Рубрика: Գրականություն

Հովհաննես Թումանյան

Հայկական հարցն ու իր լուծումը

Հովհաննես Թումանյանը օժտված է եղել դեպքերը կանխազգալու պայծառատեսությամբ։ Նա կանխագուշակել է հայերի պատմական դեպքերը։ Որոնցից էր հայկական հարցը։ Նա գրել է <<Ահա, թե ինչու>>, <<Հայկական հարցն ու իր լուծումը>> հոդվածները։ Այդ հոդվածներում նա գրում է այն մասին, որ Տաճկաստանում կորոտրում են հայերին, բայց դրա մեջ ավելի խորը պատճառ պետք է տեսնենք։ Ասում են, որ պատճառները տնտեսական են, վրեժ կա, որ հայերը քրիստոնյա են, կառավարությունը անկարգ է։ Նայենք Թուրքիային․ կոտորածով, բռնի ուժով եկել հաստատվել է մարդկանց հայրենիքների վրա։ Դրանցից մեկն էլ Հայաստանն է, ով մինչ այսօր փորձում է հասնել արդարության, լուծել մի կողմ դրած Հայկական հարցը, որը Թումանյանը անվանումէ ֆիզիկական գոյության հարց;
Մեղադրում է այն բոլոոր մարդկանց, ովքեր պաշտպանում են կոտորողներին։

Մոտիկ հարևաններն ու հեռու բարեկամները

Շատերը դժբախտության ու անհաջողությունների պատճառ են համարում արտաքին թշնամիներին, մարդկանց, երկրներին։ Բայց Թումանյանի կարծիքով ամենառաջինը նախ մենք պետք է խնդիրը փնտրենք մեր մեջ, մեր ժողովրդի ներքին պառակտության պատճառով։Բոլոր պատերազմները, կոտորածերը պետք է միավորեին մեր ժողովրդին, դարձնեին միասնական, բայց փոխարենը ժողովուրդը մեղադրում է միմյանց, հայը հային իսկական թշնամուն մեղադրելու փոխարեն։
Ասում են կառավարությունը արժանի է ժովորդին, բայց աըդպես չէ։ Շատ քիչ է այդպես լինում։ Ու նաև կառավարությունը ժողովրդի կողմից է լինում, ոչ թե ամբոխի։ Դրանք տարբորվում են։ Ժովորդին մոտ մարդը բանաստեղծն է։
 Ժողովուրդն իմաստուն է, ամբոխը՝ հիմար։ Ժողովուրդը ծանր է, ամբոխը՝ թեթև։ Ժողովուրդը մեծահոգի ու բարի է, ամբոխը՝ դյուրագրգիռ, վտանգավոր չար։ Ժողովուրդն աշխատանք է սիրում, ամբոխը թալան։Ու սովորաբար կառավարություններից շատերին ամբոխն է պետք, բանաստեղծին՝ ժողովուրդը


Оставьте комментарий