Рубрика: Հայոց պատմություն

Տնային աշխատանք

1.Ասորեստանի նոր վերելքը սկսվեց մ.թ.ա. XIV դարի երկրորդ կեսին Աշուր-Ուբալիտ I-ի կառավարման շրջանում։ Աշուրբալիտ I-ը հափշտակեց նրա տարածքի զգալի մասը և Ասորեստանում հիմնեց նոր հարստություն։ Մ. թ. ա. XIII դ. Ադադներարի I-ը, այնուհետև Սալմանասար I-ը նվաճեցին Ասորիքը, թափանցեցին Հայկական լեռնաշխարհ և Փոքր Ասիա։ Սալմանասար I-ը արշավեց Նաիրիի «լայնածավալ երկրները»։ Նա գրավեց և կողոպտեց նաև Բաբելոն քաղաքը։ Ասորեստանի թագավորը միաժամանակ քրմապետ էր և զինվորական առաջնորդ։ Նվաճողական պատերազմներին զուգընթաց նա դարձել էր միահեծան, բռնակալ՝ այլևս հաշվի չնստելով ստրկատիրական ավագանու հետ։ Սալմանասար I-ը գահանիստ էր դարձրել Քաղաքը, Թուկուլտինինուրտա I-ը՝ Քար-Թուկուլտինինուրտան՝ հեռանալով ավագանու խորհրդատեղից՝ Աշուրից։ Սակայն «ըմբոստացած ավագները» սպանեցին Թուկուլտինինուրտա I-ին և միանալով Բաբելոնին, գահ բարձրացրին իրենց կամակատարներին։

2.Տիգրան Երվանդյանը եղել է հայոց թագավոր մ.թ.ա. 560-535թթ.։ Հաջորդել է հորը ՝ Երվանդ 1-ին Սակավակյացին։ Պատմաբան Մովսես Խորենացին նրան համարում է ամենաքաջ Հայկազունին։ Հույն պատմիչ Քսենոփոնը տեղեկացնում է, որ Տիգրանն աշակերտել էր մի փիլիսոփայի և աչքի էր ընկնում իր իմաստությամբ և տաղանդով։ Ք.ա. 550թ. Տիգրան 1-ինն աջակցեց պարսից արքա Կյուրոս Մեծին ՝ տապալելու Մարաստանի տերությունը, քանի որ վերջինս բազմիցս արշավել էր Հայաստանի դեմ։ Տիգրանը սկզբում լավ հարաբերություններ ուներ Աժդահակի հետ և իր քույր Տիգրանուհուն կնության էր տվել նրան։ Հետագայում, երբ պարզ է դառնում, որ Աժդահակը փորձում է այդ ամուսնությունն օգտագործել քաղաքական նկատառումներով, Տիգրանը պատերազմի է ելնում նրա դեմ ՝ դաշնակից ունենալով պարսից արքա Կյուրոսին։ Մարաստանի դեմ ապստամբությունը սկսվեց Ք.ա. 553թ. և այն գլխավորում էր Կյուրոս Մեծը։ Տիգրանը նրա գլխավոր դաշնակիցն էր։ Ըստ հայկական ավանդության հենց Տիգրանն էլ վճռական պայքարում սպանեց Աժդահակին։ Տիգրանի իշխանությունը Հայաստանից բացի տարածվում էր նաև Կապադովկիայի, Վրաստանի և Աղվանքի վրա։ Ք.ա. 539թ. Տիգրան Երվանդյանը դաշնակից զորքերի գլուխ անցած, գրավեց Բաբելոնը, որից հետո, հայոց արքա լինելուց բացի, դարձավ նաև Կյուրոսի տերության արևմտյան կեսի փոխարքան։ Տիգրան Երվանդյանը պահպանելով ներքին անկախությունը ՝ տուրք է վճարել Աքեմենյան Պարսկաստանին և իր զորքերով մասնակցել նրա մղած պատերազմներին։ Տիգրան Երվանդյանը կարողացել է հպատակեցնել Հայաստանի հյուսիս-արևմուտքի սահմանին բնակվող խալդայների ռազմատենչ ցեղախմբին։ Տիգրան Երվանդյանի տարածքը համապատասխանել է Հայկական Լեռնաշխարհի սահմաններին։ Ք.ա. 525թ. մահացավ Տիգրան Երվանդյանը։

3.Աքեմենյան Պարսկաստանի արքա մ.թ.ա. 522-486 թվականներ

4.Մ.թ.ա. V դ վերջին Աքեմենյան պետությունը սկսում է անկում ապրել։ 404-ին Դարեհ II թագավորի մահից հետո գահակալական կռիվները բորբոքվում են, իսկ Դարեհ III մահից հետո Ալեքսանդր Մակեդանացին իրեն հռչակում է Աքեմենյանների օրինական ժառանգորդ և Աքեմենյան պետության թագավոր։ Այդպիսով Աքեմենյան պետությունը դադարեց գոյություն ունենալ։

Оставьте комментарий