Рубрика: Հայոց լեզու

Հայոց լեզու (271-275)

271

Ուղի-ուղեկցել, երկաթուղագիծ, երկաթուղի
Ուղիղ- ուղղաթիռ, անուղղակի, թերուղիղ
Աղտ-աղտաջուր,
Ախտ-ախտաբան, թոքախտ
Ուղտ-ուղտապահ, ընձուղտ
Ուխտ-ուխտագնաց,անուխտավոր,պանդուխտ
Թիռ-թռչել,թիթեռ,ինքնաթիռ
Թրջ(ել)-թրջվեցին,չթրջել,չթրջվող

272

«Ֆու ձի» հյուրանոցը նկարահանեց խելամիտ գովազդ։ Դրա շնորհիվ բազմաթիվ հյուրանոցներից ամենահաջողը դարձավ։ Դրանք են Ֆուձիյամա լեռան 3776 մետրանոց գագաթի շրջակայքի հյուրանոցները։ Գովազդը հետևյալն է․ «Կարող է պատահել այնպես, որ վատ եղանակը ձեզ խանգարի դիտելու Ֆուձիյաման։ Այդ դեպքում ձեր վճարված գումարը կվերադարձվի ձեզ։» Իսկ տեսանելիությունը տասնյոթ տարվա ընթացքում ընդամենը տասնհինգ օր է վատ եղել։

273

  • Ա- Սուրենը այս նախադասության մեջ ակումբի նախարարն է, և նրան են համոզում: Բ- Համոզում են և՛ Սուրենին, և՛ ակումբի նախարարին:
  • Ա- եղեգի պեսը բնութագրում է իրանը ճոճելը: Բ-եղեգի պեսը բնութագրում է կնոջը;

274

Մոտավորապես վաթսունհինգ միլիոն տարի առաջ մեր մոլորակի կենդանիները զանգվածաբար ոչնչացել են, քանի որ մեր Երկրին ինչ-որ Աստղակերպ կամ փոքր մոլորակ է ընդհարվել: Գիտնականների մի խումբ կարծիք է հայտնել, որ կենդանիները հարվածից կամ ցնցումից չեն ոչնչացվել: Ուղղակի աղետից հետո փոշու այնքան հոծ շերտ է պատել երկիրը, որ Արեգակի ճառագայթները չեն կարողացել հասնել նրան: Դրանից և՛ ջերմությունն է զգալիորեն նվազել, և՛ խավար է եղել: Այդ ժամանակաշրջանի շատ կենդանիներ, դրանց թվում նաև դինոզավրերը, չեն կարողացել հարմարվել պայմաններին և ոչնչացել են:

275

Գայլն անցնում էր մի վրանի մոտով, նա տեսավ, որ այնտեղ հովիվները գառան միս են ուտում, այս փաստն անարդարացի թվաց ու շատ նեղացրեց գայլին։Նա մոտեցավ հովիվներին ու բողոքեց

Рубрика: Ձմեռային ճամբար, Նախագծեր

Թեստ

Թեստ 1

Հարցերին պատասխանելիս նշե՛ք միայն «+» կամ «»։ Կամ էլ «այո» կամ «ոչ»։

Ֆիզիկա՝

Հետաքրքվու՞մ եք ֆիզիկայի մասին նյութերի ընթերցանությամբ +

Հետաքրքրվու՞մ եք հայտնի ֆիզիկոսների մասին նյութերի ընթերցանությամբ —

Կհաճախեի՞ք ֆիզիկայի ընտրությամբ խումբ +

Читать далее «Թեստ»
Рубрика: Без рубрики

Համաշխարհային դիցաբանություն ամփոփում։

Ես Էլֆրիդա Բրուտյանն եմ Միս Անժելայի ջոկատից։ Ձմեռային ճամբարի շրջանակներում մենք իրականացրինք «Համաշխարհային դիցաբանություն, աշխարհի էպոսներ» նախագիծը։ Այդ ընթացքում ես ընտրեցի ֆրանսիական էպոսը՝ «Ռոլանդի երգը»։

Ինտերնետից ես

Рубрика: Ձմեռային ճամբար

Ձմեռային ճամբար։ III շաբաթ

23.01.23

Այսօր մեզ մոտ հանգստի օր էր կարելի է ասել։ Առավոտվանի թարմացանք մարմնամարզությամբ, արեցինք վարժություններ, թռնում էինք բատուտի վրա։ Մյուս անգամ կփորձենք սալտո անել։

