Рубрика: Ձմեռային ճամբար

Ձմեռային ճամբար։ III շաբաթ

23.01.23

Այսօր մեզ մոտ հանգստի օր էր կարելի է ասել։ Առավոտվանի թարմացանք մարմնամարզությամբ, արեցինք վարժություններ, թռնում էինք բատուտի վրա։ Մյուս անգամ կփորձենք սալտո անել։

Միս Անժելայի հետ քննարկեցինք նաև շաբաթվա մեր անելիքները, ճշտեցինք նախագծերի իրականացման պրոցեսը։ Եվ վերջում իհարկե ինչպիսի օրվա ավարտ առանց մաֆիայի։

Մաֆիան զարգացնում է ուշադրությունը, խորամանկությունը, ինչու չէ նաև դերասանությունը։ Մաֆիայում պետք է կարողանալ մի քանի քայլ առաջ լինել մյուսներից՝ հաղթանակի հասնելու համար։

24.01.2023

Երեքշաբթի օրը բավականին հետաքրքիր օր էր։ Առաջին դասաժամը մեզ մոտ կավագործություն էր, որի ժամանակ մենք գրեթե ավարտին հասցրինք մեր աշխատանքները։ Կավագործությունից հետո գնացինք Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի և հոկեյի մարզադպրոց՝ չմուշկ քշելու, որին անձամբ ես անհամբեր սպասում էի։ Սառույցի վրա սահելու բավականին լավ փորձ ունեի, որը ձեռք էի բերել նախկինում։ Այնտեղ անցկացրեցինք մոտ մեկ ժամ, որը սակայն բավականին արագ անցավ, բայց ամեն ինչ շատ հրաշալի էր և ուրախ։ Դպրոց վերադառնալուց հետո ամփոփեցինք մեր օրը, իսկ մնացած ժամանակը հատկացրեցինք խաղեր խաղալուն։

25.01.2023

Այս օրը սկսվեց երկու ժամ մարմնամարզությամբ, որը մեր վերջինն էր այս ուսումնական շրջանի ընթացքում։ Այսօր եղավ վերջնական ամփոփում-ստուգատեսը, որը գրեթե նման էր երկուշաբթի օրվա ստուգատեսին։ Արեցինք այն ամենն, ինչ նախորդ անգամ, խաղացինք դրոշակ, ցատկեցինք բատուտի վրա, կատարեցինք ուժային վարժություններ, և այլն։ Մարմնամարզությունից հետո վերադարձանք դասարան, և ունեցանք հանդիպում Նունե Մովսիսյանի հետ, ում հետ շարունակեցինք և մասնակի ամփոփեցինք մեր համատեղ իրականացվող նախագիծը էպոսների վերաբերյալ։ Մենք պատրաստվում ենք մեր նախագիծն ամփոփել կլոր-սեղան հանդիպմամբ, որի ընթացքում ներկայացնելու ենք մեր կատարած աշխատանքներն ու պատմենք ընթացքի մասին, պատասխանենք տրվող հարցերին, և այլն։ Այսօր նաև անցկացվեց ինտելեկտուալ մրցույթ, որին մասնակցում էին մեր ջոկատի անդամներից մի քանի հոգի։ Վերադարձանք դասարան, խաղացինք խաղեր և ամփոփեցինք մեր օրը։

26.01.2023

Այսօր եկավ պարոն Տիգրանյանը, ով մեզ թեստ առաջարկեց, որպեսզի մենք լրացնենք այն ու տեղադրենք մեր բլոգներում։ Թեստը բաղկացած էր 3 մասից։ Առաջին մասում հարցեր էին, որոնց պետք է պատասխանեինք կամ այո, կամ ոչ։ Երկրորդ մասում կարճ պատասխանով հարցեր էին կապված բնագիտական առարկաների հետ, թե կուզեինք արդյոք մասնակցել աշխատանքների դրանց հետ կապված, կային հարցեր նաև արվեստից ու արհեստից։

Երրորդ մասում պետք է ընտրեինք այն պատասխանը, որը մեզ ավելի հոգեհարազատ էր՝ կապված առաջնորդության ու թիմային աշխատանքի հետ։

27.01.2023

Ցավոք հայտնում եմ, որ այսօր վերջին օրն էր մեր ձմեռային ճամբարի։ Կյանքում առաջին անգամ էի այսպիսի բանի մասնակցում։

Օրը սկսեցինք ժամերգությամբ եկեղեցում։ Ասեմ, որ շատ լավ միտք է դեառահասներին ու մեծահասակներին Աատծուն ու եկեղեզուն մոտ պահելը։

Այսօր մենք ամփոփեցինք մեր էպոսների նախագծի, որի շրջանակում ուսումնասիրեցինք բազմաթիվ ազգերի էպոսներ ու թարգմանություններ արեցինք։

Շատ-շատ սիրեցի մեր ջոկատը, անդամներին ու դե իհարկե Միս Անժելային։

Անչափ ընկերական ու հավես միջավայր էր, որը էլ ավելի հաճելի էր դարձնում օրը։

Բացի նախագծերից Միս Անժելան մեզ թույլատրում էր խաղեր խաղալ, շփվել իրար հետ, ընկերանալ ու ավելի լավ ճանաչել։ Հուսով եմ՝ էլի կհանդիպենք։🤍