Рубрика: Հայոց լեզվի քերականություն

12․09․2023

1.

  • Գրի՛ր հայերենի երկհնչյունները
    այ, յա, էյ, եյ, յէ, յե, յի, յու, ույ, յո, ոյ
  • Գրիր 10 բառ, որտեղ կա երկհնչյունի հնչյունափոխություն
    1․ լույս- լուսավոր
    2․ մատյան- մատենադարան
    3․ երգ- օրհներգ
    4․ համբույր-համբուրել
    5․ գույն-գունավոր
    6․ բույս-բուսական
    7․ բույր-բուրավետ
    8․ հույս-հուսահատ
    9․ քնքույշ-քնքշություն
    10․ զգույշ-զգուշորեն

2․ Գրի՛ր՝ ինչ հնչյունափոխություն է կատարվել․

ջուր-ջրծաղիկ (ու-ը)
ծաղիկ-ծաղկաման (ի սղվել է)
համբույր-համբուրել (ույ-ու)
հին-հնամենի (ի-ը)
բազուկ-բազկաթոռ(ու սղվել է)
պատիժ-պատժել(ի սղվել է)
ողջույն-ողջունել(ույ-ու)
աշխույժ-աշխուժություն(ույ-ու)
մատյան-մատենագիր(յա-ե)
պարտեզ-պարտիզան(ե-ի)
գլուխ-գլխավոր(ու սղվել է)
էշ-իշամեղու(է-ի)

3․ Հնչյուններ

Հայերենն ունի 39 տառ և 36 հնչյուն։

4․ Լեզվի հնչյունները լինում են երկու տեսակ՝ ձայնավոր և բաղաձայն:

5․ Գտի՛ր հետևյալ բառերի հնչյունափոխված մասը և վերականգնի՛ր անհնչյունափոխ ձևերը՝

լուսավոր – լույս
բուրաստան – բույր
բուսական – բույս
մատուցել – մատույց
զգուշություն – զգույշ
հուսալից – հույս
թունավոր – թույն
գունեղ – գույն
կապտություն – կապույտ
սառցարան – սառույց
համբուրել – համբույր
ողջունել – ողջույն
կուտակել – կույտ
կառուցում – կառույց
զեկուցում – զեկույց
անասնաբուծություն – անասնաբույծ

6․ Գրի՛ր՝ տրված բառերում ինչպիսի հնչյունափոխություն կա։
բազմաձև ու սղվել է
գազալցակայան ի-ը
թուլամիտ ույ-ու
զեկուցագիր ույ-ու
զգուշություն ույ-ու
անզգուշաբար ույ-ու
իգական է-ի
ըմպանակ ու-ը
իշայծյամ է-ի
տիրադավ ե-ի

7․ Ո՞ր դարձվածքի իմաստն է սխալ բացատրված.
բերանը ջուր առնել – չխոսել
կյանքի ընկեր- ազնիվ, լավ ընկեր
դանակը ոսկորին հասնել- համբերությունը հատնել
հոգու հետ խաղալ – ձեռ առնել

8․ Քարը փեշից թափել դարձվածքին ո՞ր իմաստը չի համապատասխանում.
ա) չհակառակվել, զիջել
բ) չհամառել
գ) անհաջողությունից խուսափել
դ) համաձայնության գալ

9․ Կարդա ածանցները և շարքերը շարունակիր մեկական բառով։

  • -ակ վահանակ
  • -ածո գթածո
  • -անակ , ճոճանակ
  • -անի ընտրանի
  • -(ա) նոց գոգնոց
  • -անք օրհնանք
  • -արան սրճարան
  • -ար հովար
  • -արար հիմնարար
  • -արք լուծարք
  • -ացի/-եցի/-ցի երևանցի
  • -ացու տիրացու,
  • -ացք լվացք
  • -եղեն խմորեղեն

10․ Կատարիր ձևաբանական և շարահյուսական վերլուծություն․

Լուսաբացին աղջիկը քնից վեր թռավ և արագ հագնվեց։ 

լուսաբաց- հասարակ գոյական, եզակի թիվ, ուղղ․հոլով, ի հոլովում
աղջիկը- հասարակ գոյական, եզակի թիվ, ուղղ․ հոլով, ա արտաքին հոլովում,ը

Оставьте комментарий