Рубрика: Հայոց պատմություն

Հայոց պատմություն

  1. Հայ նախարարական տան գլխավորը կոչվում էր տեր կամ տաուտեր։ Ժառանգորդը՝ ավագ եղբայրը, կոչվում է ավագ սեպուհ, իսկ մնացածը՝ սեպուհ։
  2. Պարսկաստանը իրականացրեց նախարարների ու Հայոց եկեղեցու իրավունքների սահմանափակում։ Թագավորության բացակայության դեպքում միավորիչ ուժը հանդիսանում էր եկեղեցին։ Այդ պատճառով Վեհմիրշապուհը հրամայեց իր պալատում արգելափակել Սահակ Պարթին։ Նախարարներից շատերը դիմեցին Վռամ արքային՝ պահանջելով վերադարձնել Սահակ Պարթին։ Վախենալով հայերի հնարավոր ապստամբությունից՝ Վռամ արքան բաց թողեց Սահակին, բայց այն պայմանով, որ նրան թույլատրվում էր զբաղվել միայն կրթական գործով։ Վահան Ամատունուն է անցում հազարապետի գործը, իսկ Վարդան Մամիկոնյանին՝ սպարապետի։ 447թ․ Դենշապուհը անցկացրեց աշխարհագիր, որտեղ որոշվեց ծանրեցվել հարկերը, սահմանափակել եկեղեցու իրավունքները, Վարդան Մամիկոնյանի փոխարեն նշանակվեց պարսիկ պաշտոնյա, մի մոգպետ էլ ստացավ երկրի դատավորի պաշտոնը։
  3. 449թ․ Արտաշատում անցկացվեց ժողով, որտեղ որոշվեց մերժել քրիստոնեությունից հրաժարվելու պահանջը։ 450թ․ նախարարները՝ Վարդան Մամիկոնյանը, Վասակ Սյունին, Վահան Ամատունին, մեկնում են Տիզբոն, որտեղ Հազկերտը սպառնում է նրանց զրկել ժառանգական իրավունքից, աքսորել Պարսկաստանի խորքերը, եթե նրանք չհամաձայնեն ընդունել զրադաշտականություն։Հայ նախարարները դիմում եմ խորամանկության՝ ասելով, որ կընդունեն զրադաշտականությունը։ Վերադառնալով Հայաստան Վարդան Մամիկոնյանը ժողով է հրավիրում ու տեղեկացնում, որ կրոնափոխությունը խաբկանք է եղել։Երկրի պաշտշանությունը բոլոր ուղղություներով կազմակերպելու համար զորքը բաժանվում է երեք խմբի։Առաջին գունդը՝ Ներշապուհ Արծրունու գլխավորությամբ շարժվում է հարավ, որպեսզի պաշտպաի Հայոց աշխարհն Ատրպատականի կողմից։ Երկրորդ գունդը Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ պատրաստավում է արշավել հյուսիս- արևելք։ Իսկ երրորդ խումբը հանձվում է Վասակ Սյունուն։ 451թ մայիսի 26ին սկսում է Ավարարյրի ճ-մարտը։ Պարսից զորքը տեսնելով, որ չի կարողնաում գրավել երկիրը ուժով՝ փորձում է այն << մարդասիրաբար>> գրավել։ Հոգևորականներին թողնում են վերադառնալ հայրենիք, շինականներին թույլատրում են վերադառնալ իրենց կալվածքներին։
  4. Պարսիկները դեռևս շարունակում էին հալածանքները, խրախուսում էին նախարարների դավաճան կրոնափոխությունները, շարունակում էին կրոնափոխության ծրագրերը։
  5. Նվարսակի պայմանագիրը կնքվում է 484թ․։ Պայմանների մեջ էր մտնում կրոնափոխության քաղաքականության դադարեցումը, թույլատրել կրոնի դավանումը, չմիջամտելը հայ նախարարների ներքին գործերին, հավատուրացողներին պաշտոններ չտալը, հայ նախարարների ժառանգական իրավունքի հարգումը։

Оставьте комментарий