Рубрика: Հայոց պատմություն

Տնային աշխատանք

Պատասխանել տրված հարցերին

  1. Ինչպիսի՞ ներքաղաքական իրադրություն էր ստեղծվել Հայաստանում 370-380-ական թվականներին։
  2. Ինչպե՞ս ավարտվեց Հայաստանի համար Հռոմի և Պարսկաստանի պայքարը։
  3. Ի՞նչ քաղաքական մթնոլորտ էր ստեղծվել Մեծ Հայքում 5-րդ դարասկզբին։

370 թվականը սկսվոււմ է Պապ թագավորի թագադրությամբ։Սպարաօետ է դառնումՎասակ Մամիկոնյանի որդի՝ Մուշեղ Մամիկոնյանը։Մուշեղը շրջում է երկրով մեկ ու քանդում պարսիկների ու ուրացողների կառուցած մազդեզական ատրուշանները։ Երկրում վերաշինվում են ավերված բնակավայրերը, կառուցվում են եկեղեցիներ, կարգի բերվում պետության գործերը։ 371թ Շապուհը հարձակվում է Հայաստանի հարավային մասի վրա, բաըց Մուշեղը կարողնաում է հակահարված տալ։Հայերի ձեռքն է ընկնում Շապուհի գանձարանն ու կանանոցը։ Մուշեղը հրամայում է հետ վերադարձնել կանանոցը, ինչով էլ շատ զայրացնում է Պապին։ 371թ Պապը իմանալով, որ պարսից զորքերը նորից են հարձակվել երկրի վրա՝ հրամայում է զորքերը ուղարկել Ձիրավի դաշտ վճռական ճակատամարտի։ Որտեղ էլ հայերը հաղթանակ են տանում։

Պապի կատարած բարեփոխումներից ինձ համար թերևս ամենակարևորներից մեկը կուսերի ու այրի կանանց ամուսնության թույլատրումն էր։ Դրանով նա նպաստում էր բնակչության, այդ թվում նաև բանակի աճին, որի թիվը հասել է 100․000-ի։ Նա հօգուտ արքունիքի հետ է վերցնում Տրդատ երրորդի կողմից եկեղեցուն տրված հողերը։Կտրում է նաև եկեղեցուն բերքից տրված տուրքը։Պապը դավադրաբար սպանվում է Վաղես կայսրի կողմից, Եդեսիա քաղաքը հետ ուզելու պատճառով։

Оставьте комментарий