաձայնել, եթե իր հանդեպ կիրառվում է ֆիզիկական կամ հոգեկան ճնշում/բռնություն
  4. ազատ արտահայտել կարծիքը դասերի/քննարկումների ժամանակ
  5. ստանալ անվճար 12 ամյա կրթություն, բացառությամբ դեպքերի, երբ սեփական որոշմամբ ընտրվում է մասնավոր ուսումնական հաստատություն

Սովորողը պարտավոր է՝

  1. հարգել իր և մյուս սովորողներին հատկացված ժամանակը
  2. մինիմալ կերպով կատարել առաջադրանքները ու մասնակցել դասապրոցեսին
  3. հանդուրժող վերաբերմունք ցուցաբերել հատուկ կարիքավոր սովորողների հանդեպ՝ բացառությամբ դեպքերի երբ խախտվում է իր իսկ իրավունքները
  4. խնայել դպրոցի կողմից հատկացված ռեսուրսները սովորելու համար(գույք, գիր-գրականություն)
  5. պատշաճ կերպով ներկայանալ դասապրոցեսին։

դուրս գալ դասարանից/ դասավանդվող վայրից առանձնապես կարևոր պատճառներով, առանց դասավանդողի թույլտվության
Կարծում եմ բոլոր սովորողները իրավունք ունեն դուրս գալու դասասենյակից, եթե պատճառը համարում են կարևոր՝ առանց դասավանդողի թույլտվության։ Նաև կարևոր եմ համարում սա կապել պարտականությունների հետ, երբ սովորողը պետք է վերադառնա ամենաուշը 10 րոպեից՝ դասապրոցեսը բաց չթողնելու համար։ Իսկ ավելի երկար բացակայելու դեպքում դասավանդողին պարտադիր կերպով պետք է զգուշացնի պատճառը։

հանդուրժող վերաբերմունք ցուցաբերել հատուկ կարիքավոր սովորողների հանդեպ՝ բացառությամբ դեպքերի, երբ խախտվում է իր իսկ իրավունքները

Դպրոցներում հնարավոր է հանդիպել հատուկ կարիքավոր երեխաների, ովքեր կարող են ունենալ <<տարօրինակ>> պահվածք։ Սովորողները պարտավոր են հանդուրժող վերաբերմունք ցուցաբերել նրանց հանդեպ։ Չնայած հնարավոր են դեպքեր, երբ կարիքավոր երեխաները կարող ե դիտմամբ կամ չհասկանալով խախտել մյուս սովորողների իրավունքները(խանգարել դասապրոցեսի ժամանակ, ցուցաբերել անթույլատրելի վերաբերմունք և այլն)։

Рубрика: Գրականություն նախագիծ (2023-2024)

Եղիշե Չարենց

Հայ ամենահայտնի գրողներից մեկը, ում ստեղծագործությունը Խորհրդային Միությունում ենթարկվել է գրաքննության և ճնշումների, Եղիշե Չարենցն է։ Եղիշե Չարենցը (1897-1937) բանաստեղծ և գրող էր, ով հայտնի էր իր նորարարական գրելու ոճով։ Նրա գրական ստեղծագործությունները հաճախ վիճարկում էին իր ժամանակի նորմերը՝ անդրադառնալով սոցիալական անարդարության, ազատության և հայկական ինքնության թեմաներին:

Չարենցի ամենահայտնի գործը, որը խորհրդային իշխանությունների կողմից «արգելված» էր համարվում, նրա «Գիրք ճանապարհի» պոեմն էր։ Այս պոեմը գրվել է 1927-1934 թվականներին և հայ ազգային բնավորության, պատմության և ինքնության համար պայքարի հզոր ու քնարական ուսումնասիրություն է: Այն բաժանված է մի քանի մասի, որոնցից յուրաքանչյուրն անդրադառնում է հայկական փորձի տարբեր ասպեկտներին:

Читать далее «Եղիշե Չարենց»