Միս Անժելայի հետ քննարկեցինք նաև շաբաթվա մեր անելիքները, ճշտեցինք նախագծերի իրականացման պրոցեսը։ Եվ վերջում իհարկե ինչպիսի օրվա ավարտ առանց մաֆիայի։

Մաֆիան զարգացնում է ուշադրությունը, խորամանկությունը, ինչու չէ նաև դերասանությունը։ Մաֆիայում պետք է կարողանալ մի քանի քայլ առաջ լինել մյուսներից՝ հաղթանակի հասնելու համար։

24.01.2023

Երեքշաբթի օրը բավականին հետաքրքիր օր էր։ Առաջին դասաժամը մեզ մոտ կավագործություն էր, որի ժամանակ մենք գրեթե ավարտին հասցրինք մեր աշխատանքները։ Կավագործությունից հետո գնացինք Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի և հոկեյի մարզադպրոց՝ չմուշկ քշելու, որին անձամբ ես անհամբեր սպասում էի։ Սառույցի վրա սահելու բավականին լավ փորձ ունեի, որը ձեռք էի բերել նախկինում։ Այնտեղ անցկացրեցինք մոտ մեկ ժամ, որը սակայն բավականին արագ անցավ, բայց ամեն ինչ շատ հրաշալի էր և ուրախ։ Դպրոց վերադառնալուց հետո ամփոփեցինք մեր օրը, իսկ մնացած ժամանակը հատկացրեցինք խաղեր խաղալուն։

25.01.2023

Այս օրը սկսվեց երկու ժամ մարմնամարզությամբ, որը մեր վերջինն էր այս ուսումնական շրջանի ընթացքում։ Այսօր եղավ վերջնական ամփոփում-ստուգատեսը, որը գրեթե նման էր երկուշաբթի օրվա ստուգատեսին։ Արեցինք այն ամենն, ինչ նախորդ անգամ, խաղացինք դրոշակ, ցատկեցինք բատուտի վրա, կատարեցինք ուժային վարժություններ, և այլն։ Մարմնամարզությունից հետո վերադարձանք դասարան, և ունեցանք հանդիպում Նունե Մովսիսյանի հետ, ում հետ շարունակեցինք և մասնակի ամփոփեցինք մեր համատեղ իրականացվող նախագիծը էպոսների վերաբերյալ։ Մենք պատրաստվում ենք մեր նախագիծն ամփոփել կլոր-սեղան հանդիպմամբ, որի ընթացքում ներկայացնելու ենք մեր կատարած աշխատանքներն ու պատմենք ընթացքի մասին, պատասխանենք տրվող հարցերին, և այլն։ Այսօր նաև անցկացվեց ինտելեկտուալ մրցույթ, որին մասնակցում էին մեր ջոկատի անդամներից մի քանի հոգի։ Վերադարձանք դասարան, խաղացինք խաղեր և ամփոփեցինք մեր օրը։

26.01.2023

Այսօր եկավ պարոն Տիգրանյանը, ով մեզ թեստ առաջարկեց, որպեսզի մենք լրացնենք այն ու տեղադրենք մեր բլոգներում։ Թեստը բաղկացած էր 3 մասից։ Առաջին մասում հարցեր էին, որոնց պետք է պատասխանեինք կամ այո, կամ ոչ։ Երկրորդ մասում կարճ պատասխանով հարցեր էին կապված բնագիտական առարկաների հետ, թե կուզեինք արդյոք մասնակցել աշխատանքների դրանց հետ կապված, կային հարցեր նաև արվեստից ու արհեստից։

Երրորդ մասում պետք է ընտրեինք այն պատասխանը, որը մեզ ավելի հոգեհարազատ էր՝ կապված առաջնորդության ու թիմային աշխատանքի հետ։

27.01.2023

Ցավոք հայտնում եմ, որ այսօր վերջին օրն էր մեր ձմեռային ճամբարի։ Կյանքում առաջին անգամ էի այսպիսի բանի մասնակցում։

Օրը սկսեցինք ժամերգությամբ եկեղեցում։ Ասեմ, որ շատ լավ միտք է դեառահասներին ու մեծահասակներին Աատծուն ու եկեղեզուն մոտ պահելը։

Այսօր մենք ամփոփեցինք մեր էպոսների նախագծի, որի շրջանակում ուսումնասիրեցինք բազմաթիվ ազգերի էպոսներ ու թարգմանություններ արեցինք։

