Рубрика: Գրականություն

Ջեյմս Ջոյս «Էվելին»

Վերլուծություն

Ջոյսի «Էվելին» պատմվածքը մի աղջկա մասին է, ով մարմնավորում է այն բոլոր մարդկանց, ովքեր դժբախտ են իրենց ներկայում, երազում են փոփոխությունների մասին, բայց անցյալի մի շարք դեպքեր և կերպարներ հետ են պահում նրանց։ Էվելինի դեպքում դա նրա արբեցող հայրն էր, երկու եղբայրները և մահացած մայրը։ Մայրը խնդրում է, որ Էվելինը մնա իր տանը այնքան երկար, որքան հնարավոր է։ Տանը մնալու պատճառ էր հանդիսանում նաև հոր մի շարք մանիպուլացիաները։
Էվելինը սիրում էր Ֆրանկին, ուզում էր ապագա կառուցել Բուենոս-Այրեսում։ Բայց վախը, որ Էվելինը կարժանանա մոր ճակատագրին սարսափեցնում էր նրան։ Անցյալի վախերը թույլ չէին տալիս բռնել օգնության մեկնած ձեռքը։
Չեմ կարծում, որ ճիշտ է անցյալից կառչել, քանի որ դրա հետ մեկտեղ դու կորցում ես և՛ ներկան, և՛ ապագան։ Վերջում նավահանգստին՝ մեկնելու ժամանակ, Էվելինը բաց թողեց Ֆրանկի ձեռքը դրանովնաև բաց թողնելու իր նոր կյանք սկսելու շանսը։

Рубрика: Հայոց լեզվի քերականություն

14․09․2023

  1. Գրիր փակագծերում գրված բառերի բացատրությունը և նախադասության մեջ տեղադրիր ճիշտ պատասխանը: Կարող ես օգտվել բառարանից:

ա. Տատս թոնրի կողքին էր շարել նոր թխած (1, ջնարակները, 2. նկանակները

թ. Ժամանակն այդպես էլ չսպիացրեց նրա հոգում մնացած (1- խարամը, 2. խարանը):

գ. Օրակարգում ներկայացված ոչ մի հարցի շուրջ (1. միացյալ, 2. միասնական) որոշում չկայացվեց:

դ. Որոշվեց հիվանդի վիրահատությունը կատարել (1, տեղային, 2, տեղական) անզգայացումով:

Ո՞ր շարքի բոլոր պատասխաններն են ճիշտ:

1) ա-2, բ-1, գ-2, դ-1

2) ա-1, բ-1, գ-2, դ-2

3) ա-1, բ-1, գ-1, դ-1

4) ա-2, բ-2, գ-2, դ-1

2. Գրիր փակագծերում գրված բառերի բացատրությունը և նախադասության մեջ տեղադրիր ճիշտ պատասխանը: Կարող ես օգտվել բառարանից:

ա. Պատերազմի (1, հրձիգները, 2. հրաձիգները) շարունակում են աշխարհի տարբեր անկյուններում «ահաբեկչության» դեմ պայքարել՝ ծածկելով իրենց նավթային շահերը։

բ. Գյուղացին ուսին գցեց (1. մախաթը, 2. մախաղը) և քայլեց վանք տանող արահետով:

գ. Զիգզագ ճանապարհով (1 ասպատակեցինք, 2. արշավեցինք) մի փոքր, և ձիերը դանդաղեցրին իրենց ընթացքը

դ. Գարնանային արևի շողերից ոսկու շքեղությամբ փայլում էին նրա (1- դերձան, 2. դեղձան) վարսերը։

Ո՞ր շարքի բոլոր պատասխաններն են ճիշտ:

1) ա-2, բ-1, գ-1, դ-1

2) ա-1, բ-2, գ-2, դ-2

3) ա-2, բ-1, գ-2, դ-2

4) ա-1, բ-2, գ-1, դ-1

Читать далее «14․09․2023»
Рубрика: Հայոց լեզու

14․09․2023

Վարժություններ

1․ Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում գրաբարյան ն վերջնահնչյունը հոգնակիի կազմության ժամանակ չի վերականգնվում, բայց վերականգնվում է բառակազմության ժամանակ։
Կողմ, բեռ, գառ, դուռ, մաս, թոռ, լեռ, ծունկ, ծոռ, հարս, սերմ, ձուկ, մուկ,
նուռ

բեռ-բեռներ
գառ-գառներ
դուռ-դռներ
թոռ-թոռներ
լեռ-լեռներ
ծունկ-ծնկներ
ծոռ-ծոռներ
հարս-հարսներ
ձուկ-ձկներ
մուկ-մկներ
նուռ-նռներ

Читать далее «14․09․2023»