Рубрика: Գրականություն

Վահան Տերյան, հոդվածներ

Դ հատվածում Տերյանը նշում է, որ շատերը միայն անհանգստանում են երկրի ֆիզիկական գոյության մասին, մինչդեռ չեն մտածում հոգևերի մասին։ Շատ-շատ երկներ կան, որոնց նայելով հիանում ես, թե ինչքան մեծ, հզոր կամ գեղեցիկ են։ Բայց ծատ քչերն են փորձում տեսնել այդ երկրի հոգևոր գոյությունը, որը մեծ մասին մոտ նույնիսկ չկա էլ։

Հայության հավաքում կամ հայության կազմակերպում գաղափարական իմաստով – ահա՛ ինչ եմ հասկանում ես Հոգեւոր Հայաստան ասելով: Դա այն կուլտուրան է, այն կուլտուրապես կազմակերպված ժողովուրդն է, որի գալուն մենք կուզեինք հավատալ

Ազգը միայն արտաքին ուժերի զորությամբ, իրերի արհեստական դասավորությամբ չի ստեղծվում, այլեւ իր անդամների ներքին մտավոր-հոգեկան կապով: Պետք է, բացի արտաքին հնարավորությունից, լինի եւ ներքին մի զորություն, մի հոգեւոր մղում, որ մարդկանց համախումբը ազգ է դարձնում:

Բերում է Ֆրանսիայի օրինկաը ու նշու, որ Ֆրանսիայինման կուլտուրապես զարգացած երկրներն են, որ իրենց մշակույթը ամեն կերպ փորձում են զարգացնել, դրա համար ել ամեն տեղ տեսնում էին ալիանսներ։ Իսկ Մոսկվայում, որտեղ բազմահազար գաղութ ունենք, չունենք մի այնպիսի ձոքր ընկերություն, որի նպատակը լիներ հայոց լեզվի պահպանումն ու տարածումը ոչ թե օտարների, այլ հայերի մեջ:

Այդ Հոգեւոր Հայաստանի կառուցումը ծանր ու տեւական աշխատություն է պահանջում, անթիվ կյանքերի տոկուն հավատ եւ գիտակցություն, անարյուն, բայց ազնիվ, գուցե ավելի դժվար, ավելի ահավոր զոհաբերում, քան արյունի զոհաբերումը:

Մեր երկիրը ավերակների երկիր է, ավերված մի Հայրենիք, որ մենք այսօր կամենում ենք կենդանացնել, որին կամենում ենք նոր կյանքի կոչել:

Մեր Հոգեւոր Հայրենիքը նույնպես ավերված մի երկիր է, եւ այդ ավեր ու անավարտ շենքերը կանգնեցնելու համար որպիսի՜ ջերմ սեր, որպիսի՜ անձնվիրություն, որպիսի՜ բուռն ոգեւորություն է հարկավոր:

Այս ամեն ինչը շաատ արդիական է այսօրվա համար; Մենք ձգտում ենք ու պայքարում ենք Հայաստանի ֆիզիկական գոյության համար, մինչդեռ պետք է պայքարել նաև հոգևեր գոյության համար։ Չնայած կա նաև առաջընթաց․ շատ-շատ երկրներում, որտեղ ապրում են բազմաբազար հայեր, այնտեղ նրանք ստեղծել են հայկական կենտրոններ, դպրոցներ, եկեղեցիներ՝ աազգային ինքնությունը պահպանելու համար։

Բայց նախ պետք է ներքին կամք, ներքին հավատ, անխախտ գիտակցություն. առանց այդ՝ ավելորդ է եւ արտաքին արգելքների դեմ կռվելը, ավելորդ է այդ պատնեշները ջնջելը, քանի որ, երբ ընկնեն այդ պատնեշները, հանկարծ պիտի տեսնեք դուք, որ զուր էին ձեր ջանքերը, ձեր զոհաբերումները, ձեր կռիվը՝ այդ բոլորը դուք արել եք մի անկենդան դիակի համար:

Оставьте комментарий