Рубрика: Նախագծեր

Համաշխարհային դիցաբանություն, աշխարհի էպոսներ։ ,,Ռոլանդի երգը,,

Նախագիծ

<<Ռոլանդի երգը>> ֆրանսիական էպոս է, որը գրվել է 1100-1125 թվականներին։ Էպոսի հիմնական գաղափարախոսություններից թերևս ամենակարևորներն են հայրենիքի հանդեպ տածած սերը, հավատարմությունը, խիզախությունն ու հավատը։

Գլխավոր հերոսներ՝

Կառլոս Մեծ— Ֆրանսիայի թագավոր

Ռոլանդ— երիտասարդ կոմս, Կառլոս Մեծի հավատարիմ վասալը, նրա զարմիկն ու աջ ձեռքը

Այլ հերոսներ՝

Գանելոն— Կառլոս Մեծի վասալը, Ռոլանդի խորթ հայրը

Օլիվիե— կոմս, կոմս Ռոլանդի լավագույն ընկերը, քաջարի մարտիկ

Մարսիլիուս— Սարագոսա քաղաքի խորամանկ և դաժան տիրակալ

Թուրպեն-արքեպիսկոպոս, քաջ մարտիկ

Բովանդակությունը՝

Յոթ երկար տարիների ընթացքում ֆրանսիացի թագավոր Կառլոս Մեծը փորձում էր նվաճել Իսպանիայի տարածքները։ Նա կարողացել էր նվաճել շատ բերդեր ու քաղաքներ՝ ստիպելով այնտեղի բնակիչներին ընդունել քրիստոնեություն։ Իսպանիայի մի քաղաքի ՝ Սարագոսայի կառավարիչը՝ Մարսիլիուսը հրավիրում է ռազմական խորհուրդ, որտեղ որոշում են, թե ինչպես վարվել:Նրան խորհուրդ է տրվում սպիտակ ջորիներին բարձել հարուստ ու թանկ նվերներով և ուղարկել դեսպաններին Կառլոս Մեծի մոտ՝ խնդրելով խնայել քաղաքը ու դրա բնակիչներին։

Մարսիլիուսի դեսպաներին լսելուց հետո Կառլոս Մեծը հրավիրում է իր հավատարիմ վասալներին ու պատմում, որ Սարագոսայի կառավարիչը պատրաստ է քրիստոնեություն ընդունել ու աներևակայելի առատաձեռն նվերներ ուղարկել միայն թե նա զորքերին դուրս բերի քաղաքից։ Կոմս Ռոլանդը վստահ է, որ Մարսիլիուսը պատրաստվում է դրա միջոցով խաբել ու խնդրում է թագավորին չհավատալ խաբեբային;Սակայն հրամանատարներն այլ կարծիքի են՝ բանակը հյուծված է երկար տարիների մարտերից, և բոլորը ցանկանում են վերադառնալ հայրենի հողեր։Արդյունքուն Կառլը որոշում է նամակ ուղարկել Մարսիլիուսին սուրհադակի միջոցով։ Ռոլանդի խնդրանքով այդ սուրհանդակը Գանելոնն է լինում։

Читать далее «Համաշխարհային դիցաբանություն, աշխարհի էպոսներ։ ,,Ռոլանդի երգը,,»