Рубрика: Գրականություն

ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ՍԵՐ

Իմ մեռած հարսնացուն ամեն օր,
Երբ խաղաղ երեկոն է փռվում,
Հայտնվում է անհայտ, հեռավոր
Իր երկրից ու կրծքիս է փարվում։

Մեռնելիս նա ասաց՝ ես կըգամ,
Մեկնելիս նա թողեց մի ավանդ.
Ու գալիս է որպես ուրվական,
Փայփայում է իմ սիրտը հիվանդ։

Համբուրում է շուրթերը իմ ցուրտ,
Շշնջում է խոսքեր դյութական,
Ինձ հայտնում է պայծառ մի խորհուրդ
Ու նորից շշնջում՝ ես կըգամ։

Երբ մեռնում են ճիչերը շփոթ
Աղմկոտ քաղաքի մարտկոցում,
Լուսերես նա նստում է ինձ մոտ
Ու հետըս երազում ու լացում։

Իրար հետ կյանքի երգն ենք լսում,
Իրար հետ ամեն օր մինչև լույս
Թովչական երազներ ենք հյուսում
Ու դյութված շշնջում — արշալո՜ւյս…

Այս գեղեցիկ բանաստեղծության մեջ Տերյանը պատմում է իր սիրելի հարսնացուի մասին, ով վաղուց մահացել էր, բայց Տերյանը չէր կարողնաում նրան բաց թողնել։ Ամեն օր անցկացրած առանց հարսնացուի մեծ կորուստ ու տանջանք էր Տերյանի նման, թերևս մենք կարող ենք նրան հասկանալ, որովհետև բոլորս էլ կորցրել ենք թանկ մարդ հանկարծակի ու դեռ երկար ժամանակ չենք կարողացել համակերպվել այդ մարդու մահվան հետ։
Ամեն անգամ հարսնացուն գալիս էր երազներում գրկում ու փայփայում էր նրան, փարվում էր կրծքին։ Մահանալուց նա ասաց, որ կգա, միայնակ չի թողնի Տերյանին, կգա ու կբուժի ցավող ու հիվանդ սրտի վերքերը։ Կյանքի գույները կորցրած Տերյանին հյուր էր գալիս, շշնջում էր փայփայող խոսքեր։ Աղմկոտ քաղաքի փողոցներից ներս հարսնացուն անդորր ու հանգստություն էր ապահովում Տերյանին։

Оставьте комментарий