Շատ-շատ սիրեցի մեր ջոկատը, անդամներին ու դե իհարկե Միս Անժելային։

Անչափ ընկերական ու հավես միջավայր էր, որը էլ ավելի հաճելի էր դարձնում օրը։

Բացի նախագծերից Միս Անժելան մեզ թույլատրում էր խաղեր խաղալ, շփվել իրար հետ, ընկերանալ ու ավելի լավ ճանաչել։ Հուսով եմ՝ էլի կհանդիպենք։🤍

Рубрика: Ձմեռային ճամբար

Ձմեռային ճամբար։ II շաբաթ

16.01.2023

Օրը սկսեցինք ընկեր Նունեի հետ նախագծի ամփոփումով։ Կարդացինք Սասնա Ծռեռ էպոցիս հատվածներ։

Հաջորդ ժամին տիկին Սոֆյայի հետ ունեցանք համագործակցային նախագիծ «Լավ է լինել առաջնորդ, թե՞ հետևորդ»։

Օրվա վերջում էլ մարզվեցինք։ ☺️

17.01.2023

Առաջին ժամը մեզ մոտ կավեգործություն էր, որտեղ աշխատանքների մեծ մասը գրեթե ավարտված էին:

Հաջորդ ժամը մեզ մոտ ազգագրական պարեր էին, որտեց բոլորս կրկնեցինք անցածը և սովորեցինք ևս մեկ պար:

Հետո, քանի որ մեր ջոկատից կային մարդիկ, ովքեր մասնակցում էին մրցույթին մենք էլ գնացինք, որպեսզի աջակցենք նրանց:Գրավեցին երրորդ տեղը, բայց մենք միևնույնն է հպարտ ենք նրանցով։

Վերադարձանք և որոշեցինք Մաֆիա խաղալ: Խաղացինք և ի վերջո ամփոփեցինք մեր օրը:

18.01.2023

Առավոտը սկսեցինք մարմնամարզությամբ, որտեղ սկզբից մարզվեցինք, արթնացանք, գործնագործ խաղացինք։ Մեզ հետ խաղում էր նաև ընկեր Էմանուելը։ Շատ հավես էր։

Դրանից հետո մենք պետք է ընկեր Սոֆյայի հետ քննարկում անեինք, մեզ պետք է միանային նաև այլ ջոկատի երեխեքը, բայց ցավոք ընկեր Սոֆյան հիվանդացել էր ու մենք գնացինք ռազմամարզական ստուգատեսի

Ավագ դպրոցի աշակերտները հրամանատարի հրամաններով ցույց էին տալիս հնարքներ՝ կապված շարքային պատրաստության, վիրավորին ճիշտ դուրս հանելու և այլն։

Օրվա վերջում էլ խաղացինք արդեն ավանդույթ դարձած մաֆիա։

19.01.2023

Առաջին երկու ժամը մենք տրամադրեցինք Klaus մուլտֆիլմի դիտմանը: 

Այս մուլտֆիլմը ինձ շատ դուր եկավ, քանի որ հիշեցրեց, որ փողը ամենակարևոր բանը չէ կյանքում, առանց բարության անհնար է և մարդիկ միշտ կարող են իրենք փոխվել ու փոխել ուրիշներին, փոխել շրջակա միջավայրը, դա կախված է մարդուց միայն, մնում է միայն նրանց մի փոքր օգնել, բացի դրանից, եթե մարդիկ կորցրել են իրենց հարազատին դա կյանքի վերջը չէ, հնարավոր է շարունակել ապրել։ Ապրել հանուն այդ հարազատի։

Մուլտֆիլմը մենք դիտում էինք անգլերենով(subtitles too), որը լավ հնարավորություն էր անգլերենը բարելավելու համար:

Հաջորդ ժամը մենք որոշել էինք որ պետք է պոնչիկներ և սուրճ գնենք և զրուցենք, հետո կազմակերպեցինք և սկսեցինք պանտամիմա խաղալ: ԵՎ հետո ԻՀԱՐԿԵ ավանդույթ դարձած մաֆիա մեր շատ սիրելի ջոկատի հետ:

Այսքանը…<3

20.01.2023

Այսօր առավոտվանից գնացինք կավագործության։ Քանի որ մեր աշխատանքները պետք է թրծվեին, մենք չունեինք ոչինչ անելու ու հետևում էինք մյուսներին, ովքեր նոր էին սկսում աշխատանքը։

