Рубрика: Գրականություն

Տերյանը՝ գրական հայերենի հիմնադիր

100 և ավել տարիների ընթացքում մեծն գրողի թողած ժառանգությունը դեռևս շատ մեծ արժեք ունի։ 34 տարիների ընթացքում Տերյանը կարողացավ գրավել թե՛ իր ժամանակակիցների, թե՛ հետագա սերունդների սիրտը։ Երիտասարդները սեր են խոստովանում Տերյանի գրած բանաստեղծություններով։Իրենց հզոր ուժը չեն կորցրել Տերյանի հայրենասիրական ստեղծագործությունները, որոնք այսօր էլ  հավատ և ուժ են ներշնչում մեր ժողովրդին: 

 Հայտնի է, որ հայոց  համարյա բոլոր բառերի շեշտն ընկնում է վերջին վանկի վրա, ինչը խիստ սահմանափակում է տաղաչափության հնարավորությունները:Տերյանը կարողացավ շրջանցել այդ խոչընդոտը և դարձավ արևելահայ շեշտական բանաստեղծության հիմնադիրը` քորեյ, դակտիլ, ամֆիբրաքոս: Բացի այդ, նա առաջինն էր, որ հայկական պոեզիա ներմուծեց Եվրոպական և ռուսական բանաստեղծական ձևերը` սոնետը, տրիոլետը, ռոնդոն և բազում այլ գրական ձևեր, նաև` ալիտերացիա-բաղաձայնույթներ:

Մինչև օրս ոչ ոքի չի հաջողվել հասնել կամ ա նցնել Տերյանի տաղանդին։ Այնքան սիրված էր ժողովրդի կողմից, որ դասախոսները, ի դեմս Ռաֆայել Իշխանյանի, պարտադրում էին ուսանողներին արտասանել տասնյակ բանաստեղծություններ Տերյանից մինչև քննության բուն թեմային։