Рубрика: Ձմեռային ճամբար

Ձմեռային ճամբար։ II շաբաթ

16.01.2023

Օրը սկսեցինք ընկեր Նունեի հետ նախագծի ամփոփումով։ Կարդացինք Սասնա Ծռեռ էպոցիս հատվածներ։

Հաջորդ ժամին տիկին Սոֆյայի հետ ունեցանք համագործակցային նախագիծ «Լավ է լինել առաջնորդ, թե՞ հետևորդ»։

Օրվա վերջում էլ մարզվեցինք։ ☺️

17.01.2023

Առաջին ժամը մեզ մոտ կավեգործություն էր, որտեղ աշխատանքների մեծ մասը գրեթե ավարտված էին:

Հաջորդ ժամը մեզ մոտ ազգագրական պարեր էին, որտեց բոլորս կրկնեցինք անցածը և սովորեցինք ևս մեկ պար:

Հետո, քանի որ մեր ջոկատից կային մարդիկ, ովքեր մասնակցում էին մրցույթին մենք էլ գնացինք, որպեսզի աջակցենք նրանց:Գրավեցին երրորդ տեղը, բայց մենք միևնույնն է հպարտ ենք նրանցով։

Վերադարձանք և որոշեցինք Մաֆիա խաղալ: Խաղացինք և ի վերջո ամփոփեցինք մեր օրը:

18.01.2023

Առավոտը սկսեցինք մարմնամարզությամբ, որտեղ սկզբից մարզվեցինք, արթնացանք, գործնագործ խաղացինք։ Մեզ հետ խաղում էր նաև ընկեր Էմանուելը։ Շատ հավես էր։

Դրանից հետո մենք պետք է ընկեր Սոֆյայի հետ քննարկում անեինք, մեզ պետք է միանային նաև այլ ջոկատի երեխեքը, բայց ցավոք ընկեր Սոֆյան հիվանդացել էր ու մենք գնացինք ռազմամարզական ստուգատեսի

Ավագ դպրոցի աշակերտները հրամանատարի հրամաններով ցույց էին տալիս հնարքներ՝ կապված շարքային պատրաստության, վիրավորին ճիշտ դուրս հանելու և այլն։

Օրվա վերջում էլ խաղացինք արդեն ավանդույթ դարձած մաֆիա։

19.01.2023

Առաջին երկու ժամը մենք տրամադրեցինք Klaus մուլտֆիլմի դիտմանը: 

Այս մուլտֆիլմը ինձ շատ դուր եկավ, քանի որ հիշեցրեց, որ փողը ամենակարևոր բանը չէ կյանքում, առանց բարության անհնար է և մարդիկ միշտ կարող են իրենք փոխվել ու փոխել ուրիշներին, փոխել շրջակա միջավայրը, դա կախված է մարդուց միայն, մնում է միայն նրանց մի փոքր օգնել, բացի դրանից, եթե մարդիկ կորցրել են իրենց հարազատին դա կյանքի վերջը չէ, հնարավոր է շարունակել ապրել։ Ապրել հանուն այդ հարազատի։

Մուլտֆիլմը մենք դիտում էինք անգլերենով(subtitles too), որը լավ հնարավորություն էր անգլերենը բարելավելու համար:

Հաջորդ ժամը մենք որոշել էինք որ պետք է պոնչիկներ և սուրճ գնենք և զրուցենք, հետո կազմակերպեցինք և սկսեցինք պանտամիմա խաղալ: ԵՎ հետո ԻՀԱՐԿԵ ավանդույթ դարձած մաֆիա մեր շատ սիրելի ջոկատի հետ:

Այսքանը…<3

20.01.2023

Այսօր առավոտվանից գնացինք կավագործության։ Քանի որ մեր աշխատանքները պետք է թրծվեին, մենք չունեինք ոչինչ անելու ու հետևում էինք մյուսներին, ովքեր նոր էին սկսում աշխատանքը։

Ավարտելուց հետո բոլոր նստեցինք մեկ ավտոբուս ու ուղևորվեցինք դեպի Փարաջանովի թանգարան։ Ավտոբուսի մեջ բոլոր ասում, խոսում, ծիծաղում էինք, բոլոր երեխաները, այս երկու շաբաթների ընթացքում, ինձ դարձան շատ հարազատ ու սիրելի։

Վերջապես հասանք ու գնացինք ուսումնասիրելու Փարաջանովի պատրաստած տիկնիկները, կոլաժներն ու գծանկարները։ Հետո մի քանի հոգի, այդ թվում նաև ես անգլերենով պատմեցինք մի քանի հետաքրքիր փաստ Փարաջանովի մասին։

Ի դեպ Փարաջանովը բանտարկված է եղել ԽՍՀՄ-ի տարիներին 2տարով։ Բանտարկման ժամանակ նա չի կորցրել տաղանդն ու պատրաստել է ավելի քան 800 տիկնիկ ու շատ կոլաժներ։

Թանգարանը ուսումնասիրելուց հետո, միասին քայլեցինք դեպի KFC, որովհետև բոլորս անչափ սոված էինք։ Խոսեցինք, քննարկեցինք մեր անելիքները ու վերադարձանք։

https://youtu.be/QGovCHtx2xI

https://youtu.be/99o5M-WKFMs

Այսպես էլ ավարտվեց II շաբաթը։

Оставьте комментарий