Ավարտելուց հետո բոլոր նստեցինք մեկ ավտոբուս ու ուղևորվեցինք դեպի Փարաջանովի թանգարան։ Ավտոբուսի մեջ բոլոր ասում, խոսում, ծիծաղում էինք, բոլոր երեխաները, այս երկու շաբաթների ընթացքում, ինձ դարձան շատ հարազատ ու սիրելի։

Վերջապես հասանք ու գնացինք ուսումնասիրելու Փարաջանովի պատրաստած տիկնիկները, կոլաժներն ու գծանկարները։ Հետո մի քանի հոգի, այդ թվում նաև ես անգլերենով պատմեցինք մի քանի հետաքրքիր փաստ Փարաջանովի մասին։

Ի դեպ Փարաջանովը բանտարկված է եղել ԽՍՀՄ-ի տարիներին 2տարով։ Բանտարկման ժամանակ նա չի կորցրել տաղանդն ու պատրաստել է ավելի քան 800 տիկնիկ ու շատ կոլաժներ։

Թանգարանը ուսումնասիրելուց հետո, միասին քայլեցինք դեպի KFC, որովհետև բոլորս անչափ սոված էինք։ Խոսեցինք, քննարկեցինք մեր անելիքները ու վերադարձանք։

https://youtu.be/QGovCHtx2xI

https://youtu.be/99o5M-WKFMs

Այսպես էլ ավարտվեց II շաբաթը։

Рубрика: Նախագծեր

Համաշխարհային դիցաբանություն, աշխարհի էպոսներ։ ,,Ռոլանդի երգը,,

Նախագիծ

<<Ռոլանդի երգը>> ֆրանսիական էպոս է, որը գրվել է 1100-1125 թվականներին։ Էպոսի հիմնական գաղափարախոսություններից թերևս ամենակարևորներն են հայրենիքի հանդեպ տածած սերը, հավատարմությունը, խիզախությունն ու հավատը։

Գլխավոր հերոսներ՝

Կառլոս Մեծ— Ֆրանսիայի թագավոր

Ռոլանդ— երիտասարդ կոմս, Կառլոս Մեծի հավատարիմ վասալը, նրա զարմիկն ու աջ ձեռքը

Այլ հերոսներ՝

Գանելոն— Կառլոս Մեծի վասալը, Ռոլանդի խորթ հայրը

Օլիվիե— կոմս, կոմս Ռոլանդի լավագույն ընկերը, քաջարի մարտիկ

Մարսիլիուս— Սարագոսա քաղաքի խորամանկ և դաժան տիրակալ

Թուրպեն-արքեպիսկոպոս, քաջ մարտիկ

Բովանդակությունը՝

Յոթ երկար տարիների ընթացքում ֆրանսիացի թագավոր Կառլոս Մեծը փորձում էր նվաճել Իսպանիայի տարածքները։ Նա կարողացել էր նվաճել շատ բերդեր ու քաղաքներ՝ ստիպելով այնտեղի բնակիչներին ընդունել քրիստոնեություն։ Իսպանիայի մի քաղաքի ՝ Սարագոսայի կառավարիչը՝ Մարսիլիուսը հրավիրում է ռազմական խորհուրդ, որտեղ որոշում են, թե ինչպես վարվել:Նրան խորհուրդ է տրվում սպիտակ ջորիներին բարձել հարուստ ու թանկ նվերներով և ուղարկել դեսպաններին Կառլոս Մեծի մոտ՝ խնդրելով խնայել քաղաքը ու դրա բնակիչներին։

Մարսիլիուսի դեսպաներին լսելուց հետո Կառլոս Մեծը հրավիրում է իր հավատարիմ վասալներին ու պատմում, որ Սարագոսայի կառավարիչը պատրաստ է քրիստոնեություն ընդունել ու աներևակայելի առատաձեռն նվերներ ուղարկել միայն թե նա զորքերին դուրս բերի քաղաքից։ Կոմս Ռոլանդը վստահ է, որ Մարսիլիուսը պատրաստվում է դրա միջոցով խաբել ու խնդրում է թագավորին չհավատալ խաբեբային;Սակայն հրամանատարներն այլ կարծիքի են՝ բանակը հյուծված է երկար տարիների մարտերից, և բոլորը ցանկանում են վերադառնալ հայրենի հողեր։Արդյունքուն Կառլը որոշում է նամակ ուղարկել Մարսիլիուսին սուրհադակի միջոցով։ Ռոլանդի խնդրանքով այդ սուրհանդակը Գանելոնն է լինում։

