Рубрика: Նախագծեր

Նախագիծ

Հունվարի 10-ին մենք տիկին Սոֆյայի հետ իրականացրեցինք նախագիծ <<Ինչն է ամենակարևորը կյանքում>>։

Ինձ համար կյանքում ամենակարևոր բանը առողջությունն է։ Չէ որ, ունենալով առողջ հոգի ու առողջ մարմին՝ կարելի է վայելել կյանքի բոլոր բարիքները։

Տիկին Սոֆյան ինձ հարց ուղղեց, թե ինչ նկատի ունեմ առողջ հոգի ասելով։ Պատասխանեցի, որ կյանքում շատ-շատ խնդիրներ կարող են լինել, բայց եթե այդ խնդիրներից խուսափելու ու անընդհատ դրանց մասին անհանգստանալու փոխարեն դրանց այենք, որպես կյանքի մի փուլ, որը հնարավոր է հաղթահարել, մենք շատ շուտով կազատվենք այդ խնդիրներից։ Բացի խնդիրներից մենք նաև չպետք է մեր կյանքը լցնենք բացասական էմոցիաներով, ինչպիսիք են նախանևը, չարությունը ևայլն։

Երբեք մի կորցրեք հույսը, շարունակեք պայքարել։

Հետո ինձ համարը ամենակարևորներից կարևորի 2րդ տեղում ընտանիքն է, նույնիսկ 1ին տեղում էլ։ Ընտանիքն է ամեն ինչի հիմքը, ես բախտավոր եմ, որ ծնվել ու մեծանում եմ ընտանիքում, որտեղ սերը, հարգանքը, պաշտպանությունը, աջակցությունը միշտ կան ու կլինեն։ Այդ պատճառով էլ ընտամիքը այդքան մեծ նշանակություն ունի ինձ համար։ Վերջի վերջո ընտանիքի համար ես ապրում ու փորձում։

Նաև ասեմ, որ առողջությունը՝ հոգեկան ու ֆիզիկական կապված են և’ իրար հետ և’ ընտանիքի հետ։