Рубрика: Հայոց լեզու

Բառարանընթերցման ֆլեշմոբ

Արցախյան բարբառ

Ժայռի նմա՜ն է այս հին բարբառը,
Ժայռի պես կոշտ է, չըհըղկված.
ՈՒ ժայռի պես էլ կարծր է, համառ է,
Չի՜ պոկի նրան ոչ մի հարված.
Շուրթերի վրա այնպես է բառը,
Ինչպես որ ժա՜յռն է հողում խրված…

Օզըմ ըմ, խետդ կյամ տքցրու, պիցրցրու…

Օզըմ ըմ ես քեզ օզում ըմ
ծերքերդ
մազերդ
իմ ղաշանգ
իմ սորուն
իմ ջնավեր
իմ նախշուտ
ես քեզ օզում ըմ
խետդ կյամ
տքցրու
պիցրցրու
քշցրու
ես քունն ինիմ
տու իմը
մի շեն մի տոն մի ես մի տու
ծերքերս
մազերս
քո նախշուտ
քո ղաշանգ
ես քո կխտարն ըմ
ես քո հայաթի ծաղեգ կավն ըմ
ես քու նախշուտ արազն ըմ
ես քունն ըմ
տու իմն ըս
աման
աման
ես քեզ խե ստի օզում ըմ…

Բառարան՝

  • ղաշանգ-գեղեցիկ
  • կխտար-եղնիկ
  • պիցրցրու-բարձրացրու
  • քշցրու-իջացրու
  • արազն- երազ

Оставьте комментарий