Рубрика: Հայոց լեզվի քերականություն

Ինտերնետը մեր կյանքում

Շարադրություն

Ինտերնետը տեղեկատվությունների ընդհանուր համացանց է, որից օգտվում են աշխարհի տարբեր սեռի և տարիքի միլիոնավոր մարդիկ` համակարգիչներով, հեռախոսներով և այլ սարքերով: Ինտերնետը դարձել է անբաժանելի կենսական պահանջ և անփոխարինելի «գործիք» :  Ինտերնետից չօգտվել ժամանակակիցների համար նշանակում է մեծ զոհաբերություն կատարել: Սակայն կարծում եմ երկար ժամանակ օգտվելու դեպքում սահմանափակվում է օգտվողի աշխարհընկալումը և հանգեցնում իրական կյանքի արժեքների անկման: Այժմ համացանցի շնորհիվ սահմանափակվել է մարդկային իրական ու մտերմիկ շփումը, հիմա մենք ուղղակի նկար ենք մեր վիրտուալ ընկերոջ ընկերների ցուցակում` մինչդեռ իրական կյանքում շփվելով մենք իրար ենք փոխանցում իրական զգացողություններ` սեր, ջերմություն… Սոցիալական ցանցերից ժամեր շարունակ օգտվելուց մարդկանց մոտ առաջանում են սթրեսներ, դեպրեսիաներ: Եվ իհարկե որոշակի մարդկանց նման ծնվել, մեծանալ, ապրել ու մահանալ համացանցում`  միայն կյանքը իզուր վատնելու տարբերակ է:

Читать далее «Ինտերնետը մեր կյանքում»
Рубрика: Հայոց լեզվի քերականություն

Հորուսի աչքի հեքիաթը

Պատմության մեկ տարբերակում Հորուսի աչքը վիրավորվել է Սեթի հետ ճակատամարտի ժամանակ: Նրան բուժելու համար Հաթոր աստվածուհին և այլ աստվածություններ օգտագործեցին իրենց կախարդական ուժերը՝ վերականգնելու աչքը։ Այս վերականգնված աչքը, որը հայտնի է որպես Հորուսի աչք կամ Վադջեթ աչք, դարձավ պաշտպանության հզոր խորհրդանիշ և համարվում էր, որ պաշտպանիչ և բուժիչ հատկություններ ունի: