Рубрика: Ձմեռային ճամբար

Ձմեռային ճամբար, I շաբաթ, 2023թ

09․01․2022

Սկսվեց Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ձմեռային ճամբարը:2022-2023 ուստարվա համար իմ առաջին ճամբարն է: Ընտրել եմ անգլերեն դասավանդող Միս Անժելայի ճամբարը։

Այսօրվա աշխատակարգն էր՝

9:00-9:20 Ընդհանուր պարապմունք
9:20-10:05 Համագործակցային նախգիծ, պատասխանատու՝ Սոֆյա Այվազյան
10:10- 10:55 Բառապաշար զարգացնող խաղ- նախագիծ
11:05-12:35 Մարմնմարզական ստուգատես,պատախանատու՝ Անդրանիկ Դարբինյան
12;35-12.55 Ընդմիջում
12;55-13;35 Օրվա ամփոփում, հաջորդ օրվա անելիքների քննարկում

Առավոտյան ծանոթացանք միմյանց հետ։ Այնուհետև եկավ ընկեր Սոֆյան ու միասին քննարկեցինք <<Ինչն է ամենակարևեր բանը կյանքում>>։

10․01․2023

Սա այսօրվա աշխատակարգն էր։

9:00-9:20 Ընդհանուր պարապմունք
9:20-10:05 Համագործակցային նախգիծ՝ Սոֆյա Այվազյանի հետ, թեմա ՝ «Ի՞նչն է ամենակարևոր բանը կյանքում»
10:10-10:55 Ազգագրական նախագծեր՝պար, պատասխանատու՝ Կարինե Գրիգորյան
11:05-11:50 Դիջիթեքյան մտորումներ
11:50-12:35 Ազգագրական փառատոնային համագործակցային նախագիծ, Նունե Մովսիսյանի հետ
12;35-12;55 Ընդմիջում
12.55-13.35 « Կավագործությունը որպես արվեստի թերապիա»,պատասխանատու՝ Մովսես Ավետիսյան

Տիկին Սոֆյայի հետ քնարկման հղումը կտեղադրեմ ներքևում։

<<Ինչն է ամենակարևոր բանը կյանքում>>

Դրանից հետո 11-րդ դասարանցիների հետ ունեցանք միասնական ազգագրական պարի դասաժամ՝ ընկեր Կարինեի գլխավորությամբ։

Մյուս ժամին եկավ ընկեր Նունեն ու առաջարկեց մեզ նախագիծ, որի շրջանակներում մենք պետք է գրենք ու պատմենք աշխարհի տարբեր էպոսների մասին։

Վերջին ժամին իջանք բրուտանոց ու փորձեցինք պատրաստել կավից մեր պատկերացրածը; Ես, Անին ու Միքաելան պատրաստում ենք ափսեներ։ 

11.01.2023

Այսօրվա աշխատակարգն էր

9:00-9:20 Ընդհանուր պարապմունք
9:20-10.55 Մարմնամարզական ստուգատես պատասխանատու Անդրանիկ Դարբինյան
11:05-11;50 Ազգագրական փառատոնային համագործակցային նախագիծ Նունե Մովսիսյանի հետ
12;35-12;55 Ընդմիջում
12.55-13.35 Օրվա անփոփում, բլոգային աշխատանք

Օրը սկսեցինք մարմնամարզությամբ, որտեղ երկու դասաժամ վարժություններ էինք անում, մարզվում, թռիչքներ կատարում։

Մյուս դասաժամին եկավ ընկեր Նունեն ու մենք սկսեցինք քննարկել այն էպոսները, որոնք պատրաստվում ենք ներկայացնել:

Ես ներկայացնելու եմ ֆրանսիական էպոս «Ռոլանդի երգը», որը կարդալու եմ, թարգմանեմ ու ձայնագրեմ ֆրանսերենով։

Այսօրվա համար այսքանն էր։

12.01.2023

Աշխատակարգը՝

9:00-9:20 Ընդհանուր պարապմունք
9:20-10: 05 Համագործակցային նախգիծ՝ Սոֆյա Այվազյանի հետ, թեմա ՝ «Ի՞նչն է ամենակարևոր բանը կյանքում»
10:10-11:50 Ռազմամարզական ստուգատես
11:55-12:35 Կարդում ենք հմշխ. գրականություն
12;35-12;55 Ընդմիջում
12.55-13.35 Օրվա ամփոփում

Առավոտը սկսեցինք տիկին Սոֆյայի հետ նախապատրաստական աշխատանքով մեր նախագծի համար։ Պլանավորում ենք իրականացնել քննարկում այլ ջոկատի սովորողների հետ այն բանի մասին, թե ինչն է ամենակարևորը կյանքում։ Պատրաստում էինք հարցեր, կարծիքներ հետաքրքիր քննարկում ունենալու համար։

Հետո ունեցանք ռազմամարզական պարապմունք, որտեղ մեզ ցույց տվեցին պատերազմի ժամանակ ճիշտ կողմնորոշվելու, հսկելու, հրամաններին հետևելու կանոնները։ Շատ մեծ հետաքրքրությամբ էի լսում, որովհետև մայորը պատմում էր հիմնված այն բաների վրա, որոնք տեղի են ունեցել իր հետ պատերազմի ժամանակ։

Գնացինք դասարան ու Միս Անժելայի հետ սկսեցինք նախագիծ, ըստ որի պետք է համաշխարհային գրականությունից ինչ որ գիրք կարդանք ու դրանից հետո ներկայացնենք։

Խաղացինք նաև մաֆիա, որը զարգացնում է տրամաբանությունը, ուշադրությունը ու խորամանկությունը։

Այսքանով ավարտվեց մեր ձմեռային ճամբարի չորրորդ օրը։

13.01.2023

9:00-9:20 Ընդհանուր պարապմունք
09:20-10:05 Ազգագրական փառատոնային համագործակցային նախագիծ Նունե Մովսիսյանի հետ
10:10-11:50 «Համեղ ճամբարային ժամ»
11:55-12:50. Կավագործությունը որպես արվեստի թերապիա
12:55-13:35 Օրվա ամփոփում, աշխատանք բլոգերում

Այսօր առավոտը սկսեցինք մեր նախագծի ներկայացմամբ, ընկեր Նունեին պատմեցի ֆրանսիական էպոսի մասին( տեղադրել եմ բլոգում)

Խաղացինք մաֆիա, իջանք կավեգործության, որտեղ շարունակեցինք մեր աշխատանքները։

Վերջ, ավարտվեց առաջին շաբաթը

Ամփոփում ՝ https://anzhelablog562305674.wordpress.com/2023/01/14/%d5%b1%d5%b4%d5%a5%d5%bc%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%b3%d5%a1%d5%b4%d5%a2%d5%a1%d6%80%e2%80%a4-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb%d5%ab%d5%b6-%d5%b7%d5%a1%d5%a2%d5%a1%d5%a9%d5%be%d5%a1-%d5%a1%d5%b4%d6%83%d5%b8/

Оставьте комментарий