Читать далее «Համաշխարհային դիցաբանություն, աշխարհի էպոսներ։ ,,Ռոլանդի երգը,,»
Рубрика: Նախագծեր

Նախագիծ

Հունվարի 10-ին մենք տիկին Սոֆյայի հետ իրականացրեցինք նախագիծ <<Ինչն է ամենակարևորը կյանքում>>։

Ինձ համար կյանքում ամենակարևոր բանը առողջությունն է։ Չէ որ, ունենալով առողջ հոգի ու առողջ մարմին՝ կարելի է վայելել կյանքի բոլոր բարիքները։

Տիկին Սոֆյան ինձ հարց ուղղեց, թե ինչ նկատի ունեմ առողջ հոգի ասելով։ Պատասխանեցի, որ կյանքում շատ-շատ խնդիրներ կարող են լինել, բայց եթե այդ խնդիրներից խուսափելու ու անընդհատ դրանց մասին անհանգստանալու փոխարեն դրանց այենք, որպես կյանքի մի փուլ, որը հնարավոր է հաղթահարել, մենք շատ շուտով կազատվենք այդ խնդիրներից։ Բացի խնդիրներից մենք նաև չպետք է մեր կյանքը լցնենք բացասական էմոցիաներով, ինչպիսիք են նախանևը, չարությունը ևայլն։

Երբեք մի կորցրեք հույսը, շարունակեք պայքարել։

Հետո ինձ համարը ամենակարևորներից կարևորի 2րդ տեղում ընտանիքն է, նույնիսկ 1ին տեղում էլ։ Ընտանիքն է ամեն ինչի հիմքը, ես բախտավոր եմ, որ ծնվել ու մեծանում եմ ընտանիքում, որտեղ սերը, հարգանքը, պաշտպանությունը, աջակցությունը միշտ կան ու կլինեն։ Այդ պատճառով էլ ընտամիքը այդքան մեծ նշանակություն ունի ինձ համար։ Վերջի վերջո ընտանիքի համար ես ապրում ու փորձում։

Նաև ասեմ, որ առողջությունը՝ հոգեկան ու ֆիզիկական կապված են և’ իրար հետ և’ ընտանիքի հետ։

Рубрика: Ձմեռային ճամբար

Ձմեռային ճամբար, I շաբաթ, 2023թ

09․01․2022

Սկսվեց Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ձմեռային ճամբարը:2022-2023 ուստարվա համար իմ առաջին ճամբարն է: Ընտրել եմ անգլերեն դասավանդող Միս Անժելայի ճամբարը։

Այսօրվա աշխատակարգն էր՝

9:00-9:20 Ընդհանուր պարապմունք
9:20-10:05 Համագործակցային նախգիծ, պատասխանատու՝ Սոֆյա Այվազյան
10:10- 10:55 Բառապաշար զարգացնող խաղ- նախագիծ
11:05-12:35 Մարմնմարզական ստուգատես,պատախանատու՝ Անդրանիկ Դարբինյան
12;35-12.55 Ընդմիջում
12;55-13;35 Օրվա ամփոփում, հաջորդ օրվա անելիքների քննարկում

Առավոտյան ծանոթացանք միմյանց հետ։ Այնուհետև եկավ ընկեր Սոֆյան ու միասին քննարկեցինք <<Ինչն է ամենակարևեր բանը կյանքում>>։

10․01․2023

Սա այսօրվա աշխատակարգն էր։

9:00-9:20 Ընդհանուր պարապմունք
9:20-10:05 Համագործակցային նախգիծ՝ Սոֆյա Այվազյանի հետ, թեմա ՝ «Ի՞նչն է ամենակարևոր բանը կյանքում»
10:10-10:55 Ազգագրական նախագծեր՝պար, պատասխանատու՝ Կարինե Գրիգորյան
11:05-11:50 Դիջիթեքյան մտորումներ
11:50-12:35 Ազգագրական փառատոնային համագործակցային նախագիծ, Նունե Մովսիսյանի հետ
12;35-12;55 Ընդմիջում
12.55-13.35 « Կավագործությունը որպես արվեստի թերապիա»,պատասխանատու՝ Մովսես Ավետիսյան

Տիկին Սոֆյայի հետ քնարկման հղումը կտեղադրեմ ներքևում։

<<Ինչն է ամենակարևոր բանը կյանքում>>

Читать далее «Ձմեռային ճամբար, I շաբաթ, 2023թ»